Arminfo.info


 Չորեքշաբթի, 11 Փետրվարի 2026 13:18
Մարիաննա Մկրտչյան

ԱՄՆ կոնգրեսականները քննադատել են Վենսին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության վերաբերյալ հրապարակումը հեռացնելու համար

ԱՄՆ կոնգրեսականները քննադատել են Վենսին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության վերաբերյալ հրապարակումը հեռացնելու համար

Արմինֆո.  ԱՄՆ կոնգրեսականները քննադատել են փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ Twitter-ի (X) իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության մասին հրապարակումը հեռացնելու համար:

 

Մասնավորապես, պատվավոր խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ երբ 2022 թվականին որպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ այցելել էր Հայաստան, Կոնգրեսի իր գլխավորած պատվիրակությունը կանգնել էր Ծիծեռնակաբերդում և պարզ ու առանց ներողություն խնդրելու խոսել Հայոց ցեղասպանության մասին, քանի որ ճշմարտությունը կարևոր է ։ "Այս ճշմարտությունը հաստատվեց, երբ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց երկկուսակցական բանաձև, որը  2019 թվականին ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, և երբ նախագահ Բայդենը բարոյական առաջնորդություն ցուցաբերեց, պաշտոնապես ճանաչելով այն 2021 թվականին․ դիրքորոշում, որը խայտառակ կերպով չեղարկվեց Թրամփի վարչակազմի կողմից։ Խորապես հիասթափեցնում է, թեեւ զարմանալի չէ, որ փոխնախագահը հեռացնում է այդ ճշմարտությունն ընդունող գրառումը: Պատմության ջնջումը պատվազրկում է զոհերին և թուլացնում է մեր հավատարմությունը մարդու իրավունքներին ամբողջ աշխարհում", - գրել է Փելոսին՝ Facebook-ի իր էջում։

 

Իր հերթին՝ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը հիշեցրել է, որ ավելի քան մեկ միլիոն մարդ սպանվել և սովամահ է եղել Հայոց ցեղասպանության ժամանակ: "Եվ երբ տեղի ունեցավ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցը անմար կրակի մոտ ՝ ի հիշատակ դրա զոհերի, Թրամփի վարչակազմը հերթական անգամ չկարողացավ այդ հանցագործությունը կոչել դրա իսկական անունով", - նշել է Փալոնը:

 

Իսկ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Մաքգովերնը նշել է, որ Վենսը և իր կինը, հեռացնելով այս գրառումը, ցույց են տալիս, որ իրենց համար ավելի կարևոր են իրենց ավտորիտար բարեկամները, քան՝ ճշմարտությունը: "Զզվելի է և խղճալի։ Հայոց ցեղասպանությունը փաստ է։ Ես գլխավորում էի երկկուսակցական կոալիցիան, որը կոչ էր անում ԱՄՆ-ին ճանաչել ցեղասպանությունը, ինչը նախագահ Բայդենը վերջապես արեց 2021 թվականին", - հայտարարել է Մաքգովերը։

 

Սենատոր Էդ Մարկին ևս արձանագրել է, որ Հայոց ցեղասպանության հետևանքով զոհվել է 1,5 միլիոն հայ: "Այդ ճշմարտությունը չի կարելի ջնջել։ Ես պայքարել եմ, որպեսզի ԱՄՆ-ը ճանաչի այդ հանցագործությունները որպես ցեղասպանություն, և ես կշարունակեմ աջակցել հայ համայնքին ՝ դիմակայելու պատմությունը վերաշարադրելու Թրամփի վարչակազմի փորձերին", - նշել է նա։

 

Ներկայացուցիչների պալատի անդամ Լորա Ֆրիդմանն, իր հերթին, այդ արարքը որակել է փոխնախագահ Վենսի կողմից բացարձակ վախկոտ պահվածք: "Դուք իրավունք չունեք ծաղկեպսակ դնել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, այնուհետև ջնջել ձեր գրառումը, որտեղ հիշատակվում է ցեղասպանությունը՝ Էրդողանին հաճոյանալու համար։ Ձեր գործողությունները վիրավորանք են զոհերի հիշատակին", - հայտարարել է Ֆրիդմանը։

 

"Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է։ Փոխնախագահ Վենսը կարող է հեռացնել իր գրառումը, բայց նա չի կարող ջնջել պատմությունը: Փաստերն անտեսելու նրա որոշումն ավելի քան անհարգալից վերաբերմունք է հայ համայնքի եւ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված միլիոնավոր մարդկանց նկատմամբ", - հայտարարել է Ներկայացուցիչների պալատի մեկ այլ անդամ՝ Ջուդի Չուն։

 

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի էջից փետրվարի 10-ին հեռացվել էր նրա՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության վերաբերյալ հրապարակումը, որում ասվում էր․ "Այսօր փոխնախագահ Վենսը և երկրորդ տիկին Ուշա Վենսը ներկա են գտնվել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղկեպսակների զետեղման արարողությանը":

 

Ինքը՝ Վենսը, մեկնաբանելով այդ իրավիճակը, հավաստիացրել է, որ լուսանկարը սխալմամբ զետեղել էին իր գրասենյակի աշխատակիցները։

 

Նշենք, որ Ջո Բայդենը  ԱՄՆ առաջին նախագահն է, ով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ցեղասպանություն է ճանաչել՝ Կոնգրեսի եւ Սենատի կողմից ճանաչումից հետո: Մինչև 2021 թվականի ապրիլի 24-ը ԱՄՆ ղեկավարությունը խուսափում էր նման բնորոշումից, որպեսզի չփչացնի հարաբերություններն Անկարայի հետ։ Մինչդեռ, Սպիտակ տան ղեկավարի խոսքով, խոսքը ոչ թե Թուրքիային մեղադրելու, այլ պատմական փաստի հաստատման մասին է: 2019 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին կողմ են քվեարկել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը և Սենատը:

 

Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981թ.ապրիլի 22-ի իր հայտարարությունում պաշտոնապես ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը ՝ այն դասելով Հոլոքոստի և Կամբոջայի ցեղասպանության հետ նույն շարքում: Իր հայտարարության մեջ նա ընդգծել էր պատմության դասերը հիշելու անհրաժեշտությունը, որպեսզի մարդկության դեմ նման հանցագործությունները չկրկնվեն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Զախարովան քննադատել է ընտրական Զախարովան քննադատել է ընտրական "նստակեցության ցենզի" վերաբերյալ Հայաստանի իշխանությունների մոտեցումը
«Ազգային արժեքներ» կհայտնվեն վրացական դասագրքերում, այդ թվում՝ Իլյա II-ի մեջբերումները։«Ազգային արժեքներ» կհայտնվեն վրացական դասագրքերում, այդ թվում՝ Իլյա II-ի մեջբերումները։
Հայաստանի նախագահը մի շարք զինվորական հրամանագրեր է ստորագրելՀայաստանի նախագահը մի շարք զինվորական հրամանագրեր է ստորագրել
Ֆինանսական տեխնոլոգիան՝ որպես վաճառքի շարժիչ. IDBank-ը Mantashyants Global Business Forum 2026-ում ներկայացրեց իր ֆինտեխ էկոհամակարգըՖինանսական տեխնոլոգիան՝ որպես վաճառքի շարժիչ. IDBank-ը Mantashyants Global Business Forum 2026-ում ներկայացրեց իր ֆինտեխ էկոհամակարգը
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
ՀՀ ԿԳՄՍՆ-ում ծանոթացել են Հառիճավանքի վանական համալիրի որմնանկարների վերականգնման ընթացքինՀՀ ԿԳՄՍՆ-ում ծանոթացել են Հառիճավանքի վանական համալիրի որմնանկարների վերականգնման ընթացքին
«Վրացական երազանք». Վրաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, հանդես է գալիս բոլոր հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացման օգտին«Վրացական երազանք». Վրաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, հանդես է գալիս բոլոր հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացման օգտին
Փաստաբան. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարել է 4%-անոց արգելքը, սակայն խորհրդարանից դուրս է մնացել ԿԸՀ գործողությունների պատճառովՓաստաբան. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարել է 4%-անոց արգելքը, սակայն խորհրդարանից դուրս է մնացել ԿԸՀ գործողությունների պատճառով
«Ուժեղ Հայաստան». Հայաստանի քաղաքացիները Սահմանադրական դատարանից ակնկալում են ծառայություն հայ ժողովրդի շահերին և ժողովրդավարությանը«Ուժեղ Հայաստան». Հայաստանի քաղաքացիները Սահմանադրական դատարանից ակնկալում են ծառայություն հայ ժողովրդի շահերին և ժողովրդավարությանը
ԱԺ փոխխոսնակ. Հայաստանը ձգտում է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանըԱԺ փոխխոսնակ. Հայաստանը ձգտում է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը
ՀՀ վարչապետ. Անհրաժեշտ է ապահովել Պետական պահպանության ծառայության ինստիտուցիոնալ զարգացումը, քանի որ այն պետության կարևորագույն հատուկ ծառայություններից մեկն էՀՀ վարչապետ. Անհրաժեշտ է ապահովել Պետական պահպանության ծառայության ինստիտուցիոնալ զարգացումը, քանի որ այն պետության կարևորագույն հատուկ ծառայություններից մեկն է
Հայաստանն ու Պարենի համաշխարհային ծրագիրը քննարկել են պարենային անվտանգությունն ու համագործակցությունը COP17-ի շրջանակներումՀայաստանն ու Պարենի համաշխարհային ծրագիրը քննարկել են պարենային անվտանգությունն ու համագործակցությունը COP17-ի շրջանակներում
Քննչական մարմինը քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել. փաստաբանՔննչական մարմինը քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել. փաստաբան
Փաշինյանի տիկինը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիայինՓաշինյանի տիկինը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են ռուս-հայկական փոխգործակցության արդիական հարցերՓաշինյանն ու Միշուստինը քննարկել են ռուս-հայկական փոխգործակցության արդիական հարցեր
Կիբեռհանցագործություններից և ֆինանսական խարդախություններից տուժած ՀՀ քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմացԿիբեռհանցագործություններից և ֆինանսական խարդախություններից տուժած ՀՀ քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետՄարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ
ՀՀ վարչապետ․ Ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը կառավարության և կառավարող մեծամասնության հակակոռուպցիոն քաղաքականության շատ կարևոր սյուներից մեկն է ՀՀ վարչապետ․ Ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը կառավարության և կառավարող մեծամասնության հակակոռուպցիոն քաղաքականության շատ կարևոր սյուներից մեկն է 
"Միասնության թևեր". Ընտրություններում Փաշինյանի կուսակցության բոլոր ծախսերի հայտարարագիրը կհանգեցներ նրա ընտրական ցուցակի գրանցման չեղարկման
Ներկայումս TRIPP նախագծի շուրջ Հայաստանը որևէ բանակցություն չի վարում ռուսական կողմի հետ. ՀՀ ԱԳՆՆերկայումս TRIPP նախագծի շուրջ Հայաստանը որևէ բանակցություն չի վարում ռուսական կողմի հետ. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի իշխանությունները պարզաբանել են IMEI-կոդերի գրանցման համակարգի ներդրման նպատակները՝ հանրային դժգոհության ֆոնինՀայաստանի իշխանությունները պարզաբանել են IMEI-կոդերի գրանցման համակարգի ներդրման նպատակները՝ հանրային դժգոհության ֆոնին
Հայաստանում կառավարող խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնի համար արդեն առաջադրվել է ԱԺ երկու պատգամավորի թեկնածությունՀայաստանում կառավարող խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնի համար արդեն առաջադրվել է ԱԺ երկու պատգամավորի թեկնածություն
Հայաստանում նախատեսվում է զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զորակոչիկների կրկնակի բժշկական հետազոտություն իրականացնելՀայաստանում նախատեսվում է զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զորակոչիկների կրկնակի բժշկական հետազոտություն իրականացնել
ԵՄ աջակցությամբ Հայաստանում բացվել է մարզային վեցերորդ երիտասարդական տարածքըԵՄ աջակցությամբ Հայաստանում բացվել է մարզային վեցերորդ երիտասարդական տարածքը
Վարդևանյան․ Վարդևանյան․ "Ուժեղ Հայաստանի" դեմ հարուցված շատ գործեր արդեն կարճվել են, բայց այդ մասին ոչինչ չի հաղորդվում 
Փաստաբան․ Նոր ընտրություններ նշանակելու դեպքում Հայաստանի իշխանությունները չեն կարող նույն ծավալի վարչական ռեսուրս կիրառել դրանց արդյունքները կեղծելու համար Փաստաբան․ Նոր ընտրություններ նշանակելու դեպքում Հայաստանի իշխանությունները չեն կարող նույն ծավալի վարչական ռեսուրս կիրառել դրանց արդյունքները կեղծելու համար 
ՀՀ վարչապետը մի շարք կադրային փոփոխություններ է կատարելՀՀ վարչապետը մի շարք կադրային փոփոխություններ է կատարել
Վրաստանի ՆԳ նախարարը ծանոթացել է Հայաստանի Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեությանըՎրաստանի ՆԳ նախարարը ծանոթացել է Հայաստանի Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեությանը
ՀՀ վարչապետ. Հայաստանը կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումըՀՀ վարչապետ. Հայաստանը կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը
Հայաստանի օմբուդսմենը և Էստոնիայի գլխավոր դատախազը Երևանում քննարկել են իրավական համակարգի բարեփոխումները և խտրականությունից պաշտպանությունը։Հայաստանի օմբուդսմենը և Էստոնիայի գլխավոր դատախազը Երևանում քննարկել են իրավական համակարգի բարեփոխումները և խտրականությունից պաշտպանությունը։
Ընդդիմադիր. Հայաստանի իշխանությունները չեն կրճատում պահեստազորայինների զինվորական հավաքների ժամկետը, քանի որ դրանք դիտարկում են որպես պատժիչ գործիքԸնդդիմադիր. Հայաստանի իշխանությունները չեն կրճատում պահեստազորայինների զինվորական հավաքների ժամկետը, քանի որ դրանք դիտարկում են որպես պատժիչ գործիք
ՀՀ դեսպանը լիբանանցի պաշտոնյայի հետ քննարկել է Լիբանանում տիրող մարդասիրական ճգնաժամըՀՀ դեսպանը լիբանանցի պաշտոնյայի հետ քննարկել է Լիբանանում տիրող մարդասիրական ճգնաժամը
Աննա Վարդապետյան. Հանրային բարձր սպասումներին ուղեկցում է դատախազության նկատմամբ հանրային վստահության ամենամյա աճըԱննա Վարդապետյան. Հանրային բարձր սպասումներին ուղեկցում է դատախազության նկատմամբ հանրային վստահության ամենամյա աճը
Էրդողանը, իրեն բնորոշ ձևով, արձագանքեց Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկի հաստատմանըԷրդողանը, իրեն բնորոշ ձևով, արձագանքեց Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկի հաստատմանը
ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը և Բունդեսթագի պատվիրակությունը հանդես եկան երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման օգտինՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը և Բունդեսթագի պատվիրակությունը հանդես եկան երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման օգտին
Քաղաքագետ. Կառավարությունը երաշխավորում է տասնյակ միլիոնավոր դրամների աշխատավարձեր Սահմանադրական դատարանի ինը դատավորների համար, մինչդեռ միևնույն ժամանակ, Սյունիքում մոտ 869 ընտանիք կորցրել է իրենց ընտանեկան նպաստըՔաղաքագետ. Կառավարությունը երաշխավորում է տասնյակ միլիոնավոր դրամների աշխատավարձեր Սահմանադրական դատարանի ինը դատավորների համար, մինչդեռ միևնույն ժամանակ, Սյունիքում մոտ 869 ընտանիք կորցրել է իրենց ընտանեկան նպաստը
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՎրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանն ու Վրաստանը նշել են ներքին անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակըՀայաստանն ու Վրաստանը նշել են ներքին անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը
Հայաստանն ու Լատվիան քննարկել են քրեաիրավական ոլորտում համագործակցության հարցերՀայաստանն ու Լատվիան քննարկել են քրեաիրավական ոլորտում համագործակցության հարցեր
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը կիրականացնի Հայաստանի անասնաբուժական ծառայությունների գնահատումԿենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը կիրականացնի Հայաստանի անասնաբուժական ծառայությունների գնահատում
Անահիտ Ավանեսյան․ Առողջապահության առաջնային օղակի աշխատողների մեծ մասի աշխատավարձն աճել է 30-40 տոկոսովԱնահիտ Ավանեսյան․ Առողջապահության առաջնային օղակի աշխատողների մեծ մասի աշխատավարձն աճել է 30-40 տոկոսով
Նիկոլ Փաշինյանը կարևորում է Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության հետևողական զարգացումըՆիկոլ Փաշինյանը կարևորում է Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության հետևողական զարգացումը
ԲԴԽ նախագահն ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության նոր ուղղություններըԲԴԽ նախագահն ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության նոր ուղղությունները
ԶԼՄ․ Փաշինյանը կայցելի Իրան՝ մասնակցելու Խամենեիին հրաժեշտի արարողությանըԶԼՄ․ Փաշինյանը կայցելի Իրան՝ մասնակցելու Խամենեիին հրաժեշտի արարողությանը
Հայաստանի իշխանությունները վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը մի շարք երկրների համար եկարաձգում են մինչեւ 2027 թվականի հուլիսի 1-ըՀայաստանի իշխանությունները վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը մի շարք երկրների համար եկարաձգում են մինչեւ 2027 թվականի հուլիսի 1-ը
Պաշտոնյա․ Հայաստանը մտադիր է COP17-ում ներկայացուցչությունն օգտագործել համաշխարհային օվկիանոսի պահպանության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման համարՊաշտոնյա․ Հայաստանը մտադիր է COP17-ում ներկայացուցչությունն օգտագործել համաշխարհային օվկիանոսի պահպանության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման համար
Սամվել Կարապետյան. Ընդդիմությունը Փաշինյանին իշխանությունից հեռացնելու Սամվել Կարապետյան. Ընդդիմությունը Փաշինյանին իշխանությունից հեռացնելու "գաղտնի ծրագիր" ունի
«Ուժեղ Հայաստան»․ Հայաստանի իշխանությունը թղթի վրա «աղքատություն է հաղթահարում»«Ուժեղ Հայաստան»․ Հայաստանի իշխանությունը թղթի վրա «աղքատություն է հաղթահարում»
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվՄոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններինInvestor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Հայաստանի վարչապետը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցերՀայաստանի վարչապետը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցեր
Մասնագետների հոսքը Երևանից մարզեր աճում է. առողջապահության նախարարՄասնագետների հոսքը Երևանից մարզեր աճում է. առողջապահության նախարար
ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը
Հայ բժիշկները կստանան ԱՀԿ կողմից ճանաչված հավաստագրեր՝ ԱԻ պայմաններում աշխատելու համարՀայ բժիշկները կստանան ԱՀԿ կողմից ճանաչված հավաստագրեր՝ ԱԻ պայմաններում աշխատելու համար
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը մեկնաբանել է քաղաքական ուժերի փաստարկները ընտրությունների օրը շուրջ 100 հազար անձնագրերի հետ կապված խնդրի վերաբերյալՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը մեկնաբանել է քաղաքական ուժերի փաստարկները ընտրությունների օրը շուրջ 100 հազար անձնագրերի հետ կապված խնդրի վերաբերյալ
Հայաստանի արդարադատության նախարարը վստահ է. խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու հիմքեր չկանՀայաստանի արդարադատության նախարարը վստահ է. խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու հիմքեր չկան
ԿԳՄՍՆ. Հայաստանի ավագ դպրոցների ընդունելությունն առաջին անգամ կանցկացվի առցանց ռեժիմով և բաղկացած կլինի երկու փուլիցԿԳՄՍՆ. Հայաստանի ավագ դպրոցների ընդունելությունն առաջին անգամ կանցկացվի առցանց ռեժիմով և բաղկացած կլինի երկու փուլից
Հայաստանի Սահմանադրական դատարանը շատ ծանրաբեռնված է, քանի որ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քանակը մեծ է. Արտակ ԶեյնալյանՀայաստանի Սահմանադրական դատարանը շատ ծանրաբեռնված է, քանի որ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քանակը մեծ է. Արտակ Զեյնալյան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարի օգտինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարի օգտին
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար կստեղծվի անհայտ կորածների մասին տեղեկատվություն գաղտնի տրամադրելու հնարավորությունԱդրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար կստեղծվի անհայտ կորածների մասին տեղեկատվություն գաղտնի տրամադրելու հնարավորություն
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով