Ուրբաթ, 18 Դեկտեմբերի 2015 12:52

Ստեփանյան Դավիթ

Արման Մելիքյան. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Ալիևին տրված ժամանակի լիմիտն սպառվել է

      Արման Մելիքյան. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Ալիևին տրված ժամանակի լիմիտն սպառվել է

 

 

Տպավորություն է ստեղծվում, որ պարբերաբար սրելով իրավիճակը Ղարաբաղում շփման գծում և Հայաստանի սահմանին՝ Իլհամ Ալիևը նպատակաուղղված փորձում է Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների նոր օրակարգ ստեղծել: Այլ կերպ ասած՝ դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայում կքննարկվեն արդեն ոչ թե խաղաղության պայմանները, այլ՝ հրադադարի նոր պայմանները:

 

Հայաստանի և ԼՂՀ զինված ուժերի և ադրբեջանական բանակի ստորաբաժանումների շփման գծում մարտական բախումների հրահրումը պաշտոնական Բաքվի քաղաքականության անբաժան բաղադրամասն է` Իլհամ Ալիևի կառավարման ողջ շրջանում: Վերջին ժամանակներս նման միջադեպերի հաճախակի դառնալը, ռեակտիվ հրետանի և, նույնիսկ,  տանկեր կիրառելու փորձը խոսում է այն մասին, որ փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունները Ադրբեջանի իշխանություններին ստիպում են դիմել ռազմական շանտաժի ինտենսիֆիկացման` միջնորդների և հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով: Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունների կտրուկ սառեցման, ինչպես նաև ռուս-թուրքական հարաբերություններում ծագած լրջագույն ռազմաքաղաքակաան ճգնաժամի ֆոնին Ադրբեջանի ղեկավարության համար, գործնականում, Մոսկվայի, Վաշինգտոնի և Անկարայի միկջև ճկունորեն խուսավարելու տարածություն չի մնում: Իսկ եթե սրան գումարենք նաև նավթի գների անկումը և դրա արդյունահանման նվազումն Ադրբեջանում, ապա պարզ կդառնա, որ արցախա-ադրբեջանական հակամարտության ընդունելի լուծում որոնելու համար Ալիևին տրված ժամանակի լիմիտը լիովին  սպառվել է: Եվ այժմ, ստիպված, կամ պետք է զգալի զիջումների գնա, կամ` իրապես պաատերազմի: Դատելով ըստ ամենայնի, Ալիևն առայժմ պատրաստ չէ ոչ մեկին, ոչ մյուսին և կփորձի ռետինը ձգել մինչև վերջ, այսինքն` մինչև այն պահը, երբ որոշում կկայացվի նրա փոխարեն, սակայն` առանց նրա:

 

Շատ գործընկերներ Բաքվի սադրանքները կապում են ռուս-թուրքական հարաբերությունների սրացման հետ: Ձեր կարծիքվ, որքանո՞վ է հիմնավոր նման վարկածը, և ինչպիսի՞ն են դրա հեռանկարները՝ հաշվի առնելով, որ ռուսական ռմբարկուի խոցման հետ կապված իրավիճակում Բաքուն, ի տարբերություն Երևանի, անվերապահորեն աջակցեց Անկարայի դիրքորոշմանը, ինչը հերթական անդամ փարատեց ռուս-ադրբեջանական դաշնակցության առնչությամբ պատրանքները:

 

Չեմ համաձայնի նման մեկնաբանությանը: Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում լարվածության ակնհայտ աճն սկսվել է թուրքերի կողմից ռուսական ռմբարկուի խոցումից շատ առաջ: Միաժամանակ ռուսական խոցված ռմբարկուի առնչությամբ Բաքվի պաշտոնական դիրքորոշումն Անկարայի դիրքորոշմանն անվերապահորեն աջակցելու վերաբերյալ բավական ցուցադրական էր: Հատկանշական է այն, որ այդ հարցում Անկարային աջակցող Ադրբեջանի առաջնորդի նկատմամբ Ռուսաստանի ղեկավարության վերաբերմունքը դեռևս արտաքուստ որևէ փոփոխություն չի կրել: Դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը խիստ անհրաժեշտ է Կրեմլին՝ Ալիևի հետ կամ առանց նրա:

 

Տարեսկզբից Հայաստանի զինված ուժերը և ԼՂՀ պաշտպանության բանակը կորցրել են մի քանի տասնյակ զինծառայող: Միայն դեկտեմբերին ԼՂՀ պաշտպանության բանակը յոթ զինծառայող է կորցրել: Արդյո՞ք  բավարար եք համարում զինծառայողների շրջանում զոհերի խանխարգելմանը և պատասխան միջոցների մշկմանն ուղղված Արցախի և Հայաստանի բարձրագույն բանակային ղեկավարության գործողությունները:   

 

Հայ զինծառայողների շրջանում զոհերն Արցախի և Հայաստանի ոչ թե զինվորական, այլ, առավելապես, քաղաքական ղեկավարության խղճի վրա են: Իմ կարծիքով, հենց այդտեղ է հարկավոր փնտրել խնդրի արմատը: Ողջ խնդիրը դա է: Մեր զինվորականները լիովին կատարում են երկրի սահմանների պաշտպանության խնդիրը, իսկ ահա գործող  հայ պաշտոնյաների պաշտոնապես որգդեգրած քաղաքական-դիվանագիտական մոտեցումները ակնհայտորեն վնասակար են և նպաստում են այն բանին, որ ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները ոչ միայն չեն նվազել, այլ, նույնիսկ, աճել են ժամանակի ընթացքում:

 

Դեկտեմբերի 8-ին Կրասնոդարի երկրամասից Հայաստանում տեղակայված ՙԷրեբունի՚ ռուսական ավիաբազա է ժամանել 7 ժամանակակից հարվածային ուղղաթիռ: Մինչև տարեվերջ ավիաբազա կտեղոփոխվի ուղղաթիռների ևս մեկ խմնաքանակ: Արդյո՞ք Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ամրապնդումը պայմանավորված է միայն Թուրքիայի հետ հարաբերությունների սրմամբ:

 

Ռուս-թուրքական հարաբերությունները կշարունակեն սրվել՝ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության ղեկին են գտնվում նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը: Բայց նույնիսկ նրանից մեկի հեռացմամբ կոնֆլիկտից կվերանա ընդամենը դրա միջանձնային բաղադրիչը, մինչդեռ ռուս-թուրքական դիմակայության հետագա ուժեղացումը պայմանավորված է աշխարհաքաղաքական գլոբալ գործընթացի բուն էությամբ և հիմնական պարամետրերով:

 

Գոյություն ունի վարկած, ըստ որի Հայաստանի սահմանադրական բարեփոխումները պայմանավորված էին այդ թվում՝ ՙարևմտյան պատվերով՚, ինչը հեռահար նպատակներ է հետապնդել՝ բնականաբար Ռուսաստանին հակասող: Որքանո՞վ է հիմնավոր նման վարկածը:

 

ՀՀ Սահմանադրության ՙբարեփոխման՚ արտաքին պատվերի վարկածը բացառված չէ:

Դա միանգամայն հնարավոր է՝ հաշվի առնելով, որ շնորհիվ այդ ՙբարեփոխումների՚ մեր երկիրը կարող է արտաքին կառավարման տակ հայտնվել՝ առանց որևէ մեկի, ով անձնապես պատասխանատու կլինի դրա համար: Միաժամանակ, բարեփոխված Սահմանադրության շնորհիվ այսուհետ Հայաստանում փակ է կառավարող կամ պաշտոնապես ընդդիմադիր կուսակցապետության հետ չփոխկապակցված անձանց՝ իշխանության հասնելու նույնիսկ տեսական հնարավորությունը:

 

Միաժամանակ միանշանակ չէի հավաստի, որ ներկայիս ՙսահմանադրական իրարանցումը՚ արևմտյան պատվեր է: Այստեղ ավելի խորքային հոսանքներ կան:

 

Կմեկնաբանե՞ք Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայությունում Հայաստանի ներգրավման հնարավորությունը՝  ՙԻսլամական պետության՚ ահաբեկիչների սպառնալիքների աշխարհագրության ընդլայնման պայմաններում:

 

Հայաստանի համար, հատկապես ռուս-թուրքական ճգնաժամի համատեքստում, շատ ավելի ակտուալ է դարձել Ադրբեջանի և պակաս չափով Թուրքիայի հետ կոնվենցիոնալ պատերազմի սպառնալիքը, քան ինչ-որ ահաբեկչական խմբավորումների մշտական և մասշտաբային հարձակումների թիրախ դառնալու ռիսկը:Ամեն դեպքում մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած տեսակի սպառնալիքի կանխմանը և/կամ դիմագրավմանը, և, կարծում եմ, ավելորդ չի լինի, եթե այդ համատեքստում մշակվի և իրականացվի քաղաքացիական բնակչության սպառազինման և համապատասխան նախապատրաստման խելամիտ հայեցակարգ: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ             Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ            
Խորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրումԽորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում
Կաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկմանԿաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկման
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերություններըՀայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության հեղինակած "Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին" ԱԺ հայտարարության նախագիծը
Էջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառովԷջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառով
«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը
Չախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետՉախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետ
Մատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէՄատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէ
Քաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտըՔաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտը
ՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ումՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ում
"Հանրաքվեի մասին" օրենքից կհեռացվեն հնացած դրույթներն ու ձևակերպումները
Փաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականինՓաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականին
«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է
Հայաստանի իշխանությունները խստացնում են պատասխանատվությունն անչափահասների նկատմամբ հանցագործությունների կատարման համարՀայաստանի իշխանությունները խստացնում են պատասխանատվությունն անչափահասների նկատմամբ հանցագործությունների կատարման համար
Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքերՀանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելունՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելուն
Դրամի կայունությունը բարձրացնում է հայկական ակտիվների գրավչությունըԴրամի կայունությունը բարձրացնում է հայկական ակտիվների գրավչությունը
Ֆրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման էՖրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման է
Երևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցումԵրևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցում
Հայաստանում կսահմանվեն հասցեների գրանցամատյանների վարման միասնական պահանջներՀայաստանում կսահմանվեն հասցեների գրանցամատյանների վարման միասնական պահանջներ
ՀԱԿ փոխնախագահ. Կենսաչափական անձնագրի արժեքը Հայաստանում գերազանցում է զարգացած երկրների մեծ մասի գնինՀԱԿ փոխնախագահ. Կենսաչափական անձնագրի արժեքը Հայաստանում գերազանցում է զարգացած երկրների մեծ մասի գնին
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հասանելիություն կստանա ռադիոհաճախականության տիրույթներինՀայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հասանելիություն կստանա ռադիոհաճախականության տիրույթներին
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ շրջանակային համաձայնագիրը վավերացնող օրենքըՀՀ նախագահը ստորագրել է TRIPP նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ շրջանակային համաձայնագիրը վավերացնող օրենքը
ՀՀ առողջապահության նախարարությունը կկարողանա նոր ինսուլինային դեղամիջոցը ձեռք բերել նոր գնովՀՀ առողջապահության նախարարությունը կկարողանա նոր ինսուլինային դեղամիջոցը ձեռք բերել նոր գնով
Հանրապետական. Այն ուժերը, որոնք Արմեն Գրիգորյանին դարձրին «հեղափոխական», բայց իրականում հայրենիքի դավաճան, այժմ նրան օգտագործում են այլ դերումՀանրապետական. Այն ուժերը, որոնք Արմեն Գրիգորյանին դարձրին «հեղափոխական», բայց իրականում հայրենիքի դավաճան, այժմ նրան օգտագործում են այլ դերում
Ներքին գործերի նախարարությունը մտադիր է 262 միլիոն դրամ հատկացնել ավտոմեքենաների համար նախատեսված «ոսկե» համարանիշների արտադրության համարՆերքին գործերի նախարարությունը մտադիր է 262 միլիոն դրամ հատկացնել ավտոմեքենաների համար նախատեսված «ոսկե» համարանիշների արտադրության համար
Երևանում մեկնարկել են կոմպոզիտոր Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներըԵրևանում մեկնարկել են կոմպոզիտոր Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները
ԿԳՄՍՆ -ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը սկսում են համագործակցելԿԳՄՍՆ -ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը սկսում են համագործակցել
12 տարի առաջ թշնամու ուժերը խոցեցին Արցախի պաշտպանության բանակի ուղղաթիռը և կանխեցին զոհված անձնակազմի տարհանումը։12 տարի առաջ թշնամու ուժերը խոցեցին Արցախի պաշտպանության բանակի ուղղաթիռը և կանխեցին զոհված անձնակազմի տարհանումը։
Ներքին գործերի նախարարությունը խրախուսում է քաղաքացիներին ավելի ակտիվորեն օգտագործել «Ճանապարհային վերահսկողություն» հավելվածը՝ երթևեկության կանոնների խախտումները գրանցելու համարՆերքին գործերի նախարարությունը խրախուսում է քաղաքացիներին ավելի ակտիվորեն օգտագործել «Ճանապարհային վերահսկողություն» հավելվածը՝ երթևեկության կանոնների խախտումները գրանցելու համար
Լևոն Քոչարյանը ՄԱԿ-ում բարձրացրեց Բաքվում հայ ռազմագերիների կեղծ դատավարությունների հարցըԼևոն Քոչարյանը ՄԱԿ-ում բարձրացրեց Բաքվում հայ ռազմագերիների կեղծ դատավարությունների հարցը
Գերասիմ Վարդանյանը հրաժարական տվեց Արտաշատի ավագանու անդամի պաշտոնից։Գերասիմ Վարդանյանը հրաժարական տվեց Արտաշատի ավագանու անդամի պաշտոնից։
Ռուս սենատոր. Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու Ռուսաստանին և ՀԱՊԿ-ի մյուս երկրներինՌուս սենատոր. Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու Ռուսաստանին և ՀԱՊԿ-ի մյուս երկրներին
Բելառուսի արտգործնախարար. Խորհուրդ կլինի, որ Հայաստանը սահմանափակի ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին հասանելիությունըԲելառուսի արտգործնախարար. Խորհուրդ կլինի, որ Հայաստանը սահմանափակի ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին հասանելիությունը
ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է ԻռլանդիաՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա
Անթալիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումըԱնթալիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Փաշինյանն ու Էրդողանը հույս ունեն երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտիՓաշինյանն ու Էրդողանը հույս ունեն երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտի
Փոխխոսնակ․ Ընդդիմությունը, ձևավորելով Փոխխոսնակ․ Ընդդիմությունը, ձևավորելով "Ոչ"-ի շտաբը, փաստացի ընդունում է, որ հանրաքվեն կայանալու է
COP31-ի շրջանակում Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպմանը ներկա է եղել թուրքական հետախուզության ղեկավարըCOP31-ի շրջանակում Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպմանը ներկա է եղել թուրքական հետախուզության ղեկավարը
Դմիտրի Պեսկով․ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Դմիտրի Պեսկով․ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից 
Զախարովա․ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդԶախարովա․ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդ
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է կառուցվածքային փոփոխություններիՀայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է կառուցվածքային փոփոխությունների
ԿԳՄՍ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորություններըԿԳՄՍ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորությունները
Կրեմլ․ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով կարձագանքի իր աշխատանքներին Հայաստանի  չմասնակցելունԿրեմլ․ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով կարձագանքի իր աշխատանքներին Հայաստանի  չմասնակցելուն
Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ումՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում
Հատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ումՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում
Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը
ՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանըՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
Եղեգնաձորում և Ստեփանավանում ընտրվել են համայնքների ղեկավարներԵղեգնաձորում և Ստեփանավանում ընտրվել են համայնքների ղեկավարներ
ՔԿԾ-ը ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների վերաբերյալ տվյալներըՔԿԾ-ը ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների վերաբերյալ տվյալները
Փաշինյանն ու Միլատովիչը քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերՓաշինյանն ու Միլատովիչը քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր
ԱՄՆ-ի աջակցությամբ կվերականգնվեն Էջմիածնի թանգարանային սրահները՝ Խորեն Տեր-Հարությանի ժառանգությունը պահպանելու և ներկայացնելու համարԱՄՆ-ի աջակցությամբ կվերականգնվեն Էջմիածնի թանգարանային սրահները՝ Խորեն Տեր-Հարությանի ժառանգությունը պահպանելու և ներկայացնելու համար
Սերժ Ավետիքյան. Կինոն՝ որպես պայքար հանուն մարդու ազատության և արժանապատվության. Երևանում ներկայացվել է ռեժիսորի անիմացիոն ժառանգությունըՍերժ Ավետիքյան. Կինոն՝ որպես պայքար հանուն մարդու ազատության և արժանապատվության. Երևանում ներկայացվել է ռեժիսորի անիմացիոն ժառանգությունը
Հայաստանի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է ENNHRI Առաջնորդների ֆորումինՀայաստանի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է ENNHRI Առաջնորդների ֆորումին
Գրիգորյան. Ադրբեջանցի հանցագործին «ՊԱԿ-ի նկուղներում» ապահովում են աննախադեպ լավ պայմաններ, մինչդեռ Քոչարյանը գտնվում է հարևան խցում անմարդկային պայմաններումԳրիգորյան. Ադրբեջանցի հանցագործին «ՊԱԿ-ի նկուղներում» ապահովում են աննախադեպ լավ պայմաններ, մինչդեռ Քոչարյանը գտնվում է հարևան խցում անմարդկային պայմաններում
«Ուժեղ Հայաստան»-ը Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել․ նրանք պահանջում են արձագանքել կալանքի տակ ընդդիմադիր գործչի մահվանը«Ուժեղ Հայաստան»-ը Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել․ նրանք պահանջում են արձագանքել կալանքի տակ ընդդիմադիր գործչի մահվանը
Փաստաբան. Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է կալանքի տակ գտնվող անձի մահվան համարՓաստաբան. Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է կալանքի տակ գտնվող անձի մահվան համար
Արտակ Մանգասարյանն ազատվել է Աշխատանքի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնիցԱրտակ Մանգասարյանն ազատվել է Աշխատանքի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը