


Բոլորի համար վերջնականապես պարզ դարձավ, որ Հայաստանում դրական փոփոխությունների կարելի է հասնել միայն ընդվզման միջոցով, քանի որ ընտրությունների միջոցով դա անհնար է: Այդ մասին երեկ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ընդդիմության միասնական շտաբի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը:
«Քաղաքական դաշտը վերջնականապես փոշիացվել է, իսկ գործիչները, որոնք փորձում են նման դաշտում զրոյից նոր կուսակցություններ և կազմակերպություններ ստեղծել և նախապատրաստվել 2017 թվականի ընտրություններին, ի սկզբանե դատապարտված են ոչ մի բանի: Եթե նման քաղաքական գործիչներն անկեղծորեն մտադիր են ձևավորել ընդդիմադիր բևեռ, նրանք պետք է հասկանան, որ դա հնարավոր է բացառապես Ազատության հրապարակում», - հայտարարել է Սէֆիլյանը: Այդ առումով քաղաքական գործիչը վճռական է համարում առաջիկա երեք ամիսները, որոնց ընթացքում ընդդիմությունը կունենա մեկ օրակարգ. Հայաստանում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների կազմակերպում: Այդ ոչ դյուրին գործում Սէֆիլյանն ապավինում է հայ երիտասարդությանը, որը թույլ կտա Ազատության հրապարակում տեղի ունեցող իշխանափոխության գործընթացում ներգրավել հասարակության բոլոր շերտերին: Հանրահավաքն ավարտվել է երթով` Թումանյան-Նալբանդյան-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան-Թումանյան-Ազատության հրիապարակ երթուղով:
Հիշեցնենք, որ ԿԸՀ հաստատած տվյալների համաձայն, դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում ընտրողնորի 63,35% տոկոսը կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, դեմ է արտահայտվել 32,35%-ը: Հայ հասարակության ճնշող մեծամասնությունը հանրաքվեի արդյունքները կեղծված է համարում:



