


Արմինֆո.Հայաստանի լիակատար ապաշրջափակման հարցը կլուծվի։ Փետրվարի 16-ին կայացած ճեպազրույցում նման համոզմունք է հայտնել Հայաստանի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն պնդումները, թե բանակցային սեղանին "Խաղաղության խաչմերուկ" նախագիծ չկա:
Հիշեցնենք, որ Ալիևն ավելի վաղ նշել էր, որ անկախ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագրից, իրականում ոչ մի "Խաղաղության խաչմերուկ" չկա: Ավելին, Ադրբեջանի նախագահը հեգնանքով ընդգծել էր, որ քանի դեռ նախագահը Թրամփն է, կլինի TRIPP-ը: "Կգա Բայդենը, թող վերակենդանացնի "Խաղաղության խաչմերուկը", - հայտարարել էր Ալիևը:
Այդ առնչությամբ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ "Խաղաղության խաչմերուկ" նախագծի վերաբերյալ Հայաստանն ունի հստակ պայմանավորվածություններ և ստորագրված փաստաթղթեր՝ ներդրումային ծրագրերի շրջանակներում: "Այդ պատճառով ես չէի ցանկանա մեկնաբանել Ալիևի խոսքերը, ես պատրաստ եմ մեկնաբանել մեր քայլերն ու գործողությունները ։ Իսկ դրանք ցույց են տալիս, որ երկրի տրանսպորտային հաղորդակցություններբ արդեն ինչ-որ չափով ապաշրջափակված են, և աշխատանքներ են տարվում լիակատար ապաշրջափակման ուղղությամբ, հատկապես, եթե հաշվի առնենք այն լոգիստիկ լուծումները, որոնք արդեն կան", - ասել է պատգամավորը։
Նա հավելել է, որ կարող են լինել տարբեր մեկնաբանություններ և ցանկություններ, բայց գլխավորն այն է, թե ինչ են անում այդ ուղղությամբ երկրի իշխանությունները: "Հայաստանը վարում է շատ հաջող արտաքին քաղաքականություն, որի վկայությունն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն է երկիր, որը տվել է բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ ոչինչ չի խոչընդոտելու խաղաղության գործընթացին և Հայաստանի ապաշրջափակմանը", - ընդգծել է Արթուր Հովհաննիսյանը ։



