


Արմինֆո.Հայաստանում Եվրամիության գրասենյակի ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը հայերեն տեսաուղերձ է հղել Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ։
Ուղերձով հանդես գալով Մատենադարանի՝ հին ձեռագրերի թանգարան - ինստիտուտի շենքի առջև՝ դեսպանը հիշեցրել է, որ այսօր աշխարհը նշում է Մայրենի լեզվի միջազգային օրը: "Այն հիմնադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաեւ Հայաստանում: Հայոց լեզուն աշխարհի հնագույն լեզուներից է։ Ուրախ եմ շնորհավորել բոլորին այս հրաշալի տոնի կապակցությամբ", - ասել է Մարագոսը՝ ընթերցելով հատվածներ Համո Սահյանի «Գարունդ հայերեն է գալիս» բանաստեղծությունից։



