


Արմինֆո. ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Յիրժի Բրոդսկին:
Ինչպես հաղորդում է Չեխիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական երկխոսության խորացման հեռանկարների շուրջ։ Երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։ Քննարկվել են ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող բարձրագույն մակարդակի միջազգային միջոցառումներին չեխական կողմի մասնակցությանը վերաբերվող հարցեր:
Դեսպան Հովակիմյանը զրուցակցին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանում Վաշինգտոնյան համաձայնություններից հետո ծավալված գործընթացները, այդ թվում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում վերջին զարգացումները և ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:



