Երկուշաբթի, 23 Փետրվարի 2026 12:39
Ալեքսանդր Ավանեսով

Պետք է փոխել ընտրարշավի բովանդակությունը, այլապես ոչ թե Գյումրի -2,  Երևան-1 էլ չենք ունենալու

Պետք է փոխել ընտրարշավի բովանդակությունը, այլապես ոչ թե Գյումրի -2,  Երևան-1 էլ չենք ունենալու

Արմինֆո.Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը։ Հակառակ դեպքում ոչ թե Գյումրի -2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու։ Այդ մասին իր հոդվածում գրում է քաղաքագետ, "Այլընտրանքային նախագծեր" խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով նախընտրական իրավիճակը Հայաստանում։

 

Ավելի վաղ Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում "Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հաղորդել էր, որ ընդդիմությունը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների գնում է "Գյումրի-2" սցենարն իրագործելու մտադրությամբ, որը ենթադրում է ընտրողների ձայների հավաքում կերպարի կամ միջնորդի միջոցով և հետագայում այդ ձայների ուղղորդում ՝ ի շահ այլ քաղաքական կենտրոնների։ Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունում դրանում տեսել են Գյումրիի ավագանու ընտրությունների ժամանակ ընդդիմության խաղարկած սցենարի կրկնության վտանգ: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի մի մասի միացումը օլիգարխ Գագիկ Ծառուկյանի ցուցակին եւ նրանց համատեղ մասնակցությունն ընտրություններին վկայում են այն մասին, որ ընդդիմությունը մտադիր է այժմ արդեն համազգային ընտրություններում կրկնել Գյումրիում խաղարկված սցենարը, որտեղ քաղաքապետ է դարձել Կոմկուսի ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանը:

 

«Իրականում լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման։ Պետք է հասկանալ, թե վերջը ի´նչ է դա նշանակում։

 

Գյումրին՝ որպես բովանդակություն և որպես տեխնոլոգիա

 

Որպես բովանդակություն՝ անձամբ ինձ համար «Գյումրիի սցենարը» խիստ խնդրահարույց է։ Ինձ համար չափազանց կարևոր է հաջորդ իշխանությունների որակը։ Հայաստանը և տարածաշրջանն այսօր վառոդի տակառի պես են, և Էապես կարևոր է, թե ինչպիսի հաջորդ իշխանություն է լինելու։ Մի սխալ քայլ, իրականության մի սխալ հաշվարկ, իրավիճակի և աշխարհի ոչ ադեկվատ ընկալում, և Հայաստանը վերջնականապես կհայտնվի աղետի եզրին։ Այս առումով հաջորդ իշխանության բովանդակությունը, սոլիդությունը կենսական խնդիր են։ Պետությունը փորձադաշտ չէ։ Մի փորձություն-իշխանությունը մեզ էս փուլում լիուլի բավարար էր», - նշել է քաղաքագետը։

 

Ինչ վերաբերում է «Գյումրիի սցենարի» տեխնոլոգիական կողմին, ապա, ինչպես նշել է Վահե Հովհաննիսյանը, իշխանության պոռթկումը մատնում է իրենց անվստահությունը։ «Չէ՞ որ, ի վերջո, այդ սցենարը սահմանադրական, օրինական ու նաև տրամաբանական է։ Բայց նույնիսկ դա չէ կարևորը։ Գործնականում այսօր անհնար է հաշվարկել գալիք ԱԺ-ի պատկերը, հետևաբար՝ իշխանության ձևավորման տարբերակները։ Այսօր որևէ զարգացման տարբերակի վրա հնարավոր չէ պնդել։ Սա երևի այն եզակի դեպքն է, որ թե´ իշխանություն-ընդդիմությունը, թե´ ընդդիմության տարբեր հատվածները պետք է իրար հետ ազնիվ լինեն։ Մի քանի լրջագույն, օբյեկտիվ պատճառներով Հայաստանում ձևավորված են ոչ ստանդարտ սոցիալական շերտեր (միտումնավոր չեմ նշում), որոնց քվեարկության բովանդակությունը ոչ ոք չի կարող նախապես հաշվարկել։

 

Հիմա իշխանությունը ի՞նչն է քննարկման առարկա դարձնում։ Եվ վերջապես, ինչո՞ւ են սևեռվել 2-3 ուժերի վրա։ Աժ մտնելու և բոլորի հաշվարկներն էապես փոխելու այլ պոտենցիալ ուժեր կան, որոնք դեռ հայտ ներկայացնելու ժամանակ ունեն։

 

Հիմա՝ ինձ համար թերևս ամենակարևոր պահը. վերջին տարիներին ձևավորված հանրային դեմքերի մի պատկառելի անվանացանկի՝ ընտրացուցակներում ինտեգրվելը։ Եթե նրանք էլեկտորալ պրոցեսներում իրենց տեղը չգտան (կամ չուզեցին կամ չթողեցին), ընտրության բովանդակությունը և արդյունքները տուժելու են։ Նորմալ մարդկանց, սկզբունքային և ոչ արկածախնդիր մարդկանց հայտնվելը տարբեր ցուցակներում էապես փոքրացնելու է անսկզբունքայնությունը և արկածախնդրությունը պետության մասշտաբով», - կարծում է քաղաքագետը։

 

Նա հավելել է, որ  երկրի շահը և երկրի այսօրվա վիճակը պահանջում են, որպեսզի պատասխանատու քաղաքական ուժերը դնեն հենց այս խնդիրը՝ Հայաստանի վերականգնումը։ Ու հենց այս բովանդակությունը պարտադրեն ընտրարշավում, այսօրվանից սկսած։

 

«Մենք ունենք չափազանց բարդ իրականություն և բարդ հարցերի մի ցանկ, որին պետք է ազնվորեն պատասխանել։ Ցանկն ուզում եմ սկսել կետերից, որոնք գուցե շատերի համար անսպասելի կլինեն, բայց որոնք արդեն մեր առաջնային օրակարգում են։

 

1. Երկրի ներքին կառավարելիության կորուստը. փողոցային բանդաների, վենդետաների, կենցաղային բեսպրեդելի սահմռկեցուցիչ դրսևորումներ՝ ամեն օր, ամեն քաղաքում։ Լրջագույն խնդիր է։ Մարդիկ վախենում են երեխաներին տներից դուրս թողնել։ Նման բան Հայաստանում երբեք չի եղել, ամենաբարդ փուլերում անգամ։ Ամեն մետրի վրա մի վիժվածք ինչ ասես կարող է անել։ Հատուկ ընդգծում եմ. սա միայն ոստիկանության խնդիրը չէ։ Սա քաղաքական խնդիր է։ Ինչպե՞ս ենք երկրի ներքին կառավարելիությունը արագ վերականգնելու։ Այսօր երկրի ներսում, բացի մարդ բռնելուց, գործ հարուցելուց, ուրիշ բան չի կատարվում, բայց ոչ մի խնդիր չի լուծվում։ Հանդարտ Հայաստանը վերածվում է վայրենի երկրի՝ առանց ներքին համակեցության կանոնների։ Պատճառը կառավարման անգրագիտությունն է ու 8-ամյա ագրեսիան, որ գալիս է իշխանություններից։

 

2. Ոչ մի հարց չի լուծվում՝ սկսած օդի մահաբեր ցուցանիշներից, փոսախեղդ փողոցներից, մինչև բոլոր ոլորտների ռեֆորմներ, որոնք ազդարարվում են ու անմիջապես կասեցվում, որովհետև ռեալ կյանքում անիրագործելի են։ Ոչ մի ծրագիր կյանքի կոչվում. կա´մ կեսից չեղարկվում է, կա´մ էապես փոխվում, կա´մ մոռացության մատնվում։ Սա խոսում է կառավարման ծայրահեղ անորակության մասին։

 

3. Ինչպե՞ս ենք գնում երաշխավորված խաղաղության։ Այսօր խաղաղություն չէ, այսօր «չպատերազմ» վիճակ է, որը ցանկացած իշխանությունից պահանջելու է բարդ ու լուրջ մենեջմենթ։

 

4. Վերջը Թրիփն ի՞նչ է, Հայաստանի օգուտը Թուրքիան-Ադրբեջանին կապող ճանապարհում ո՞ր օղակն է սա, իրական խաղաղության ի՞նչ երաշխիք է տալիս։ Ի՞նչ զարգացման հեռանկար ունի Թրիփը կամ ունի՞ արդյոք։

 

5. Եթե վաղը Ադրբեջանն ուժի սպառնալիքով կամ նույնիսկ կիրառմամբ պահանջներ դնի, ասենք, Գեղարքունիքի մարզում, Թրիփը ի՞նչ դերակատարում կունենա։ Գուցե Թրամփը 11-րդ անգամ խաղաղություն հաստատի, ասենք, Սևանի մի ափի հաշվի՞ն։

 

6. Ինչպիսի՞ն ենք տեսնում ներքին հաշտության ճանապարհը։ Բզկտված, ատոմիզացված, տեղ-տեղ բանակությունը կորցրած հասարակական տրամադրություններով ոչ մի տեղ չենք հասնի։

 

7. Ինչպե՞ս ենք ընկալում ու փորձում լուծել Հայաստանի ամենալուրջ ստրատեգիական խնդիրը՝ արտագաղթը։ Ամեն ինչ հո մակերեսային PR-ով չի, որ հավաքվեն իրար գլխի ու ասեն՝ Նիկոլի շնորհիվ այս տարի արտագաղթ չկա։ Մենք հո գիտենք, որ արտագաղթի թվերը մեղմվել են բացառապես ռուս-ուկրաինական հակամարտության և Թրամփի հակամիգրացիոն քաղաքականության շնորհիվ։ Վաղը այս գործոններից որ մեկն էլ մեղմվի, թվերը շեշտակիորեն փոխվելու են։

 

8. Ակնհայտ է, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձի թեման առաջիկայում դառնալու է օրակարգ։ Պատահական չէ, որ նրանք արդեն անհոգ քայլում են Հայաստանի բակերով։ Այս իշխանությունն այդ հարցի լուծումը չունի, մենք դա գիտենք։ Ի՞նչ են առաջարկում ուրիշները։

 

Այս ցանկը կարելի է երկար շարունակել։ Մնում է հասկանալ դրա բուն նպատակը։ Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը։ Հակառակ դեպքում ոչ թե Գյումրի -2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու», - գրել է Վահե Հովհաննիսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Փաստաբան․ Փաստաբան․ "Հայրենիք" կուսակցության գլխավոր քարտուղարի տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով
Կոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնումԿոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնում
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը Չինաստանի և Օմանի գործընկերների հետ քննարկել է COP17-ի օրակարգըՀայաստանի շրջակա միջավայրի նախարարը Չինաստանի և Օմանի գործընկերների հետ քննարկել է COP17-ի օրակարգը
Իրավապաշտպան․ Հայաստանի կառավարությունը հաստատում է հայ ռազմագերիներին այցելելու հարցով երրորդ երկրներին ուղղված դիմումը, բայց հերքում է նրանց համաձայնությունըԻրավապաշտպան․ Հայաստանի կառավարությունը հաստատում է հայ ռազմագերիներին այցելելու հարցով երրորդ երկրներին ուղղված դիմումը, բայց հերքում է նրանց համաձայնությունը
Ղրղզստանը շահագրգռված է հայկական կրթական մոդելի տեղայնացմամբ իր երկրումՂրղզստանը շահագրգռված է հայկական կրթական մոդելի տեղայնացմամբ իր երկրում
Իրավապաշտպան․ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները կրում են էնդեմիկ բնույթԻրավապաշտպան․ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները կրում են էնդեմիկ բնույթ
Վարչապետը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետՎարչապետը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ
Գևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին ԿապանումԳևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Կապանում
Պաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային ԿովկասումՊաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային Կովկասում
ԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքըԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքը
Արաղչին վստահ է․ Հայաստանն Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն չի ձեռնարկումԱրաղչին վստահ է․ Հայաստանն Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն չի ձեռնարկում
Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունըՀայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունը
"Ուժեղ Հայաստան"-ում պատմել են, թե ինչու են ՏԻՄ ընտրություններում թեկնածու առաջադրել միայն Ստեփանավանում
Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համարԱմենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար
Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ
Հայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի խորհրդարանի նախագահն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Փաշինյան․ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև դժվար օրերին հենց բնությունն է փրկել հայ ժողովրդինՓաշինյան․ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև դժվար օրերին հենց բնությունն է փրկել հայ ժողովրդին
Ազգային դեմոկրատական կուսակցության խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը՝ նշելով հնարավոր ռիսկերըԱզգային դեմոկրատական կուսակցության խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը՝ նշելով հնարավոր ռիսկերը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ փոխվարչապետ. Անկլավների-էքսկլավների հարցի վերաբերյալ հասկացություններն ու ընթացակարգերը հստակ նկարագրված և կարգավորված ենՀՀ փոխվարչապետ. Անկլավների-էքսկլավների հարցի վերաբերյալ հասկացություններն ու ընթացակարգերը հստակ նկարագրված և կարգավորված են
Միրզոյան. Հայաստանը պլանավորում է շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ի շրջանակներումՄիրզոյան. Հայաստանը պլանավորում է շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ի շրջանակներում
 Փաշինյանի Իրան այցը օրակարգում է .Միրզոյան Փաշինյանի Իրան այցը օրակարգում է .Միրզոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է կալանավոր Արմեն Սիմոնյանի բողոքինՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է կալանավոր Արմեն Սիմոնյանի բողոքին
Reuters -ը շահերի բախում է հայտնաբերել Սոկոլովի՝ TRIPP+ Enterprise Fund-ի նախագահի պաշտոնում նշանակման գործումReuters -ը շահերի բախում է հայտնաբերել Սոկոլովի՝ TRIPP+ Enterprise Fund-ի նախագահի պաշտոնում նշանակման գործում
Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը իր էկզեկվատուրան հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին։Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը իր էկզեկվատուրան հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին։
Իմաստի եզրին. Արվեստի դեսպանատունը կներկայացնի «Լռություն»՝ նկարիչ Բագրատ Արազյանի նոր նախագիծըԻմաստի եզրին. Արվեստի դեսպանատունը կներկայացնի «Լռություն»՝ նկարիչ Բագրատ Արազյանի նոր նախագիծը
Հայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր՝ COP17-ին մասնակցելու համարՀայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր՝ COP17-ին մասնակցելու համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է ՄատենադարանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Մատենադարան
Պաշտպանության նախարարը հանձնարարել է աշխատանքներ տանել զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբՊաշտպանության նախարարը հանձնարարել է աշխատանքներ տանել զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ
Ծառուկյանի փաստաբան․ Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցներըԾառուկյանի փաստաբան․ Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցները
Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՓաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Շվեյցարիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՇվեյցարիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Փաշինյանն ու Մուշիկիվաբոն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստման գործընթացըՓաշինյանն ու Մուշիկիվաբոն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստման գործընթացը
ԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
Ղրղզստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՂրղզստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Հայաստանն ու ՄԱԶԾ-ը 2026-2031թթ. խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանն ու ՄԱԶԾ-ը 2026-2031թթ. խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Երևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողովԵրևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողով
ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է Հայաստանում COP17-ի լավագույնս կազմակերպումըՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է Հայաստանում COP17-ի լավագույնս կազմակերպումը
35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ
Մայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանըՄայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանը
Լավրով․ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերինԼավրով․ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին
Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպման ժամանակ հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալՌուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպման ժամանակ հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալ
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի խորհրդարանի նախագահն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինՇվեյցարիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են պաշտպանության բնագավառում  համագործակցությանը վերաբերող հարցերՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են պաշտպանության բնագավառում  համագործակցությանը վերաբերող հարցեր
Կարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է ՀայաստանումԿարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է Հայաստանում
COP17-ից առաջ Արցախի մարդու իրավունքների խորհուրդը բողոքի ակցիա անցկացրեց Հայաստանի կառավարության դիմացCOP17-ից առաջ Արցախի մարդու իրավունքների խորհուրդը բողոքի ակցիա անցկացրեց Հայաստանի կառավարության դիմաց
Երևանում կախված էին Գագիկ Ծառուկյանի լուսանկարներով պաստառներ՝ նրա դատավարության մեկնարկի նախօրեին։Երևանում կախված էին Գագիկ Ծառուկյանի լուսանկարներով պաստառներ՝ նրա դատավարության մեկնարկի նախօրեին։
Միրզոյան. Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը հնարավոր է ցանկացած օրՄիրզոյան. Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը հնարավոր է ցանկացած օր
Միրզոյանը չի բացառել Ադրբեջանի հետ անկլավների փոխանակումըՄիրզոյանը չի բացառել Ադրբեջանի հետ անկլավների փոխանակումը
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մեդլայն» կլինիկայի հիմնադրին մեղադրում է 263 միլիոն դրամ յուրացնելու և ավելի քան 920 միլիոն դրամ լվացման մեջՀայաստանի գլխավոր դատախազությունը «Մեդլայն» կլինիկայի հիմնադրին մեղադրում է 263 միլիոն դրամ յուրացնելու և ավելի քան 920 միլիոն դրամ լվացման մեջ
Դավիթ Մանուկյանն արդեն չորրորդ տարին է, ինչ նշում է իր ծննդյան օրը Բաքվի բանտումԴավիթ Մանուկյանն արդեն չորրորդ տարին է, ինչ նշում է իր ծննդյան օրը Բաքվի բանտում
Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետՀայաստանի խորհրդարանի փոխնախագահը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան
"Հայաստան" համահայկական հիմնադրամը և "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Գյումրիում կրթական հանգույց են ստեղծում
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգինՊլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգին
Ռուսաստանի Դաշնությունն արգելել է Ռուսաստանի Դաշնությունն արգելել է "Լուլուի"՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից  Հայաստանի խորհրդարանի պատգամավորի մուտքը երկիր
Իշխանությունները մտադիր են վերափոխել միգրացիայի կառավարման համակարգըԻշխանությունները մտադիր են վերափոխել միգրացիայի կառավարման համակարգը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ