


Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախարարները բարձր են գնահատել հայ-իրանական պաշտպանական համագործակցության մակարդակը, հայտնել են երկկողմ հարաբերությունները շարունակելու իրենց վճռականությունը և քննարկել համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ։



