Ուրբաթ, 27 Փետրվարի 2026 12:57
Մարիաննա Մկրտչյան

Մոռանալ հրամանով. ինչպես է Երևանը փորձում թաղել Սումգայիթի մասին հիշողությունը․ արցախցի նախկին պաշտոնյա

Մոռանալ հրամանով. ինչպես է Երևանը փորձում թաղել Սումգայիթի մասին հիշողությունը․ արցախցի նախկին պաշտոնյա

Արմինֆո. Խաղաղության և ժողովրդավարության կարգախոսներով Հայաստանի կառավարման եկած իշխանությունները քայլ առ քայլ նեղացնում են հիշողության տարածքը, այդ թվում ՝ Սումգայիթի հայերի ջարդերի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԼՂՀ պետական գործիչ, Արցախի մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։

Սումգայիթում հայերի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ արցախցի նախկին պաշտոնյան փաստել է, որ գրեթե քառասուն տարվա ընթացքում Սումգայիթի մասին ասվել է գրեթե ամեն ինչ: Նրա խոսքով ՝ 1988 թվի փետրվարը ընդմիշտ մխրճվեց պատմության մեջ ՝ որպես ատելության առաջին համակարգային պայթյուն, որը սկիզբ դրեց ղարաբաղյան հանգույցի արյունալի քանդմանը։ Շահվերդյանը հիշեցրել է, որ երեք օր ադրբեջանական քաղաքում, երբ հայերին որսում էին բնակարաններում ու շքամուտքերում, խոշտանգում, բռնաբարում ու սպանում էին միայն հայ լինելու համար:

"Փաստաթղթեր, լուսանկարներ, վկայություններ եւ դահիճների անուններ այնքան են հավաքվել, որ դրանք կբավականացնեն բազմահատոր հետաքննության համար։ Եվ դեռ մի քանի տարի առաջ թվում էր՝ աշխարհը դաս է առել։ "Սումգայիթը" դարձել է ոչ միայն տեղանուն, այլ ցեղասպանության նոր ալիքի նախանշան՝ խորհրդանիշ։ Բայց այսօրվա Հայաստանի իրականությունը հարվածում է սթափեցնող ապտակով։ Պարզվում է ՝ հանցագործությունները ոչ միայն կարելի է ժխտել թշնամական քարոզչության մակարդակով, այլև կարելի է մոռացության մատնել լուռ, մեթոդաբար և սեփական երկրի ներսից։ Մինչ Իլհամ Ալիևը շուքով բացում է "Խոջալուի զոհերի" հուշարձանները և որերորդ անգամ փորձում է հագնել արդարության պաշտպանի պատմուճանը, Երևանում մինչ այժմ աներևակայելի բան է տեղի ունենում։ Խաղաղության և ժողովրդավարության կարգախոսներով երկիրը կառավարելու եկած իշխանությունները քայլ առ քայլ նեղացնում են հիշողության տարածությունը։ 80-ականների վերջի և 90 - ականների սկզբի իրադարձությունների մասին քննարկումները, էլ չեմ խոում Բաքվի հետագա հանցագործությունների մասին, նվազագույնի են հասցվում։ Ուսումնասիրությու՞ն։ Մոռացեք։ Հանրային քննարկումնե՞ր։ Միայն՝ "անցյալը չփոոորփրենք" ձևաչափով։ Այս նոր "իրական Հայաստանում" անցյալը դառնում է թունավոր բեռ, որից առաջարկում են ազատվել հանուն պայծառ ապագայի", - արձանագրել է Շահվերդյանը։

Ընդ որում, արցախցի նախկին պաշտոնյան կարծում է, որ ոչնչացման այդ ցուցակում հատուկ տեղ է զբաղեցնում հենց Սումգայիթը։ «Ինչու՞։ Դե որովհետեւ դա մարդկային ձեռքի գործն է, այնքան ակնհայտ է, որ դժվար է կոծկել: Սումգայիթը կատարյալ ներգրվում է Ցեղասպանության մասին ՄԱԿ - ի կոնվենցիայում, առնվազն, երեք կետով. մարդկանց սպանում էին բացառապես ազգային հատկանիշով;  նրանց ծանր մարմնական եւ հոգեկան վնասվածքներ էին պատճառում; եւ, վերջապես, նրանց համար ստեղծվեցին պայմաններ, որոնց դեպքում քաղաք վերադառնալն անհնար դարձավ. 18 հազար փախստականներ դարձան էթնիկ զտման կենդանի ապացույց",- նշել է նա։

Նրա խոսքով՝ կարևոր է հասկանալ ցինիզմի մասշտաբը. այդ հանցագործություններն ամբոխի տարերային խռովություն չէին: Դա ծրագրված ակցիա էր, որտեղ քաղաքի ղեկավարները հանրահավաք էին անում, միլիցիան կամ անգործություն էր դրսեւորում, կամ մասնակցում էր, իսկ կես ժամ հեռավորության վրա գտնվող Բաքուն երեք օր "ոչինչ չէր նկատում"։

"Հատուկ ծառայությունները, համակարգումը, հետքերի վերացումը․ ամեն ինչ խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք բնաջնջման պետական քաղաքականության հետ։ Բայց եթե Բաքվի համար հայատյացությունը եղել և մնում է գաղափարական հիմք, ապա Հայաստանի ներկայիս ղեկավարության համար հիմք է դառնում մոռացությունը։ Եվ սա արդեն ոչ թե, պարզապես, իներտություն է, այլ՝ նպատակասլաց ընթացք ։ Իհարկե, փետրվարի 26-ին պաշտոնական անձանց կողմից սոցիալական ցանցերում հերթապահ գրառում տեսանք։ Երկու տող, մոմ storis-ում, հառաչանք այն մասին, թե որքան «կարևոր է խաղաղությունը»: "Ցեղասպանություն" բառը չի արտաբերվի։ Կատարող երկրի անունը՝ նույնպես: Ամեն ինչ կհանգեցնեն վերացական "ողբերգության", որպեսզի ոչ ոքի չնեղացնեն։ Իսկ զուգահեռաբար "խաղաղության ակտիվիստները", որոնք զարմանալիորեն միահամուռ կոչ են անում "չփորփրել անցյալը", ուրախությամբ կզեկուցեն կամուրջներ կառուցելու մասին։ Այն կամուրջները, որոնցով հարմար է քայլել դահիճներին, չվախենալով, որ իրենց դահիճ կկոչեն", - նկատել է նա։

Շահվերդյանը հավելել է, որ այդ քաղաքականության արդյունքը սարսափելի է իր պարզությամբ, հայ հասարակությունը գնում է դեպի մի աշխարհ, որտեղ միջազգային ամբիոններում Աղդամը կկոչեն "ցեղասպանություն", իսկ Սումգայիթը, Բաքուն, Մարաղան, Բուդապեշտի սպանությունը, Ապրիլյան պատերազմի վայրագությունները և 2023 թվականի արցախցիների ելքը կջնջեն ռետինով ։ "Ինչպես ջնջեցին 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանությունը՝ դրա իրագործողները։ Բայց եթե այն ժամանակ ջնջեցին թշնամիները, ապա այժմ ռետինը ձեռքներն են առել յուրայինները: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, կատարելով աշխարհաքաղաքական պատվեր, համառորեն  ձևավորում են "նոր հոգեկերտվածք"։ Հայաստան առանց ցավի, առանց հերոսների և առանց նահատակների։ Կատարյալ զոհ, որն ինքն է մոռացել, որ իրեն սպանել են, ուստի պատրաստ է վերջնականապես կործանման:

Կա սարսափելի ճշմարտություն, որը փորագրված է միջազգային իրավունքում. ցեղասպանության ժխտումն ու մոռացության մատնումը դրա անմիջական շարունակությունն է ։ Եվ այսօր մենք ականատես ենք լինում այդ գործընթացին։ Միայն հիմա ուրացումն ու մոռացումը Անկարայից կամ Բաքվից չեն բխում։ Դրանք գալիս են Երևանից։ Եվ սա, թերևս, ամենադառը բանն է, որ կարելի է արձանագրել սումգայիթյան դժոխքից  38 տարի անց", - ամփոփել է Շահվերդյանը։

1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում էր ընդունել դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին' Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Խորհրդային Հայաստանին միանալու խնդրանքով, ինչպես նաև միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդին' այդ հարցը դրական լուծելու համար: Օրեր անց ադրբեջանական կողմը "արձագանքեց" այդ որոշմանը Խորհրդային Միության ինտերնացիոնալիզմի խորհրդանիշ հանդիսացող Սումգայիթ քաղաքում: Արցախահայության ինքնորոշման և հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքին դիմագրավել են ազգային հողի վրա իրականացվող ջարդերն ու բռնությունները:

Փետրվարի 26-ից Սումգայիթում սկսվել էին հակահայկական ցույցեր, որտեղ հնչումմ էին "մահ հայերին" և "հայեր  հեռացեք" կարգախոսները: Սումգայիթում հայերի նկատմամբ ատելություն բորբոքելու նպատակով սկսել էին աշխատել հատուկ սադրիչներ ՝ կապանցի փախստականների անվան տակ, որոնք կեղծ լուրեր էին տարածում Հայաստանում ադրբեջանցիների դեմ, իբր, տեղի ունեցած հանցագործությունների մասին: Փետրվարի 27-ի երեկոյան բռնի գործողություններ էին սկսվել քաղաքի հայ բնակչության դեմ։ Ջարդարարների հատուկ խմբերը ներխուժում էին հայերի տներ՝ նախապես կազմված ցուցակով։ Զանգվածային սպանությունների օրերին շատ հայերի բնակարաններում հեռախոսներն անջատվել էին, ոստիկանությունը հանցավոր անգործություն էր ցուցաբերում, ըստ որոշ վկայությունների, նույնիսկ՝ մասնակցություն: Զանգվածային սպանությունների մեթոդներն առաչքի էին ընկնում անմարդկային դաժանությամբ։ Հայ բնակչությանը ոչնչացնում էին, սպանում, ծեծում ու խոշտանգում, հրկիզում, բռնաբարում, ֆիզիոլոգիական ու հոգեբանական վնաս պատճառում։ Փետրվարի 28-ի երեկոյան Սումգայիթ էին մտել խորհրդային բանակի ստորաբաժանումները, որոնք ի սկզբանե կարգադրություն չունեին ջարդարարների դեմ ուժ և զենք կիրառել։ Արդյունքում՝ ադրբեջանական կողմը գրոհել էր խորհրդային զորամասերը, ինչի հետևանքով վիրավորվել էր 140 խորհրդային զինվոր։ Միայն փետրվարի 29-ի երեկոյան բանակային ստորաբաժանումները անցել էին վճռական գործողությունների, և հայերի կոտորածը դադարել էր։

Պաշտոնական տվյալների համաձայն,  սումգայիթյան ջարդերի հետևանքով սպանվել է 32 մարդ (26 հայ, 6 ադրբեջանցի), ավելի քան 400 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, կատարվել են հարձակումներ, և կողոպտվել է մոտ 200 բնակարան, մշակութային նշանակության ավելի քան 50 շենք, վնասվել է ավելի քան 100 միավոր ավտոտրանսպորտ: Սումգայիթյան ջարդերի կազմակերպված դատավարությունն ու դրա "անաչառությունը" անպատասխան են թողել մի շարք հարցեր, որոնցից մեկը զոհերի և վիրավորների թվի հավաստիությունն էր: Զոհերի և վիրավորների թվի մասին տեղեկություններ ու տվյալներ կան, որոնք հակասում են պաշտոնականին։

Սումգայիթյան ջարդերը մեծ արձագանք են գտել հայ հասարակության շրջանում, առաջին հերթին այդ իրադարձությունները կապում էին 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հետ: Հայ բնակչության ջարդերը կրում էին ցեղասպան բնույթ, և դրանց նպատակն էր կասեցնել արցախյան շարժման զարգացումը, ճնշել արցախահայության ինքնորոշման իրավունքը:

1988-1990թթ. սումգայիթյան ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ում հայերի դեմ իրականացված զանգվածային և լայնածավալ հանցագործությունների շղթայի առաջին գործողությունն էին: Կենտրոնական իշխանությունները համարժեք իրավական և քաղաքական գնահատական չտվեցին Սումգայիթի հայ բնակչության զանգվածային սպանություններին ՝ դրանք ներկայացնելով որպես "խուլիգանական տարրերի" գործողություններ և զանգվածային անկարգություններ: Սա պաշտոնապես հանրության կողմից արտացոլվեց սումգայիթյան ջարդարարների դատավարությունում, որի արդյունքում ջարդերի կազմակերպիչները չպարզվեցին և չպատժվեցին ։ Հայ-ադրբեջանական ազգամիջյան բռնության նկատմամբ նման վերաբերմունքը և անպատժելիությունը կարևոր նշանակություն ունեցան Ադրբեջանում հակահայկական բռնության քաղաքականության հետագա ընդլայնման և շարունակման համար: Ժամանակակից Ադրբեջանը շարունակում է Խորհրդային Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը։

Վերջին նման դրսևորումը 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումն ու դրա ամբողջական հայաթափումն էր։ Դրան նախորդել էր ԼՂՀ 10-ամսյա շրջափակումը։ 2020-2023 թթ. Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավելի քան 150 հազար արցախցիներ մնացել են անտուն ու հայրենազուրկ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Ականատես". Արտաշատում հոգևորականը հրապարակավ սատարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածուին
Հայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումըՀայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումը
Արման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններումԱրման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններում
ՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիքՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիք
Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի
Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձըԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Առողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասինԱռողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին
Նարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր էՆարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր է
Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող "Ուժեղ Հայաստանի" կողմնակիցների կալանավորման հաշվին ստիպել նրան պաշտպանել նոր սահմանադրությունը
87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը
Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերըԱդրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերը
2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ
Ծաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներԾաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներ
Արցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտինԱրցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի ՀայաստանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան
«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ
Երևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել էԵրևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել է
Նիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերինՆիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերին
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունըՀայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունը
Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե ՕհանյանըՎարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե Օհանյանը
Նարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններինՆարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններին
Հայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունըՀայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունը
Փաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսովՓաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսով
IDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունըIDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունը
ԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցելԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցել
Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։
Փարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակըՓարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը
Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։
Հայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ էՀայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմիցՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմից
Հայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցերՀայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցեր
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ըՀակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ը
Հայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբՀայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբ
Ընդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ էԸնդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ է
Խամոյան․ Խամոյան․ "Հայաստան" դաշինքը չի քվեարկի նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու օգտին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ
2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում
Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը
Նոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններՆոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետՓաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետ
Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն   Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն  
ՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւ
Կառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածունԿառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածուն
Հայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրըՀայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրը
Ընդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի ենԸնդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի են
Երևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարանԵրևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարան
Տտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - ՓաշինյանՏտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - Փաշինյան
Հայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջինԾիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջին
Ամստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանությունԱմստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն
Ըստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկանԸստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկան
Իսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումներըԻսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումները
ՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքներըՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքները
Փաստաբան. Արմավիրի դատարանը մերժել է կարգալույծ դարձած վանական Արման Սարոյանի հայցը՝ նրան Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելու որոշման անօրինականության վերաբերյալ։Փաստաբան. Արմավիրի դատարանը մերժել է կարգալույծ դարձած վանական Արման Սարոյանի հայցը՝ նրան Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելու որոշման անօրինականության վերաբերյալ։
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք մուտք գործելու փաստըՀայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք մուտք գործելու փաստը
Դատարանը երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն ԳևորգյանինԴատարանը երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին
Հայաստանը դիմել է երրորդ երկրներին՝ գերիների ազատ արձակման հարցում օգնության համար. Հայաստանը դիմել է երրորդ երկրներին՝ գերիների ազատ արձակման հարցում օգնության համար. "կամ նրանք հրաժարվել են, կամ նրանց ասել են՝ հեռու մնան"․ Արարատ Միրզոյան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ