Շաբաթ, 28 Փետրվարի 2026 13:26
Մարիաննա Մկրտչյան

ԼՂՀ խորհրդարան․ Սումգայիթի զոհերի հիշատակը մեզ պարտավորեցնում է հետևողական լինել արդարության վերականգնման և նմանատիպ հանցագործությունների կրկնությունը բացառելու հարցերում

ԼՂՀ խորհրդարան․ Սումգայիթի զոհերի հիշատակը մեզ պարտավորեցնում է հետևողական լինել արդարության վերականգնման և նմանատիպ հանցագործությունների կրկնությունը բացառելու հարցերում

Արմինֆո.Սումգայիթի զոհերի հիշատակը մեզ պարտավորեցնում է հետևողական լինել արդարության վերականգնման և նմանատիպ հանցագործությունների կրկնությունը բացառելու հարցերում։ Այդ մասին ասվում է Արցախի խորհրդարանի հայտարարությունում՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված սուգայիթյան ջարդերի 38-րդ տարելիցի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ։

 

«1988 թվականի փետրվարի 27–29-ին Ադրբեջանի ԽՍՀ Սումգայիթ քաղաքում կազմակերպվեցին և իրականացվեցին հայ բնակչության զանգվածային ջարդեր։ Ազգային պատկանելության հիմքով հայերը ենթարկվեցին էթնոցիդի՝ սպանությունների, բռնությունների, խոշտանգումների և բռնի տեղահանության։ Սումգայիթում տեղի ունեցած հանցագործությունները կրել են կազմակերպված և նպատակային բնույթ։ Դրանք դարձան հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող համակարգված քաղաքականության սկիզբը, որը հետագայում արձագանքվեց Կիրովաբադում` 1989թ. և Բաքվում` 1990թ.Ադրբեջանի մյուս հայաշատ բնակավայրերում իրականացված բռնություններով, Մարաղայի` 1992թ.խաղաղ բնակչության կոտորածով և Ադրբեջանի տարածքում հայ բնակչության ամբողջական տեղահանությամբ։

 

Սումգայիթի հանցագործությունների նկատմամբ պատշաճ իրավական գնահատականի և պատասխանատվության բացակայությունը ձևավորեց անպատժելիության վտանգավոր մթնոլորտ։ Այդ նույն քաղաքականությունն իր նոր դրսևորումը ստացավ Արցախի Հանրապետության դեմ քանիցս սանձազերծված ռազմական ագրեսիաների ընթացքում, որոնք ուղեկցվեցին պատերազմական հանցագործություններով, բնակչության նկատմամբ բռնություններով, համատարած շրջափակմամբ և 2023 թվականին Արցախի հայ բնակչության ամբողջական բռնի տեղահանությամբ։

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը`

- խստորեն դատապարտում են ազգային պատկանելության հիմքով իրականացված բռնությունները և հայատյացության պետական խրախուսումը,

- արձանագրում են, որ հայերի նկատմամբ իրականացված զանգվածային բռնությունները, իրենց բնույթով և հետևանքներով, համապատասխանում են միջազգային իրավունքի շրջանակներում սահմանված ծանրագույն հանցագործությունների հատկանիշներին,

- վերահաստատում են, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ և խաթարում տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը,

- կոչ են անում միջազգային հանրությանը և համապատասխան իրավական ու քաղաքական ինստիտուտներին տալ համարժեք իրավաքաղաքական գնահատական՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային հանցագործություններին և ապահովել դրանց կազմակերպիչների ու կատարողների պատասխանատվությունը։

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը հայտարարում են, որ շարունակելու են հետևողական քաղաքական ուղեգիծ վարել ՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, հայրենի բնակավայրեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի և ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման ուղղությամբ։

Սումգայիթի զոհերի հիշատակը մեզ պարտավորեցնում է հետևողական լինել արդարության վերականգնման և նմանատիպ հանցագործությունների կրկնությունը բացառելու հարցերում», - ասվում է հայտարարությունում, որն սստոոորաագրել են «Ազատ Հայրենիք-ՔՄԴ»,  «Միասնական Հայրենիք», «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»  խմբակցությունները։

 

1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում էր ընդունել դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին' Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Խորհրդային Հայաստանին միանալու խնդրանքով, ինչպես նաև միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդին' այդ հարցը դրական լուծելու համար: Օրեր անց ադրբեջանական կողմը "արձագանքեց" այդ որոշմանը Խորհրդային Միության ինտերնացիոնալիզմի խորհրդանիշ հանդիսացող Սումգայիթ քաղաքում: Արցախահայության ինքնորոշման և հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքին դիմագրավել են ազգային հողի վրա իրականացվող ջարդերն ու բռնությունները:

Փետրվարի 26-ից Սումգայիթում սկսվել էին հակահայկական ցույցեր, որտեղ հնչումմ էին "մահ հայերին" և "հայեր  հեռացեք" կարգախոսները: Սումգայիթում հայերի նկատմամբ ատելություն բորբոքելու նպատակով սկսել էին աշխատել հատուկ սադրիչներ ՝ կապանցի փախստականների անվան տակ, որոնք կեղծ լուրեր էին տարածում Հայաստանում ադրբեջանցիների դեմ, իբր, տեղի ունեցած հանցագործությունների մասին: Փետրվարի 27-ի երեկոյան բռնի գործողություններ էին սկսվել քաղաքի հայ բնակչության դեմ։ Ջարդարարների հատուկ խմբերը ներխուժում էին հայերի տներ՝ նախապես կազմված ցուցակով։ Զանգվածային սպանությունների օրերին շատ հայերի բնակարաններում հեռախոսներն անջատվել էին, ոստիկանությունը հանցավոր անգործություն էր ցուցաբերում, ըստ որոշ վկայությունների, նույնիսկ՝ մասնակցություն: Զանգվածային սպանությունների մեթոդներն առաչքի էին ընկնում անմարդկային դաժանությամբ։ Հայ բնակչությանը ոչնչացնում էին, սպանում, ծեծում ու խոշտանգում, հրկիզում, բռնաբարում, ֆիզիոլոգիական ու հոգեբանական վնաս պատճառում։ Փետրվարի 28-ի երեկոյան Սումգայիթ էին մտել խորհրդային բանակի ստորաբաժանումները, որոնք ի սկզբանե կարգադրություն չունեին ջարդարարների դեմ ուժ և զենք կիրառել։ Արդյունքում՝ ադրբեջանական կողմը գրոհել էր խորհրդային զորամասերը, ինչի հետևանքով վիրավորվել էր 140 խորհրդային զինվոր։ Միայն փետրվարի 29-ի երեկոյան բանակային ստորաբաժանումները անցել էին վճռական գործողությունների, և հայերի կոտորածը դադարել էր։

Պաշտոնական տվյալների համաձայն,  սումգայիթյան ջարդերի հետևանքով սպանվել է 32 մարդ (26 հայ, 6 ադրբեջանցի), ավելի քան 400 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, կատարվել են հարձակումներ, և կողոպտվել է մոտ 200 բնակարան, մշակութային նշանակության ավելի քան 50 շենք, վնասվել է ավելի քան 100 միավոր ավտոտրանսպորտ: Սումգայիթյան ջարդերի կազմակերպված դատավարությունն ու դրա "անաչառությունը" անպատասխան են թողել մի շարք հարցեր, որոնցից մեկը զոհերի և վիրավորների թվի հավաստիությունն էր: Զոհերի և վիրավորների թվի մասին տեղեկություններ ու տվյալներ կան, որոնք հակասում են պաշտոնականին։

Սումգայիթյան ջարդերը մեծ արձագանք են գտել հայ հասարակության շրջանում, առաջին հերթին այդ իրադարձությունները կապում էին 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հետ: Հայ բնակչության ջարդերը կրում էին ցեղասպան բնույթ, և դրանց նպատակն էր կասեցնել արցախյան շարժման զարգացումը, ճնշել արցախահայության ինքնորոշման իրավունքը:

1988-1990թթ. սումգայիթյան ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ում հայերի դեմ իրականացված զանգվածային և լայնածավալ հանցագործությունների շղթայի առաջին գործողությունն էին: Կենտրոնական իշխանությունները համարժեք իրավական և քաղաքական գնահատական չտվեցին Սումգայիթի հայ բնակչության զանգվածային սպանություններին ՝ դրանք ներկայացնելով որպես "խուլիգանական տարրերի" գործողություններ և զանգվածային անկարգություններ: Սա պաշտոնապես հանրության կողմից արտացոլվեց սումգայիթյան ջարդարարների դատավարությունում, որի արդյունքում ջարդերի կազմակերպիչները չպարզվեցին և չպատժվեցին ։ Հայ-ադրբեջանական ազգամիջյան բռնության նկատմամբ նման վերաբերմունքը և անպատժելիությունը կարևոր նշանակություն ունեցան Ադրբեջանում հակահայկական բռնության քաղաքականության հետագա ընդլայնման և շարունակման համար: Ժամանակակից Ադրբեջանը շարունակում է Խորհրդային Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը ։ Վերջին նման դրսևորումը 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումն ու դրա ամբողջական հայաթափումն էր։ Դրան նախորդել էր ԼՂՀ 10-ամսյա շրջափակումը։ 2020-2023 թթ. Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավելի քան 150 հազար արցախցիներ մնացել են անտուն ու հայրենազուրկ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Փաշինյանը պատմել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման պայմանների և հեռանկարների մասինՓաշինյանը պատմել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման պայմանների և հեռանկարների մասին
Լաբորատոր տվյալների փոխանցումը ԱՐՄԵԴ համակարգ կիրականացվի միջազգային չափորոշիչներին համապատասխանԼաբորատոր տվյալների փոխանցումը ԱՐՄԵԴ համակարգ կիրականացվի միջազգային չափորոշիչներին համապատասխան
Ադրբեջանը ավերել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը օկուպացված Արցախում գտնվող Շոշ գյուղումԱդրբեջանը ավերել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը օկուպացված Արցախում գտնվող Շոշ գյուղում
Հայաստանը Վարշավայում մասնակցել է «Արևելյան գործընկերության վերաիմաստավորում» քննարկմանըՀայաստանը Վարշավայում մասնակցել է «Արևելյան գործընկերության վերաիմաստավորում» քննարկմանը
«Տաթևի թևերը» հավակնում են World Travel Awards-ի հինգերորդ հաղթանակին«Տաթևի թևերը» հավակնում են World Travel Awards-ի հինգերորդ հաղթանակին
TRF 2026. Դիլիջանը դարձավ միջազգային զբոսաշրջային երկխոսության հարթակTRF 2026. Դիլիջանը դարձավ միջազգային զբոսաշրջային երկխոսության հարթակ
Միրզոյան. Արևելյան գործընկերությունն այսօր փորձություն է անցնում աշխարհի աստիճանական մասնատման նոր իրողություններումՄիրզոյան. Արևելյան գործընկերությունն այսօր փորձություն է անցնում աշխարհի աստիճանական մասնատման նոր իրողություններում
Դիվանագետ. Փաշինյանը մարզերի բնակիչների օգնությամբ եկավ իշխանության, իսկ այժմ նրանց երկրորդ կարգի է հայտարարումԴիվանագետ. Փաշինյանը մարզերի բնակիչների օգնությամբ եկավ իշխանության, իսկ այժմ նրանց երկրորդ կարգի է հայտարարում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի ՀայաստանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան
Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցելՀայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Երևանը քաղաքային տրանսպորտի խնդիրների լուծման նոր մոտեցում կմշակի Bloomberg LSE նախաձեռնության շրջանակումԵրևանը քաղաքային տրանսպորտի խնդիրների լուծման նոր մոտեցում կմշակի Bloomberg LSE նախաձեռնության շրջանակում
Անդրեյ Սիբիգա․ Ուկրաինան և Հայաստանը համագործակցության խորացման ամուր հիմք ունենԱնդրեյ Սիբիգա․ Ուկրաինան և Հայաստանը համագործակցության խորացման ամուր հիմք ունեն
Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում ընդունել են Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանըՀայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում ընդունել են Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը
Գյումրիում կաշառակերության համար 8 անձ է ձերբակալվել․ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեԳյումրիում կաշառակերության համար 8 անձ է ձերբակալվել․ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտե
Հայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայաստանի արդարադատության նախարարն ու Վրաստանի ազգային դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարը քննարկել են  համագործակցության գերակա ուղղություններըՀայաստանի արդարադատության նախարարն ու Վրաստանի ազգային դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարը քննարկել են  համագործակցության գերակա ուղղությունները
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու
Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը
Հայաստանի խորհրդարանի խոսնակը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի խորհրդարանի խոսնակը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ամփոփել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. փուլ II» ծրագիրըՀայաստանում ԵՄ պատվիրակությունն ամփոփել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. փուլ II» ծրագիրը
Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է "Ամերիկայի բանակ. միացյալ ուժերի հիմքը" ցուցահանդեսին
Հայաստանի խորհրդարանի նախագահը և Բելգիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՀայաստանի խորհրդարանի նախագահը և Բելգիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Հայաստանի Պաշտպանության նախարարությունում հաստատել են ՀՀ ԶՈՒ զինծառայողի վիրավորվելու փաստըՀայաստանի Պաշտպանության նախարարությունում հաստատել են ՀՀ ԶՈՒ զինծառայողի վիրավորվելու փաստը
Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Հոկտեմբերի 14-ին Երեւանում տեղի կունենա Սահմանադրական դատարանի նոր նախագահի ընտրությունՀոկտեմբերի 14-ին Երեւանում տեղի կունենա Սահմանադրական դատարանի նոր նախագահի ընտրություն
"Ուժեղ Հայաստան". COP17-ի նախապատրաստումն ուղեկցվում է անթափանց գնումներով և վատնումներով
Իշխան Սաղաթելյանը Յանիս Մանյատիսի հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանն առնչվող հարցերԻշխան Սաղաթելյանը Յանիս Մանյատիսի հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանն առնչվող հարցեր
Միջազգային կազմակերպությունները հանդես են եկել ի պաշտպանություն հայ բնապահպանների՝ նոր դատական հայցերի ֆոնինՄիջազգային կազմակերպությունները հանդես են եկել ի պաշտպանություն հայ բնապահպանների՝ նոր դատական հայցերի ֆոնին
Հայաստանի ԱԽ քարտուղարը բանակցություններ է վարել Save Armenia-ի ներկայացուցիչների հետՀայաստանի ԱԽ քարտուղարը բանակցություններ է վարել Save Armenia-ի ներկայացուցիչների հետ
Սեփականության փաստաթղթերին և դատարանի որոշմանը չնայած՝ բուլդոզերները քանդում են Երևանի Շինարարների փողոցում գտնվող կրպակներն ու խանութները։Սեփականության փաստաթղթերին և դատարանի որոշմանը չնայած՝ բուլդոզերները քանդում են Երևանի Շինարարների փողոցում գտնվող կրպակներն ու խանութները։
ԱՄՆ փոխդեսպանը Մարտունու բնակիչների հետ քննարկեց TRIPP նախագիծըԱՄՆ փոխդեսպանը Մարտունու բնակիչների հետ քննարկեց TRIPP նախագիծը
Yandex-ի ռուսական տվյալների կենտրոնների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո ընկերության ծառայությունների խափանումներ են նկատվում նաև ՀայաստանումYandex-ի ռուսական տվյալների կենտրոնների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո ընկերության ծառայությունների խափանումներ են նկատվում նաև Հայաստանում
Հայաստանի արտաքին գործերի նախարարը այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական ընկերությունՀայաստանի արտաքին գործերի նախարարը այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական ընկերություն
ՀՀ դեսպանը մի շարք հանդիպումներ է ունեցել՝ ուղղված հայ-չեռնոգորական քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացմանըՀՀ դեսպանը մի շարք հանդիպումներ է ունեցել՝ ուղղված հայ-չեռնոգորական քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացմանը
Երևանն ու Վարշավան քննարկել են  համագործակցության օրակարգի շուրջԵրևանն ու Վարշավան քննարկել են համագործակցության օրակարգի շուրջ
Հայաստանը վերահաստատել է իր աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀայաստանը վերահաստատել է իր աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին
Ադրբեջանում շարունակվում են բողոքի ակցիաները դպրոցներում հիջաբ կրելու արգելքի ֆոնինԱդրբեջանում շարունակվում են բողոքի ակցիաները դպրոցներում հիջաբ կրելու արգելքի ֆոնին
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի հետ, ով ավարտում է պաշտոնավարումըՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի հետ, ով ավարտում է պաշտոնավարումը
ԵՄ պատվիրակության ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր ԵՄ պատվիրակության ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր "Հայաստան" և "Ուժեղ Հայաստան" խմբակցությունների հետ
Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահինՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահին
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան և ՎրաստանԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան և Վրաստան
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետIDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
"Հայաստան" խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են Հարավային Կովկասի զարգացումները
Երևանն ու Փարիզը քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության խորացման հարցերԵրևանն ու Փարիզը քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության խորացման հարցեր
Հայաստանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր ԱրևելքումՀայաստանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
Հայաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՍԾՏՀԿ մշակույթի հարցերով աշխատանքային խմբի նիստՀայաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՍԾՏՀԿ մշակույթի հարցերով աշխատանքային խմբի նիստ
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր ղեկավար ունիՀայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր ղեկավար ունի
ԿԳՄՍՆ-ը Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ համագործակցության հուշագիր է ստորագրել բարերար Դավիթ Տոնոյանի հետԿԳՄՍՆ-ը Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ համագործակցության հուշագիր է ստորագրել բարերար Դավիթ Տոնոյանի հետ
Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ գործող իշխանությունների ռազմավարական նպատակը հայ ժողովրդի համար այլընտրանքների ստեղծումն էՓաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ գործող իշխանությունների ռազմավարական նպատակը հայ ժողովրդի համար այլընտրանքների ստեղծումն է
Հայաստանի փոխարտգործնախարարը հավաստիացնում է․ COP17-ի կազմակերպման ժամանակ կոռուպցիոն սխեմաներ չկանՀայաստանի փոխարտգործնախարարը հավաստիացնում է․ COP17-ի կազմակերպման ժամանակ կոռուպցիոն սխեմաներ չկան
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացները
Խորհրդարանը վավերացրել է Հայաստանում COP17-ի անցկացման շուրջ համաձայնագիրըԽորհրդարանը վավերացրել է Հայաստանում COP17-ի անցկացման շուրջ համաձայնագիրը
ՀՀ նախագահը պաշտոնից ազատել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ ԳրիգորյանինՀՀ նախագահը պաշտոնից ազատել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Գրիգորյանին
Երևանի քաղաքապետը ապահովագրական ընկերություններին կոչ է անում դուրս գալ հարմարավետության գոտուցԵրևանի քաղաքապետը ապահովագրական ընկերություններին կոչ է անում դուրս գալ հարմարավետության գոտուց
Նարեկ Կարապետյան․ Հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է բազմաթիվ դեպքերում օգնել Հայաստանին պահպանել իր տարածքային ամբողջականությունըՆարեկ Կարապետյան․ Հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է բազմաթիվ դեպքերում օգնել Հայաստանին պահպանել իր տարածքային ամբողջականությունը
Նախկին պատգամավոր. Հայաստանի իշխանությունները դեռևս չեն պարզաբանել, թե որ ուղղությամբ է ապօրինաբար հատել սահմանը ադրբեջանցի զինվորըՆախկին պատգամավոր. Հայաստանի իշխանությունները դեռևս չեն պարզաբանել, թե որ ուղղությամբ է ապօրինաբար հատել սահմանը ադրբեջանցի զինվորը
Երևանի քաղաքապետարանը մտադիր է մինչև 2030 թվականը հասարակական տրանսպորտով երթևեկության տևողությունը գագաթնակետային ժամերին կրճատել առնվազն 30%-ովԵրևանի քաղաքապետարանը մտադիր է մինչև 2030 թվականը հասարակական տրանսպորտով երթևեկության տևողությունը գագաթնակետային ժամերին կրճատել առնվազն 30%-ով
Շինարարական կրպակների սեփականատերերը բողոքի ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով դադարեցնել իրենց շենքերի քանդումըՇինարարական կրպակների սեփականատերերը բողոքի ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով դադարեցնել իրենց շենքերի քանդումը
Երևանի քաղաքապետը որոշել է իր և տեղակալների աշխատավարձը 50%-ից բարձրացնել մինչև 90%-ից բարձրԵրևանի քաղաքապետը որոշել է իր և տեղակալների աշխատավարձը 50%-ից բարձրացնել մինչև 90%-ից բարձր
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ