Arminfo.info


 Երկուշաբթի, 2 Մարտի 2026 13:00
Ալինե Գրիգորյան

ՀԱԿ․ Հայաստանի իշխանությունները, պարտակելով 2008թ. մարտի 1-ի հանցանքները, դառնում են դրանց մեղսակից

ՀԱԿ․ Հայաստանի իշխանությունները, պարտակելով 2008թ. մարտի 1-ի հանցանքները, դառնում են դրանց մեղսակից

Արմինֆո. 2008 թվականի մարտի 1-ի պետականակործան հանցանքները պարտակող այսօրվա իշխանությունը եւս դառնում է նույնքան հանցավոր ու պատասխանատու, որքան ժամանակին դրանք կազմակերպողներն ու իրականացնողները: Նման հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ մարտի 1-ի իրադարձությունների հերթական տարելիցի կապակցությամբ։

 

«2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններն ընթացան իշխող վարչախմբի կողմից իրականացված Սահմանադրության, օրենքների կոպիտ խախտումների, զանգվածային բռնությունների, մեծամասշտաբ կեղծիքների պայմաններում։ Դրան անխուսափելիորեն հաջորդեց շուրջօրյա խաղաղ հանրահավաքների տեսքով համաժողովրդական ընդվզումը՝ կենտրոնատեղի ունենալով Ազատության հրապարակը։

Մյուս կողմից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբը ծանրակշիռ ու անշրջանցելի փաստաթղթերի մի փաթեթով դիմեց Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու հայցով։ Կանխելու համար Սահմանադրական դատարանի՝ հայցը բավարարելու անխուսափելի դրական որոշումը, մարտի 1-ի վաղ առավոտյան, լույսը չբացված, ոստիկանական համազգեստներով ջարդարարների զինված ոհմակը հարձակվեց վրաններում քնած ցուցարարների վրա։ Չանսալով բանակցություններ վարելու առաջարկին, նրանք բարբարոսաբար ջարդուփշուր ու տակնուվրա արեցին ամեն ինչ։

Հրապարակից քշված ցուցարարների մի քանի խմբեր հավաքվեցին Մյասնիկյանի արձանի շրջակա տարածքում։ Վարչախմբի դավադիր արարքի մասին արագ տարածված լուրը կարճ ժամանակում այստեղ բերեց տասնյակ հազարավոր մարդկանց։ Հակառակ տեղի ունեցած սահմռկեցուցիչ ջարդարարության՝ բողոքի այդ ցույցը եւս անցնում էր խաղաղ ու կազմակերպված։

 

Երեկոյան մթի քողի տակ սկսվեցին ոստիկանական ջոկատների նոր գրոհներ։ Հնչեցին կրակոցներ, զոհվեց առնվազն 10 մարդ։ Հաջորդ օրվանից օրենքի խախտմամբ մտցվեց հատուկ դրություն, սկսվեցին զանգվածային ձերբակալություններ։

 

Շարժման հազարավոր մասնակիցներ հետապնդումների ենթարկվեցին, շինծու քրեական գործեր կարվեցին, ապօրինի դատավարություններով 150-ից ավելի ակտիվիստներ ձերբակալվեցին, ազատազրկման դատապարտվեցին։

 

2018թ. «հեղափոխական» իշխանափոխությամբ երկրի ղեկավար դարձավ մարտիմեկյան նույն ապօրինություններով ազատազրկված Ն. Փաշինյանը։ Նրա առաջին գործերից մեկը եղավ Մարտի 1-ի գործի վերաբացումը։ Կարծես թե ամեն ինչ ընթանում էր տրամաբանական ընթացքով։ Կատարվեցին բազմաթիվ քննություններ, հրապարակվեցին կարեւոր վկայություններ, որոնք, արդեն իսկ եղած այլ փաստաթղթերի հետ, ավելի քան բավարար էին Մարտի 1-ի գործը լիակատար բացահայտելու եւ սահմանադրական կարգը խախտած, պետական հեղաշրջում իրականացրած Ռոբերտ Քոչարյանին եւ մյուս մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Սակայն հանգուցալուծման եզրին հասած գործը անակնկալ մտցվեց փակուղի։ Ռ. Քոչարյանն արդարացվեց Փաշինյանի իսկ «վերակազմած» Սահմանադրական դատարանի մակարդակով։ Դրանով փակվեց նաեւ Մարտի 1-ի գործը։ Այդ ամենի միակ առարկայական արդյունքը եղավ վաղուց մերժված, մարած ու մոռացվող Ռ. Քոչարյանի քաղաքական վերակենդանացումը։

Քիչ անց, նույն Փաշինյանի ապօրինի բոլոր հրամանները կատարող գլխավոր դատախազությունը դադարեցրեց նաեւ Մարտի 1-ի գործով 2008թ. հանիրավի դատապարտվածների դատական արդարացման գործընթացը։ Ապօրինի դատապարտված ավելի քան յոթանասուն մարդ առ այսօր մնում են չարդարացված, եւ դա այն դեպքում, երբ նույն շինծու մեղադրանքներով ուրիշները արդարացվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարաններով։

 

Ի հեճուկս կատարված տասնյակ դատական արդարացումների, մինչ այսօր չի պատժվել 2008թ. շինծու գործեր կարած որեւէ քննիչ կամ դատախազ, ապօրինի վճիռներ կայացրած որեւէ դատավոր։ Ավելին՝ նրանցից շատերը որպես խրախուսանք պաշտոնների բարձրացում են ունեցել Ն. Փաշինյանի օրոք։ Այսինքն՝ վերջինս հանրային ամենամեծ հնչեղություն ունեցող մարտիմեկյան ոճիրի գործը ձեռնածությամբ օգտագործել է միմիայն հանուն սեփական վարկանիշի բարձրացման։ Այսօր էլ, նախընտրական այս շրջանում, բարոյական որեւէ արգելակ չունեցող Ն. Փաշինյանը նույն նպատակով, հերթական ձեռնածությանն է դիմում՝ Մարտի մեկի գործում մի քանի շարքային կատարողների դեմ խղճուկ գործեր հարուցելով։

Մարտիմեկյան ոճիրը (նաեւ Հոկտեմբերի 27-ը) խարան են Հայոց պետականության ճակատին։ Եւ ոչ միայն. դրանց բացահայտված չլինելը եւ մեղավորների անպատիժ մնալը մեր պետականության տակ դրված դանդաղ գործողության ական է՝ անկախ պետականության պայմաններում օրինականության, արդարադատության, կյանքի ապահովության ու անվտանգության նկատմամբ քաղաքացու հավատն ու վստահությունը քայքայող, կազմալուծող գործոն։ Ուստիեւ՝ պետականակործան այդ հանցանքները պարտակող այսօրվա իշխանությունը եւս դառնում է նույնքան հանցավոր ու պատասխանատու, որքան ժամանակին դրանք կազմակերպողներն ու իրականացնողները», - ասվում է ՀԱԿ հայտարարությունում։

 

Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած հերթական նախագահական ընտրություններից հետո, որտեղ հաղթել էր Սերժ Սարգսյանը, ընդդիմությունը ՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որը նույնպես առաջադրվել էր ընտրություններում, փետրվարի 20-ից Երեւանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում ՝ դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից: Բողոքի ակցիաները մարտի 1-2-ին վերածվեցին անկարգությունների եւ ցուցարարների ու իրավապահների միջեւ բախումների, որոնց հետեւանքով զոհվեց 10 մարդ, այդ թվում ՝ ոստիկաններ, ավելի քան 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ  ստացան:

 

2018 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի գործն ամբողջությամբ բացահայտված է:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
Ռուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆՌուսաստանի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
Փաշինյան․ հույս ունեմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի լուծել կոնկրետ հարցերՓաշինյան․ հույս ունեմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի լուծել կոնկրետ հարցեր
ՀՀ երրորդ նախագահից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամՀՀ երրորդ նախագահից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հաղորդել է, որ դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հաղորդել է, որ դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ "Ուժեղ Հայաստան" դաշինքի ցուցակից իրեն հանելու խնդրանքով
Հայաստանը  նշանակել է Պակիստանում առաջին դեսպանինՀայաստանը  նշանակել է Պակիստանում առաջին դեսպանին
Շարմազանով․ միջազգային կենտրոնների «կոշիկին» չէ, թե Հայաստանում քանի հոգու կկալանավորենՇարմազանով․ միջազգային կենտրոնների «կոշիկին» չէ, թե Հայաստանում քանի հոգու կկալանավորեն
Եվրախորհրդարանում Եվրահանձնաժողովից պահանջել են պարզաբանել Ավետիք Չալաբյանի ձերբակալության հարցի վերաբերյալ դիրքորոշումըԵվրախորհրդարանում Եվրահանձնաժողովից պահանջել են պարզաբանել Ավետիք Չալաբյանի ձերբակալության հարցի վերաբերյալ դիրքորոշումը
Ռուբինյանն ու Գրոնոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջՌուբինյանն ու Գրոնոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ
Հայ պատգամավորը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և ուժեղացնել Հայաստանի իրավիճակի նկատմամբ վերահսկողությունըՀայ պատգամավորը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կոչ է արել պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և ուժեղացնել Հայաստանի իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը
ՀՀԿ․ Արդյո՞ք հայտարարած «շարժումը» դեպի Եվրոպա իրականում չի թաքցնում թուրքական ծրագիրը և Հայաստանի թուրքացումը՞ՀՀԿ․ Արդյո՞ք հայտարարած «շարժումը» դեպի Եվրոպա իրականում չի թաքցնում թուրքական ծրագիրը և Հայաստանի թուրքացումը՞
ՆԳՆ. մոտավորապես 18 հազար վարորդ, որոնք նախկինում զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, կստանան այն վերականգնելու հնարավորություն։ՆԳՆ. մոտավորապես 18 հազար վարորդ, որոնք նախկինում զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, կստանան այն վերականգնելու հնարավորություն։
Հայաստան են մոտենում տրոպիկական տաք օդային զանգվածներ, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կբարձրանա 4–5 աստիճանով։Հայաստան են մոտենում տրոպիկական տաք օդային զանգվածներ, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կբարձրանա 4–5 աստիճանով։
Փորձագետ. սպանված Խամենեյի հուղարկավորությունը դարձավ Իրանի կողմից իր կապերի դիվանագիտական ինվենտարիզացիաՓորձագետ. սպանված Խամենեյի հուղարկավորությունը դարձավ Իրանի կողմից իր կապերի դիվանագիտական ինվենտարիզացիա
Արման Աբովյան. այսօր Հայաստանում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ գործադրվում է աննախադեպ և սաստիկ ճնշումԱրման Աբովյան. այսօր Հայաստանում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ գործադրվում է աննախադեպ և սաստիկ ճնշում
Հայաստանի Հանրապետությունը նպաստել է միջազգային քրեական արդարադատության արդյունավետ իրականացմանը, հայտնում է գլխավոր դատախազությունըՀայաստանի Հանրապետությունը նպաստել է միջազգային քրեական արդարադատության արդյունավետ իրականացմանը, հայտնում է գլխավոր դատախազությունը
Գագիկ Ծառուկյանի տուն թույլ են տվել մտնել փաստաբաններին — Իվետա ՏոնոյանԳագիկ Ծառուկյանի տուն թույլ են տվել մտնել փաստաբաններին — Իվետա Տոնոյան
ՀԱԿ-ի փոխնախագահը՝ Հայաստանը ամբողջությամբ անցել է արտաքին կառավարման տակՀԱԿ-ի փոխնախագահը՝ Հայաստանը ամբողջությամբ անցել է արտաքին կառավարման տակ
«Միության թևեր». Հայաստանի Սահմանադրական դատարանի ընտրությունների վերաբերյալ որոշումը կօրինականացնի խախտումները և կխորացնի երկրի քաղաքական ճգնաժամը«Միության թևեր». Հայաստանի Սահմանադրական դատարանի ընտրությունների վերաբերյալ որոշումը կօրինականացնի խախտումները և կխորացնի երկրի քաղաքական ճգնաժամը
Քոչարյանի «Հայաստան» դաշինքը   կվերցնի  խորհրդարանական մանդատներ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը կվերցնի խորհրդարանական մանդատներ
Նարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստան»-ը մանդատներ կստանա և կմտնի Հայաստանի խորհրդարանՆարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստան»-ը մանդատներ կստանա և կմտնի Հայաստանի խորհրդարան
Ֆինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարը
Նախկին ԱԳ նախարար. Կեղծարարությունների մասշտաբները, խորությունն ու կազմակերպվածությունը անցած ընտրություններում Հայաստանի պատմության մեջ աննախադեպ ենՆախկին ԱԳ նախարար. Կեղծարարությունների մասշտաբները, խորությունն ու կազմակերպվածությունը անցած ընտրություններում Հայաստանի պատմության մեջ աննախադեպ են
ՀԱԿ-ն կոչ է անում ընդդիմությանը դիմել Սահմանադրական դատարան՝ Ընտրական օրենսգրքում ընդունված փոփոխությունների կապակցությամբՀԱԿ-ն կոչ է անում ընդդիմությանը դիմել Սահմանադրական դատարան՝ Ընտրական օրենսգրքում ընդունված փոփոխությունների կապակցությամբ
Թուրքիայում հայտնել են երկաթուղու կառուցման մասին, որը կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերըԹուրքիայում հայտնել են երկաթուղու կառուցման մասին, որը կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը
Հայ իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ են անցկացնում Գարիկ Ծառուկյանի տանը։Հայ իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ են անցկացնում Գարիկ Ծառուկյանի տանը։
Հայտարարությունն ու Սահմանադրական դատարանի որոշումը պայքարի ավարտը չեն, այլ քաղաքական դիմադրության նոր, լայնածավալ փուլի սկիզբՀայտարարությունն ու Սահմանադրական դատարանի որոշումը պայքարի ավարտը չեն, այլ քաղաքական դիմադրության նոր, լայնածավալ փուլի սկիզբ
ՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի ԴաշնությունՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Հայաստանի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներըՀայաստանի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Կարապետյանը ներկայացրել է այն գաղափարական հենքը, որի համար պայքարում է Կարապետյանը ներկայացրել է այն գաղափարական հենքը, որի համար պայքարում է "Ուժեղ Հայաստանը"
Ուժեղ քամին գույքային վնասներ է պատճառել Երևանում և ԳեղարքունիքումՈւժեղ քամին գույքային վնասներ է պատճառել Երևանում և Գեղարքունիքում
Դիվանագետ. Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը ռեֆորմների գործընթացումԴիվանագետ. Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը ռեֆորմների գործընթացում
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքըՎերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը
Փաշինյանն ԱՄՆ-ին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և հանդես եկել երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման օգտինՓաշինյանն ԱՄՆ-ին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և հանդես եկել երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման օգտին
Հայաստանի ԱԳՆ․ ԵՄ-ը հայկական կողմին կոչ է արել շարունակել երկրի բանտերում պայմանների բարելավումըՀայաստանի ԱԳՆ․ ԵՄ-ը հայկական կողմին կոչ է արել շարունակել երկրի բանտերում պայմանների բարելավումը
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի խոսնակի՝ զրպարտության համար«Մայր Հայաստան» կուսակցության նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի խոսնակի՝ զրպարտության համար
Փաստաբանը Ռուսաստանի, ԵՄ և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը հրավիրել է Հայաստանի իշխանությունների կողմից կալանքը որպես հասարակական-քաղաքական գործընթացները ճնշելու գործիք կիրառելու հանգամանքի վրաՓաստաբանը Ռուսաստանի, ԵՄ և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը հրավիրել է Հայաստանի իշխանությունների կողմից կալանքը որպես հասարակական-քաղաքական գործընթացները ճնշելու գործիք կիրառելու հանգամանքի վրա
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Հայաստանի շինհրապարակներում փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր էՀայաստանի շինհրապարակներում փոշեճնշիչ միջոցառումների իրականացումն այսուհետ պարտադիր է
Կիբեռհանցագործություններից տուժած մի խումբ քաղաքացիներ պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրաժարականը. ակցիաԿիբեռհանցագործություններից տուժած մի խումբ քաղաքացիներ պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրաժարականը. ակցիա
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը8-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը
Ռուբինյանը հաղորդել է, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո վայր կդնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի լիազորություններըՌուբինյանը հաղորդել է, որ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո վայր կդնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի լիազորությունները
Գագիկ Ծառուկյան․ Ընտրություններից հետո պառակտումը Հայաստանում միայն խորացավ, իսկ ներքին համերաշխության երկիրն այդպես էլ չհասավԳագիկ Ծառուկյան․ Ընտրություններից հետո պառակտումը Հայաստանում միայն խորացավ, իսկ ներքին համերաշխության երկիրն այդպես էլ չհասավ
Գագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանական թիմն ահազանգում է իր պաշտպանյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասինԳագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանական թիմն ահազանգում է իր պաշտպանյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների մասին
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսերՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
ԻԻՀ նախագահ․ Թեհրանը բարձր է գնահատում Իրանի նկատմամբ Երևանի դիրքորոշումըԻԻՀ նախագահ․ Թեհրանը բարձր է գնահատում Իրանի նկատմամբ Երևանի դիրքորոշումը
Ռուսաստանի դեսպանը Երևանում հանդիպել է երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների և ուսանողների հետՌուսաստանի դեսպանը Երևանում հանդիպել է երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների և ուսանողների հետ
Հայաստանը մտադիր է վավերացնել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրության թարմացված տարբերակըՀայաստանը մտադիր է վավերացնել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրության թարմացված տարբերակը
Հայաստանը կմիանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայինՀայաստանը կմիանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ջրի տակ գտնվող մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային
Հայ թուրքագետը բացատրեց, թե ինչպես է Ադրբեջանը վերաշարադրում Երևանի պատմությունըՀայ թուրքագետը բացատրեց, թե ինչպես է Ադրբեջանը վերաշարադրում Երևանի պատմությունը
Հայաստանը կխստացնի արգելված իրեր քրեակատարողական հիմնարկներ բերելու համար նախատեսված պատիժներըՀայաստանը կխստացնի արգելված իրեր քրեակատարողական հիմնարկներ բերելու համար նախատեսված պատիժները
Գալուզին. Ռուսաստանը վճռորոշ ներդրում ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործումԳալուզին. Ռուսաստանը վճռորոշ ներդրում ունի Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում
Մայր Հայաստան կուսակցության անդամ Բոզոյանի բնակարանում անցկացվել է խուզարկությունՄայր Հայաստան կուսակցության անդամ Բոզոյանի բնակարանում անցկացվել է խուզարկություն
Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորված է երկու ամսովԳնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորված է երկու ամսով
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսովՀանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով
Երևանի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ ևս երկու ամիսԵրևանի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ ևս երկու ամիս
Հայաստանի վարչապետը մեկնել է Իրան, նա կմասնակցի Ալի Խամենեի հրաժեշտի արարողությանըՀայաստանի վարչապետը մեկնել է Իրան, նա կմասնակցի Ալի Խամենեի հրաժեշտի արարողությանը
Արուսյակ Մանավազյանը կդառնա 9-րդ գումարման ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի թեկնածուԱրուսյակ Մանավազյանը կդառնա 9-րդ գումարման ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի թեկնածու
Հայաստանում կխստացվեն ընտրակաշառքի համար պատասխանատվության միջոցները. օրենքի նախագիծՀայաստանում կխստացվեն ընտրակաշառքի համար պատասխանատվության միջոցները. օրենքի նախագիծ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական
Զախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համարԶախարովա․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի ԵՄ վերակողմնորոշումը ֆինանսապես ապահովելու համար
Հայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցերՀայաստանի  արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են Երևանի համար վիզաների ռեժիմի ազատականացման օրակարգային հարցեր
Ադրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքումԱդրբեջանագետ. Հայաստանի դեմ Ադրբեջանի զավթողական ծրագրերը հնարավոր են դարձել բացառապես Արցախի հարցով Փաշինյանի որոշումների արդյունքում
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ