


Արմինֆո. Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Քուվեյթի ԱԳ նախարար Շեյխ Ջարրահ Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահի հետ:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, անդրադառնալով Մերձավոր Արևելքում զարգացումներին, նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել քաղաքացիական օբյեկտներին հարվածների, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի առնչությամբ:
Այս համատեքստում ընդգծվել է ստեղծված իրավիճակի շուտափույթ՝ խաղաղ հանգուցալուծման ու այդ ուղղությամբ ջանքերի կարևորությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի վրա ։ Ի պատասխան ՝ Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայաններին։ Ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և իրանցի մի քանի բարձրաստիճան զինվորականներ: Ամերիկյան կողմն առայժմ հաստատել է իր վեց զինվորականների մահը։ Իրանի հարավում գտնվող նահանգներից մեկում օրիորդաց դպրոցի վրա իսրայելական հարվածի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել են 170 աշակերտ և նրանց ուսուցիչները, նի քանի տասնյակ մարդ վիրավորվել է:



