
Արմինֆո. 2026 թվականի փետրվարի 28-ից ի վեր Իրանի քաղաքացիական բնակչությքն շրջանում գրանցված մահերի ընդհանուր թիվը կազմում է 1097, այդ թվում՝ մինչև 18 տարեկան 181 երեխա, ընդ որում, գրանցված 880 մահերի թիվը ներկայումս ստուգման և դասակարգման փուլում է։ Այդ մասին հաղորդում է «Իրանի իրավապաշտպաններ» (HRANA) ոչ առևտրային ոչ կառավաարական կազմակերպությունը։
Հրապարակման մեջ նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում՝ 2026 թվականի մարտի 3-ի դրությամբ, HRANA-ն գրանցել է առնվազն 104 հարձակում 19 նահանգներում տեղի ունեցած 85 միջադեպերի ժամանակ, որոնց արդյունքում զոհվել և վիրավորվել է 31 մարդ (քաղաքացիական և զինվորական)։ Փետրվարի 28-ից հակամարտության սկսվելուց ի վեր համախմբված տվյալների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում մահերի ընդհանուր թիվը հասել է 1097-ի, այդ թվում՝ մինչև տասը տարեկան 181 երեխա։
«Փետրվարի 28-ից ի վեր քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների թիվը հասել է 5402-ի, այդ թվում՝ 100 երեխա», - նշվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է օբյեկտների վրա 34 հարված: Դրանք ներառում են տարբեր օբյեկտներ և ենթակառուցվածքներ, այդ թվում՝ մի քանի ռազմական բազաներ, երկու բժշկական կենտրոններ և մեկ բնակելի թաղամաս:
Այս զեկույցը ներկայացնում է վերջին 24 ժամվա ընթացքում գրանցված միջադեպերի նախնական վերլուծություն: Այստեղ ներկայացված բոլոր թվերն ու դասակարգումները հիմնված են հրապարակման պահին առկա տեղեկատվության վրա: Ստուգման աշխատանքների շարունակմանը և լրացուցիչ տեղեկատվության հասանելի դառնալուն զուգընթաց, զոհերի թվերը, քաղաքացիական կամ ռազմական դասակարգումները և վնասված օբյեկտների դասակարգումը կարող են թարմացվել:
HRANA-ն կիրառում է ստուգման մեթոդաբանություն, որը հիմնված է դաշտային զեկույցների, տեղական աղբյուրների, բժշկական և շտապ օգնության ծառայությունների հետ կապերի և առկա բաց աղբյուրներից նյութերի խաչաձև ստուգման վրա: Այն դեպքերում, երբ տեղեկատվությունը դեռևս չի կարող վերջնականապես հաստատվել, միջադեպերը կամ զոհերը դասակարգվում են որպես չհաստատված և մնում են ակտիվ հետաքննության փուլում: Իրավիճակի դինամիկ բնույթը, հասանելիության սահմանափակումները և կապի խափանումները կարող են ազդել տվյալների ամբողջականության վրա:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի վրա ։ Ի պատասխան ՝ Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայաններին։ Ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և իրանցի մի քանի բարձրաստիճան զինվորականներ: Ամերիկյան կողմն առայժմ հաստատել է իր վեց զինվորականների մահը։ Իրանի հարավում գտնվող նահանգներից մեկում օրիորդաց դպրոցի վրա իսրայելական հարվածի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել են 170 աշակերտ և նրանց ուսուցիչները, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է: