


Արմինֆո.Empirica հետազոտական և խորհրդատվական ընկերության հարցման արդյունքները ցույց են տալիս, որ "Ուժեղ Հայաստան" կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առավելություն ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է իրավագետ, "Ուժեղ Հայաստան" կուսակցության անդամ Գոհար Մելոյանը ՝ հրապարակելով հարցման արդյունքները:
«Empirica հետազոտական և խորհրդատվական ընկերության անցկացրած հարցման համաձայն՝ վարչապետի թեկնածուների համեմատությունում Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ 18%-ով առավելություն ունի 18–29 տարեկան երիտասարդների շրջանում, 4%-ով ՝ 30–49 տարեկանների շրջանում, Երևանում հարցվածների 49%-ը ընտրել է Սամվել Կարապետյանին, իսկ միայն 24%-ը՝ Նիկոլ Փաշինյանին։ Եթե խորհրդարանական ընտրությունները կայանային հիմա, Երևանում ընտրողների 35%-ը կքվեարկեր «Ուժեղ Հայաստանի» օգտին Մինչդեռ Փաշինյանի օգտին ՝ 34 տոկոս", - հավելել է Մելոյանը։
Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կուսակցության նախընտրական քարոզարշավն սկսվելու է միայն մայիսին, եւ, ըստ էության, նման արդյունքների նրանք կարողացել են հասնել Կարապետյանի անվան շուրջ իշխանությունների կողմից շահարկումների պայմաններում:
"Հատկապես կարևոր եմ համարում երիտասարդության վստահության ցուցանիշը։ Սամվել Կարապետյանն զգալիորեն մեծ վստահություն է վայելում նույնիսկ երիտասարդների շրջանում", - եզրափակել է Մելոյանը ։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում "Ուժեղ Հայաստան" կուսակցության կողմից միաձայն վարչապետի թեկնածու է ընտրվել քաղաքական ուժի նախագահ, գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը:



