


Արմինֆո.Իրանական "Բուշեր" ատոմակայանից ռուսական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների տարհանման երկրորդ փուլն ավարտվել է չորեքշաբթի գիշեր, Հայաստանով Ռուսաստան է ուղևորվում 150 մարդ: Ինչպես հաղորդում է "ՌԻԱ Նովոստի"-ն, այդ մասին հաղորդել է "Ռոսատոմ"-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
"Այս գիշեր մեզ մոտ ավարտվել է մեր աշխատակիցների տարհանման հերթական փուլը։ 150 մարդ օրեր առաջ լքել է "Բուշեր" կայանը և գիշերը հատել Հայաստանի հետ սահմանը, արդեն ճանապարհին են՝ դեպի մեր երկիր: Սա տարհանման երկրորդ փուլն է", - լրագրողներին ասել է Լիխաչովը։ Նա շնորհակալություն է հայտնել ՌԴ արտաքին գործերի նախարարությանը, ռուսական ուժային կառույցներին և Իրանի ու Հայաստանի ղեկավարությանը՝ այդ տարհանումն իրականացնելու համար:



