Չորեքշաբթի, 11 Մարտի 2026 16:58
Նաիրա Բադալյան

TRIPP նախագիծը լիարժեք համապատասխանում է Հայաստանի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերին․ Փաշինյանը՝ Եվրախորհրդարանում

TRIPP նախագիծը լիարժեք համապատասխանում է Հայաստանի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերին․ Փաշինյանը՝ Եվրախորհրդարանում

Արմինֆո.Հայաստանը TRIPP նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլեւ պատճառ չունի, որովհետեւ նախագիծը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանում

 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, ասել է․ «Ամենահիշարժան փոփոխությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունն է, որն արձանագրվեց 2025 թվականի օգոստոսի 8–ին՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, երբ Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ես ստորագրեցինք համատեղ Հռչակագիր, որով, ըստ էության, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատեցինք։ Հռչակագիրը, որպես վկա, ստորագրեց նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մինչ այդ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները ԱՄՆ նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը»։

 

Վաշինգտոնի հռչակագրում լուծում ստացավ նաեւ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման այնքան կարեւոր եւ այնքան զգայուն հարցը։ Հռչակագրի 3–րդ կետում, ըստ այդմ, արձանագրված է (մեջբերում եմ). «Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով» (մեջբերման ավարտ)։ Իսկ արդեն Հռչակագրի 4–րդ կետում նշվում է (մեջբերում եմ)․ «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար» (մեջբերման ավարտ)։

 

TRIPP ծրագիրը ներկայումս բյուրեղացման փուլում է։ Հունվարի 13–ին ԱՄՆ–ի եւ Հայաստանի կառավարություններն ընդունեցին TRIPP-ի իրականացման շրջանակը և առաջիկայում Հայաստանն ու ԱՄՆ–ն կստորագրեն համապատասխան համաձայնագիր եւ նախագծի գործնական մեկնարկը կտրվի։

 

Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից բխող այս ծրագիրը տրանսպորտային նոր հնարավորություններ կստեղծի արեւելքից արեւմուտք եւ հակառակ ուղղությամբ, հարավից հյուսիս եւ հակառակ ուղղությամբ հաղորդակցության համար, ինչը նույնպես դարակազմիկ փոփոխություն է։ Կարեւոր է ընդգծել, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին առաջին անգամ խոսել եմ հենց 2023 թվականի հոկտեմբերի 17–ին Եվրոպական խորհրդարանի այս ամբիոնից եւ վերը նկարագրված զարգացումները նոր հնարավորություններ են բացում Եվրոպական Միության ու Հայաստանի համար՝ տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը խորացնելու եւ կոնկրետացնելու տեսակետից։

 

Եվրոպական խորհրդարանի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, Իմ ներկայացրած դրական պատկերն, անշուշտ, մթագնվում է այն իրադարձություններով, որ տեղի են ունենում հենց մեր հարեւանությամբ, Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ մերձավորարեւելյան մի շարք երկրներում։ Իրանը մեր լավ բարեկամն է, մեր հազարամյա հարեւանը։ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների ծավալը արդեն տեսաք։ Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Օմանը, Քուվեյթը, Հորդանանը, Լիբանանը, Բահրեյնը, Սիրիան մեր լավ գործընկերներն են։ Սաուդյան Արաբիայի հետ վերջերս պատմական քայլ ենք արել, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել։ Մենք ցավ ենք ապրում՝ տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արեւելքում։ Միջազգային այսպիսի մասշտաբի ճգնաժամի ֆոնին, առավել եւս՝ մենք փոքր, համեստ պետություն ենք, եւ մեզ մնում է միայն աղոթել բոլոր զոհերի հոգիների հանգստության եւ գործընկեր առաջնորդների իմաստնության համար, որ նրանք րոպե առաջ գտնեն դիվանագիտական լուծումներ։

 

Հարգելի ներկաներ, հարգելի պատգամավորներ, Եվրոպական խորհրդարանի մեծարգո նախագահ, Արդեն 8 ամիս Հայաստան–Ադրբեջան սահմանին լիարժեք խաղաղություն է հաստատված։ 2025 թվականը մեր անկախությունից, այսինքն՝ 1991 թվականից ի վեր դարձավ առաջին օրացուցային տարին, երբ Հայաստան–Ադրբեջան հրաձգության հետեւանքով ոչ զոհ է եղել, ոչ վիրավոր։ Արդեն ամիսներ, սահմանամերձ բնակավայրի բնակիչները կրակոցների ձայներ չեն լսում։ Ավելին, անկախությունից ի վեր առաջին անգամ 2025 թվականի նոյեմբերին Ադրբեջանի տարածքով, անցնելով նաեւ Վրաստանի միջով, գնացք եկավ Հայաստանի Հանրապետություն։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե վերացնում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային փոխադրումների սահմանափակումները, եւ ես Ադրբեջանի նախագահին շնորհակալ եմ նման որոշման համար։ Մենք էլ մեր հերթին հայտարարել ենք, թե պատրաստ ենք հենց այսօր ապահովել տարանցումն Ադրբեջանից դեպի Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ, որովհետեւ սա կարող ենք անել այս պահին մեր գործող ճանապարհներով։ Ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան այս հնարավորությունից դեռ չեն օգտվել։

Ենթադրում եմ նաև այն պատճառով, որ մտածում են, թե նման լուծումը գուցե բերի TRIPP նախագծի իրագործման ձգձգման։ Այս ամբիոնից պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը TRIPP նախագծի իրագործումը ձգձգելու ոչ միայն մտադրություն, այլեւ պատճառ չունի, որովհետեւ նախագիծը լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերին, եւ ինչպես տեսաք վերոհիշյալ մեջբերումից, որեւէ կերպ չի նսեմացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը։

Հիմա ուզում եմ ասել նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով՝ Կոռնիձոր–Գորիս–Եղեգնաձոր–Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի Արեւմտյան շրջանների եւ Նախջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ ավտոմոբիլային կապը։

 

Այս մեր առաջարկը նպատակ չունի որեւէ կերպ ձգձգել, խափանել, մոռացության մատնել Վաշինգտոնի պայմանավորվածությունները, եւ ես սա ասում եմ պաշտոնապես։ Մենք այս առաջարկն անում ենք, որովհետեւ ինքներս ենք, ինչպես վերը նշեցի, մի փոքր այլընտրանքային տարբերակով օգտվում Ադրբեջանի երկաթուղուց։ Ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախջեւան կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախջեւանի տարածքով Հայաստանի հարավի եւ հյուսիսի միջեւ երկաթուղային կապի հաստատմանը․ երկաթուղային այս երթուղին Հայաստանի համար այլընտրանք չունի, որովհետև մեր երկրի լեռնային ռելիեֆը թույլ չի տալիս այլ կերպ երկաթուղային կապ ունենալ երկրի հարավի եւ հյուսիսի միջեւ։ Ինչպես տեսնում եք, Հայաստանի եւ Ադրբեջանի սպասումները այս առումով չեն հակասում իրար։

 

Ասեմ նաև, մենք պատրաստվում ենք Վրաստան–Ադրբեջան երկաթուղին օգտագործել նաեւ արտահանումնեւր իրականացնելու համար։ Հույս ունեմ առաջիկայում Հայաստանի համար արտահանման հասցե կդառնա նաեւ Ադրբեջանը։ Իսկ Հայաստանն Ադրբեջանից արդեն ներկրում է նավթամթերք, ինչը մեր շուկայում նավթամթերքի գների նվազման առիթ դարձավ եւ կոտրեց նավթամթերքի շուկայում տասնամյակներով հաստատված մենաշնորհները։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Վրաստանի վարչապետին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային հաղորդակցությանը եւ ընդհանրապես խաղաղության գործընթացին աջակցելու համար։

 

Հարգելի ներկաներ, Հատկապես միջազգային հարթակներում ինձ շատ են հարցնում, թե ինչո՞ւ, ինչո՞ւ այնուամենայնիվ, 2025 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը հնարավոր դարձավ, իսկ նախկինում այն հասանելի չէր, ինչն է դրա պատճառը, ինչը փոխվեց այնուամենայնիվ։ Նախ՝ իհարկե էական եւ շրջադարձային էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներգրավվածությունն ու նախաձեռնությունը։ Երկրորդ գործոնը, որ հնարավոր դարձրեց խաղաղությունը, Հայաստանի եւ Ադրբեջանի վերջին առնվազն 100 տարվա պատմության փոխկապվածության գիտակցումն էր։ 1918 թվականին Հայաստանը և Ադրբեջանն անկախացել են նույն օրը։ Երկու տարի անց, 1920 թվականին, անկախությունը կորցրել են ամիսների տարբերությամբ։

1991 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը անկախացել են էլի ամիսների տարբերությամբ, կամ նույնիսկ կարելի է ասել նույն օրը, երբ Ալմա-Աթայի հռչակագրով արձանագրվեց Խորհրդային Միության գոյության ավարտը։

 

1920 թվականին հայ–ադրբեջանական բախումներն այն առանցքային գործոնն էին, որոնք երկու երկրներին հնարավորություն չտվեցին պահպանել անկախությունն ու զարգացնել այն։

Հիմա՝ մեկ դար անց, մենք ապրում ենք նույնքան բարդ տարածաշրջանում եւ աշխարհաքաղաքական հեղեղները, ինչպես 20–րդ դարասկզբին, այնպես էլ հիմա, չեն խնայի մեզ, եթե ինքներս մեր մասին հոգ չտանենք, որովհետեւ հակամարտությունը, թշնամանքը այն վիրուսն են, որը կուրացնում է մեզ, խոցելի է դարձնում մեր անկախությունն ու պետականությունը, մեզ գայթակղիչ թիրախ է դարձնում աշխարհաքաղաքական մահացու հիվանդությունների համար։ Եվ ուրեմն՝ մեր ճակատագրերի ռազմավարական փոխկապվածության գիտակցումն է այն մյուս էական գործոնը, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։  Տարընթերցումների տեղ չտալու համար ընդգծեմ, որ սա իմ անձնական կարծիքն է եւ իմ անձնական համոզմամբ՝ 2024 թվականի մարտ–ապրիլ ամիսներին մենք հասել էինք Հայաստանի պետականության եզրին ու եթե 2024 թվականի ապրիլին մենք չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշում, Հայաստանի Հանրապետությունն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը՝ արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք։

Ընդ որում, սահմանազատման 2024 թվականի ապրիլի այդ որոշումը կայացնելը շատ դժվար էր։ Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլեւ ըստ էության, ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը, ասել է թե՝ կոնֆլիկտը։

Տասնյակ հազար քաղաքացիներ՝ տրվելով բարձրաստիճան հոգեւորականների եւ նրանց աջակից ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող ապատեղեկատվության արշավին, ովքեր պնդում էին, թե Հայաստանի Կառավարությունը պատրաստվում է Հայաստանի ինքնիշխան տարածքներ եւ դրանցում գտնվող հնամյա եկեղեցիներ ու բնակավայրեր զիջել Ադրբեջանին, դուրս էին եկել փողոց։  Դուք կարող եք պատկերացնել, թե ինչ էր դա նշանակում 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ իշխանության հասած մեր Կառավարության ու քաղաքական թիմի համար։ Իսկ ինչպե՞ս մենք լուծեցինք խնդիրը։

Մենք խոսեցինք մեր գործատուի՝ ժողովրդի հետ։ Եվ հիմա, Տավուշի մարզի Կիրանց գյուղը, որը եկեղեցական-ընդդիմադիր շարժման առաջնորդներն իրենց սիմվոլն էին դարձրել, մարդկանց համոզելով, թե գյուղը դատարկվելու է ու լքվելու, սահմանազատումից հետո տների մոտ 50 տոկոս աճ է ունեցել Կառավարության աջակցությամբ եւ այսօր բացարձակապես խաղաղ, անվտանգ ու գունագեղ բնակավայր է։ Իսկ հնամյա եկեղեցիները վերականգնվում են կամ նորոգվում։

 

Անձամբ ես, քաղաքացիների խմբերի այցելություններ, շրջագայություններ եմ կազմակերպում Տավուշի մարզի Կիրանց գյուղ՝ մարդկանց ցույց տալու, թե ինչ նկատի ունենք խաղաղություն ասելով, ինչ նկատի ունեմ Իրական Հայաստան ասելով, որի սիմվոլը՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պատկերը, կրում եմ կրծքիս։

Սա նաեւ խաղաղության սիմվոլն է, որովհետեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղություն ենք հաստատել միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը ճանաչելով 1991 թվականի դեկտեմբերի 21–ի Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրա, համաձայն որի՝ Խորհրդային Ադրբեջանը դարձել է անկախ Ադրբեջան, Խորհրդային Հայաստանը դարձել է անկախ Հայաստան, եւ սա անկախ Հայաստանի տարածքի քարտեզի ուրվագիծն է։

 

Խաղաղության դեմ տարվող այս պրոցեսում որոշ հոգեւորականների ներգրավվածության թեմային չէի անդրադառնա, եթե չտեսնեի, թե ինչպես են այդ հոգեւորականների էմիսարները եւ նրանց հետ փոխկապակցված որոշ լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրոպական խորհրդարանում եւ միջազգային հեղինակավոր այլ կառույցներում փորձումն տարածել, թե Հայաստանի Կառավարությունը սահմանափակում է խղճի ազատությունը, թե Հայաստանում բռնապետություն է հաստատվում, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ։  Իրականությունն այն է, որ որոշ հոգեւորականներ, ովքեր ցինիկ կերպով խախտել են հոգեւոր բարեվարքության բոլոր կանոնները, այդպիսով՝ իրենք իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար (ի դեպ՝ նրանցից ոմանց ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով), ահա այդ հոգեւորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ եւ բելոռուսամետ օլիգարխների, եւ փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։

 

Մենք նոր հակամարտություն, նոր պատերազմ թույլ չենք տալու, մենք թույլ չենք տալու, որ հազարավոր զոհերի գնով ձեռքբերված գիտակցությունը, խաղաղությունն ու անկախությունը մատաղ արվի հակաքրիստոնեական նպատակների համար։ Մեր՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատարագի տեքստում ավելի քան 40 անգամ հիշատակվում է խաղաղություն բառը, ու դա ոչ միայն մարդու, ոչ միայն հոգու, այլեւ համաշխարհային խաղաղության մասին է, որի մասին մեր պատարագի կանոնական տեքստում տասնյակ աղաչանքներ կան, մեր տեր եւ փրկիչ Հիսուս Քրիստոսին, իսկ այսօր ոմանք Քրիստոսի խորանը օգտագործում են հակամարտություն, պատերազմ եւ/կամ ներհայաստանյան բռնություն քարոզելու համար՝ հատելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանները։ Սա չի կարող հանդուրժվել որեւէ ժողովրդավարական երկրում։

 

Եվրոպական խորհրդարանի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ, Մեր կարեւոր խնդիրներից է նաեւ այն, որ փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերի եւ եղբայրների էմոցիաները չշահարկվեն՝ նրանց սին հույսեր տալով։

Մեր ռազմավարությունն այս հարցում շատ հստակ է․ ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն եւ առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք արդեն սկսել ենք նրանց բնակավորման ծրագիրը, որի շահառու են դարձել 4886 ընտանիքներ՝ այս պահի դրությամբ։ Մենք մեր միջազգային գործընկերների հնարավորինս մեծ աջակցության կարիքն ունենք խաղաղության ամրապնդմանն ուղղված այս խնդիրը լուծելու համար։

 

Հարգելի ներկաներ, Մեզ քննադատում են հաճախ, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը կատարյալ չէ, բայց խնդրում եմ ասեք, իսկ որտե՞ղ է խաղաղությունը կատարյալ, որտե՞ղ կա կատարյալ խաղաղություն եւ որտե՞ղ է եղել ու երբ։

Եվ ընդհակառակը, խաղաղության նկատմամբ խնամք տանելու կամքն է, որ այն կատարյալին հնարավորինս մոտ դարձնելու տարբերակներ է ստեղծում եւ մենք այսպես ենք մոտենում բոլոր հարցերի, ներառյալ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների խնդիրին։ Վերջերս Ադրբեջանը մեր եւս չորս հայրենակիցների ազատ արձակեց։ Հայ հանրությունը, մենք բոլորս երջանկություն ապրեցինք այդ առիթով։ Բայց Կառավարությունը շատ արագ վերադարձավ լուռ դիվանագիտական աշխատանքը շարունակելուն՝ հանուն մյուսների վերադարձի, որովհետեւ համոզված եմ, եթե նախորդիվ լուռ դիվանագիտական աշխատանքի ոճը չընտրեինք, հունվարի 14–ին մեր չորս հայրենակիցների վերադարձը տեղի չէր ունենա պարզապես։

 

Եվրոպական խորհրդարանի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ, Հաջորդ անհավանական փոփոխությունը, որ Հայաստանում տեղի է ունեցել իմ նախորդ ելույթից ի վեր՝ այն է, որ 2025 թվականի մարտին մեր երկրում ընդունվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որն ուժի մեջ մտավ 2025 թվականի ապրիլին։ Սա քաղաքական բյուրեղացումն է 2023 թվականի հոկտեմբերի 17–ին այս ամբիոնից իմ արած այն հայտարարության, թե Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Հիմա այդ օրենքի ընդունումից հետո շատերն են Հայաստանում հարցնում, թե երբ Հայաստանը կդառնա Եվրոպական միության անդամ։ Մեր պատասխանը հստակ է․ որեւէ երկիր առանց Եվրոպական միության չափանիշներին համապատասխանելու չի կարող դառնալ ԵՄ անդամ։ Հետեւաբար՝ մեր խնդիրն է, եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ շարունակել բարեփոխումների ճանապարհը եւ նախ օբյեկտիվորեն համապատասխանել ԵՄ անդամագրման չափանիշներին։ Երբ սա տեղի ունենա, կա երկու ճանապարհ․ կամ ԵՄ–ն մեզ կընդունի՝ որպես լիիրավ անդամ, կամ չի ընդունի։ Այսպես ասում եմ, որովհետեւ հասկանում եմ, որ ԵՄ ընդլայնումը, նոր անդամի ներգրավումը պարզ հարց չէ, ու նաեւ քաղաքական որոշման խնդիր է։ Հետեւաբար, եթե ԵՄ–ն Հայաստանը կընդունի որպես լիիրավ անդամ, շատ լավ է։ Եթե չի ընդունի, մենք էլի կշահենք, որովհետեւ կլինենք ԵՄ ստանդարտներին լիարժեք համապատասխանող երկիր։

Պիտի անկեղծ ասեմ, սակայն, որ ԵՄ–ին Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահին ամենամեծ խնդիրը Եվրոպական Միության եւ Վրաստանի միջեւ քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական Միություն, եւ մենք Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի ԵՄ անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի եւ մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրոպական Միություն–Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա կարեւոր է Հայաստանի համար, նույնքան կարեւոր, որքան Վրաստանի համար։

 

Եվրոպական խորհրդարանի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ, 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ժողովրդական ոչ բռնի, թավշյա, հեղափոխությունը տեղի ունեցավ ազատության, ժողովրդավարության, իրավունքների գերակայության ըմբռնումների հիման վրա։ Մենք մեր ժողովրդավարության կենսունակ ու զարգացող վիճակը պահեցինք պատերազմի պայմաններում նույնիսկ, բայց հասկացանք նաեւ, որ խաղաղությունն է, որ ժողովրդավարությունն անշրջելի դարձնելու ճանապարհ է բացում։ Իրականում մենք խաղաղության հասել ենք ժողովրդավարության շնորհիվ, ժողովրդավարական արժեքներին մեր նվիրվածության շնորհիվ, որովհետեւ Հայաստանին պարտադրված մտածողության կաղապարները կարողացանք հաղթահարել՝ ականջալուր լինելով ժողովրդին, իրական, ապրող, կյանքի եւ խաղաղության փափագ ունեցող մարդկանց։

2026 թվականի հունիսի 7–ին Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ եւ այդ ընտրություններով մեր ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի, ապա եւ խաղաղությամբ՝ ժողովրդավարությունը կդառնա անշրջելի։ Մենք գնում ենք այս ճանապարհով եւ ես սա ասում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ։

Եվ ուրեմն՝ կեցցե՛ խաղաղությունը, կեցցե՛ ժողովրդավարությունը։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար»: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվիՆոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի
ՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունըՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունը
Երևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովըԵրևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը
Փաշինյան․ Խաշի սեզոնը բացված էՓաշինյան․ Խաշի սեզոնը բացված է
Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովինՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովին
Էկվադորը էստաֆետը կընդունի ՀայաստանիցԷկվադորը էստաֆետը կընդունի Հայաստանից
Հայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցերՀայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր
Հայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասինՀայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասին
ԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր էԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր է
Մոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքումՄոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներՆոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներ
Հայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆՀայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուրՀայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուր
Երևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը
ԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացումՀայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի օմբուդսմենն, Հայաստանի օմբուդսմենն, "առանց մատնացույց անելու", արձագանքել է Շիրակի մարզպետի հայտարարություններին
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Ալեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստինԱլեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համարՀայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար
Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեիՀայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեի
«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել
Հայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորությունները
Բուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթներըԲուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթները
Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։
ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ
COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։
Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Փոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համարՓոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համար
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձ
Հատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազըՀատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազը
Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։
ՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարներըՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
Հայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժՀայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ
Վրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձՎրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ
Քննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցերՔննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցեր
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովՓարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով
Քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆՔրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆ
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ               Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Երևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակըԵրևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակը
Իրավապաշտպան. Իրավապաշտպան. "Արցախցիների իրավունքների պաշտպանությունը բոլոր հայերի իրավունքների հարց է"
Արդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելովԱրդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելով
"Ազիմուտ" ավիաընկերությունը պահեստային օդանավ է նախապատրաստում Երևան - Մինվոդի չվերթի ինքնաթիռի՝ տեխնիկական պատճառով  մեկնման օդանավակայան վերադառնալուց հետո
Կոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարանԿոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան