Ուրբաթ, 13 Մարտի 2026 17:36
Մարիաննա Մկրտչյան

ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհրուդը մերժելի է համարել Եվրախորհրդարանում Հայոց եկեղեցու հասցեին  Փաշինյանի մեղադրական շինծու վերագրումները

ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհրուդը մերժելի է համարել Եվրախորհրդարանում Հայոց եկեղեցու հասցեին  Փաշինյանի մեղադրական շինծու վերագրումները

Արմինֆո. Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։

 

Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, Ավստրիայի Սանկտ-Փյոլթըն քաղաքում 2026թ․ փետրվարի 17-19-ին գումարված եպիսկոպոսական հավաքի մասին զեկուցել է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը։ ԳՀԽ-ն գոհունակությամբ արձանագրել է, որ հավաքին մասնակից եպիսկոպոսները աղոթական միության մեջ քննարկել են Հայոց եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները, Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող հարցեր և ձևակերպել են մի շարք առաջարկություններ՝ ի նպաստ Եկեղեցու կյանքի կազմակերպման ու առկա խնդիրների հաղթահարման։ ԳՀԽ-ը որոշել է կարելին ի գործ դնել հետամուտ լինելու խնդիրների կարգավորմանը, ընդգծելով, որ եկեղեցական կյանքում առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես օրինական ու եկեղեցական-կանոնական ճանապարհով։

 

Մասյացոտնի թեմում առաջնորդի պաշտոնանկությունից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Նշվել է, որ կարգալույծ եղած Արման Սարոյանը իշխանության մարմինների ապօրինի աջակցությամբ խոչընդոտում է թեմի հովվական, կանոնական և վարչական գործունեությունը՝ լարվածություն առաջացնելով հոգևորականների և հավատացյալների շրջանում։ Միաժամանակ արձանագրվել է, որ թեմի հոգևորականների մեծամասնությունը շարունակում է հովվական ծառայությունը՝ հավատարիմ մնալով եկեղեցական կարգաց և կանոնաց։

 

Եկեղեցի-պետություն հարաբերությունների համատեքստում օրենսդրական նախաձեռնությունների, ինչպես և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ապօրինի ազատազրկված և այլ խափանման միջոցների ենթարկված եկեղեցականների նկատմամբ նախաձեռնված քրեական, վարչական, քաղաքացիական գործերի ընթացքի, կայացված դատական ակտերի և դրանց վիճակագրության վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել ի․գ․դ. տիար Գևորգ Դանիելյանը և փաստաբան, ի.գ.թ. տիար Արա Զոհրաբյանը։

 

«Գերագույն հոգևոր խորհուրդը կարևորելով Եկեղեցու իրավունքների և ինքնավարության, արդարադատության և ժողովրդավարական սկզբունքների հարգման ու պահպանության հրամայականը՝ դատապարտեց ՀՀ իշխանությունների կամայական, խտրական գործողությունները, Հայոց Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող հալածանքները, շինծու մեղադրանքներով ազատազրկումները, ինչպես նաև պետական լծակների գործադրմամբ Եկեղեցու գործունեության արհեստական խոչնդոտների ստեղծման, սահմանափակման և եկեղեցական կյանքին ապօրինի միջամտությունների փորձերը։

 

Անդրադարձ կատարվեց նաև վերջին շրջանում իշխանությունների կողմից ներկայացված օրինագծերին և ենթաօրենսդրական ակտերին, որոնք սահմանափակում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավական կարգավիճակն ու գործունեությունը, ինչպես նաև դրանց արծարծումը դիտվում է իբրև հարմար պատրվակ հակաեկեղեցական թեզերի բարձրաձայնման և անարգել տարածման համար։ Արձանագրվեց, որ նման նախաձեռնությունները խաթարում են Եկեղեցի-պետություն հարաբերությունների սահմանադրական հիմքերը, մասնավորապես՝ խղճի և կրոնի ազատության իրավունքը։

ԳՀԽ-ն մերժելի նկատեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում 2026թ. մարտի 11-ի ելույթում Հայոց Եկեղեցու և եկեղեցականության հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները՝ «օտար ազդեցության գործակալ», «պատերազմի կուսակցություն» և այլն, որոնցով ակնհայտորեն փորձ է արվում արդարացման հիմքեր ստեղծել Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից իրագործված անօրեն գործողությունների և ծրագրվող հետագա բռնաճնշումների համար։

 

2026թ․ սեպտեմբեր ամսին նախատեսվող Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման, օրակարգի և կազմակերպչական հանձնախմբի ձևավորման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Վերջինս ժողովականներին ներկայացրեց կատարված նախապատրաստական աշխատանքները և ժողովի կազմակերպմանն առնչվող հարցերն ու առաջարկությունները։ Այս կապակցությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

 

ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցման, գնդերեցների նկատմամբ իրականացված ճնշումների, առաջացած խնդիրների վերաբերյալ զեկույց ներկայացրեց Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը։ ԳՀԽ հաստատեց, որ Պաշտպանության նախարարի միակողմանի որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի դրույթներին, ինչպես նաև կառավարության համապատասխան որոշմանը, որոնցով ամրագրված է հոգևոր սպասավորների ծառայությունը ԶՈՒ-ում։ Կարևորելով գնդերեցների ծառայության նշանակությունը բանակի հոգևոր և բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման գործում՝ անհրաժեշտ նկատվեց, որ քննարկվեն ծառայության նոր կարգավորումները և դրանք օրինական հարթություն վերադարձնելու ուղիները։

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատություններում ուսումնակրթական կյանքի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը։

 

Ժողովականները շնորհակալությամբ ունկնդրեցին զեկույցը։ Կարևորելով հոգևորականների պատրաստության ու հոգևոր կրթության զորացմանն ուղղված աշխատանքները՝ թելադրեցին շարունակել հետևողական քայլեր ձեռնարկել ուսումնական ծրագրերի բարելավման և նոր ուսանողների ներգրավման ուղղությամբ։

 

Ժողովի ընթացքում ներկայացվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2025 թվականի գործունեության տեղեկագիրը, ֆինանսական տարեկան, Մայր Տաճարի շինարարության ավարտական հաշվետվությունները և Վերստուգիչ հանձնախմբի զեկույցը։ Ներկայացվեցին նաև 2025թ․ Հայաստանում և սփյուռքի համայնքներում իրականացված հոգևոր-քարոզչական, մշակութային, կրթական և սոցիալական ծրագրերը», - ասվում է հաղորդագրությունում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՓաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Շվեյցարիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՇվեյցարիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Փաշինյանն ու Մուշիկիվաբոն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստման գործընթացըՓաշինյանն ու Մուշիկիվաբոն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստման գործընթացը
ԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
Ղրղզստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՂրղզստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Հայաստանն ու ՄԱԶԾ-ը 2026-2031թթ. խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանն ու ՄԱԶԾ-ը 2026-2031թթ. խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Երևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողովԵրևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողով
ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է Հայաստանում COP17-ի լավագույնս կազմակերպումըՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է Հայաստանում COP17-ի լավագույնս կազմակերպումը
35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ
Մայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանըՄայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանը
Լավրով․ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերինԼավրով․ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին
Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպման ժամանակ հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալՌուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպման ժամանակ հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալ
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի խորհրդարանի նախագահն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինՇվեյցարիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են պաշտպանության բնագավառում  համագործակցությանը վերաբերող հարցերՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են պաշտպանության բնագավառում  համագործակցությանը վերաբերող հարցեր
Կարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է ՀայաստանումԿարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է Հայաստանում
COP17-ից առաջ Արցախի մարդու իրավունքների խորհուրդը բողոքի ակցիա անցկացրեց Հայաստանի կառավարության դիմացCOP17-ից առաջ Արցախի մարդու իրավունքների խորհուրդը բողոքի ակցիա անցկացրեց Հայաստանի կառավարության դիմաց
Երևանում կախված էին Գագիկ Ծառուկյանի լուսանկարներով պաստառներ՝ նրա դատավարության մեկնարկի նախօրեին։Երևանում կախված էին Գագիկ Ծառուկյանի լուսանկարներով պաստառներ՝ նրա դատավարության մեկնարկի նախօրեին։
Միրզոյան. Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը հնարավոր է ցանկացած օրՄիրզոյան. Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը հնարավոր է ցանկացած օր
Միրզոյանը չի բացառել Ադրբեջանի հետ անկլավների փոխանակումըՄիրզոյանը չի բացառել Ադրբեջանի հետ անկլավների փոխանակումը
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մեդլայն» կլինիկայի հիմնադրին մեղադրում է 263 միլիոն դրամ յուրացնելու և ավելի քան 920 միլիոն դրամ լվացման մեջՀայաստանի գլխավոր դատախազությունը «Մեդլայն» կլինիկայի հիմնադրին մեղադրում է 263 միլիոն դրամ յուրացնելու և ավելի քան 920 միլիոն դրամ լվացման մեջ
Դավիթ Մանուկյանն արդեն չորրորդ տարին է, ինչ նշում է իր ծննդյան օրը Բաքվի բանտումԴավիթ Մանուկյանն արդեն չորրորդ տարին է, ինչ նշում է իր ծննդյան օրը Բաքվի բանտում
Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետՀայաստանի խորհրդարանի փոխնախագահը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց ԵրևանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան
"Հայաստան" համահայկական հիմնադրամը և "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Գյումրիում կրթական հանգույց են ստեղծում
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգինՊլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգին
Ռուսաստանի Դաշնությունն արգելել է Ռուսաստանի Դաշնությունն արգելել է "Լուլուի"՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից  Հայաստանի խորհրդարանի պատգամավորի մուտքը երկիր
Իշխանությունները մտադիր են վերափոխել միգրացիայի կառավարման համակարգըԻշխանությունները մտադիր են վերափոխել միգրացիայի կառավարման համակարգը
Հայաստանի օմբուդսմենը նշել է համակարգային միջոցների անհրաժեշտությունը՝ բանակում ոչ մարտական պայմաններում մահերը կանխելու համարՀայաստանի օմբուդսմենը նշել է համակարգային միջոցների անհրաժեշտությունը՝ բանակում ոչ մարտական պայմաններում մահերը կանխելու համար
Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
"Արթիկ" ՔԿՀ-ի կալանավորն ահազանգում է. 4 ամիս բանտում նա խոշտանգման է ենթարկվում
Ընդդիմադիրը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ճնշումն ուժեղացնելու երկու ազդանշան է տեսելԸնդդիմադիրը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ճնշումն ուժեղացնելու երկու ազդանշան է տեսել
Գլխավոր դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույք եւ գումարԳլխավոր դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույք եւ գումար
Փաշինյանը պատմել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման պայմանների և հեռանկարների մասինՓաշինյանը պատմել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման պայմանների և հեռանկարների մասին
Լաբորատոր տվյալների փոխանցումը ԱՐՄԵԴ համակարգ կիրականացվի միջազգային չափորոշիչներին համապատասխանԼաբորատոր տվյալների փոխանցումը ԱՐՄԵԴ համակարգ կիրականացվի միջազգային չափորոշիչներին համապատասխան
Ադրբեջանը ավերել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը օկուպացված Արցախում գտնվող Շոշ գյուղումԱդրբեջանը ավերել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը օկուպացված Արցախում գտնվող Շոշ գյուղում
Հայաստանը Վարշավայում մասնակցել է «Արևելյան գործընկերության վերաիմաստավորում» քննարկմանըՀայաստանը Վարշավայում մասնակցել է «Արևելյան գործընկերության վերաիմաստավորում» քննարկմանը
«Տաթևի թևերը» հավակնում են World Travel Awards-ի հինգերորդ հաղթանակին«Տաթևի թևերը» հավակնում են World Travel Awards-ի հինգերորդ հաղթանակին
TRF 2026. Դիլիջանը դարձավ միջազգային զբոսաշրջային երկխոսության հարթակTRF 2026. Դիլիջանը դարձավ միջազգային զբոսաշրջային երկխոսության հարթակ
Միրզոյան. Արևելյան գործընկերությունն այսօր փորձություն է անցնում աշխարհի աստիճանական մասնատման նոր իրողություններումՄիրզոյան. Արևելյան գործընկերությունն այսօր փորձություն է անցնում աշխարհի աստիճանական մասնատման նոր իրողություններում
Դիվանագետ. Փաշինյանը մարզերի բնակիչների օգնությամբ եկավ իշխանության, իսկ այժմ նրանց երկրորդ կարգի է հայտարարումԴիվանագետ. Փաշինյանը մարզերի բնակիչների օգնությամբ եկավ իշխանության, իսկ այժմ նրանց երկրորդ կարգի է հայտարարում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի ՀայաստանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան
Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցելՀայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Երևանը քաղաքային տրանսպորտի խնդիրների լուծման նոր մոտեցում կմշակի Bloomberg LSE նախաձեռնության շրջանակումԵրևանը քաղաքային տրանսպորտի խնդիրների լուծման նոր մոտեցում կմշակի Bloomberg LSE նախաձեռնության շրջանակում
Անդրեյ Սիբիգա․ Ուկրաինան և Հայաստանը համագործակցության խորացման ամուր հիմք ունենԱնդրեյ Սիբիգա․ Ուկրաինան և Հայաստանը համագործակցության խորացման ամուր հիմք ունեն
Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում ընդունել են Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանըՀայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում ընդունել են Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը
Գյումրիում կաշառակերության համար 8 անձ է ձերբակալվել․ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեԳյումրիում կաշառակերության համար 8 անձ է ձերբակալվել․ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտե
Հայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայաստանի արդարադատության նախարարն ու Վրաստանի ազգային դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարը քննարկել են  համագործակցության գերակա ուղղություններըՀայաստանի արդարադատության նախարարն ու Վրաստանի ազգային դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարը քննարկել են  համագործակցության գերակա ուղղությունները
«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու
Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհը
Հայաստանի խորհրդարանի խոսնակը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի խորհրդարանի խոսնակը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանում ԵՄ պատվիրակությունն ամփոփել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. փուլ II» ծրագիրըՀայաստանում ԵՄ պատվիրակությունն ամփոփել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. փուլ II» ծրագիրը
Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է "Ամերիկայի բանակ. միացյալ ուժերի հիմքը" ցուցահանդեսին
Հայաստանի խորհրդարանի նախագահը և Բելգիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՀայաստանի խորհրդարանի նախագահը և Բելգիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Հայաստանի Պաշտպանության նախարարությունում հաստատել են ՀՀ ԶՈՒ զինծառայողի վիրավորվելու փաստըՀայաստանի Պաշտպանության նախարարությունում հաստատել են ՀՀ ԶՈՒ զինծառայողի վիրավորվելու փաստը
Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Հոկտեմբերի 14-ին Երեւանում տեղի կունենա Սահմանադրական դատարանի նոր նախագահի ընտրությունՀոկտեմբերի 14-ին Երեւանում տեղի կունենա Սահմանադրական դատարանի նոր նախագահի ընտրություն
"Ուժեղ Հայաստան". COP17-ի նախապատրաստումն ուղեկցվում է անթափանց գնումներով և վատնումներով
Իշխան Սաղաթելյանը Յանիս Մանյատիսի հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանն առնչվող հարցերԻշխան Սաղաթելյանը Յանիս Մանյատիսի հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանն առնչվող հարցեր
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ