


Արմինֆո. Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության անդամ Ավետիս Ավագյանն ահազանգում է, ՀՀ առաջին նախագահի նստավայրը երկրորդ օրն է հոսանքազրկված է:
"Սույն թվականի մարտի 15-ին ժամը 13: 00-ից անջատվել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան և աշխատասենյակի էլեկտրամատակարարումը: Բնականաբար, խախտվել է նաև ջրամատակարարումը։ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերությունում նախագահի թիկնապահների տասնյակ զանգերին պատասխանել են. "Մեկ ժամից կմիացնենք":
Անցավ մի քանի տասնյակ "մեկ ժամ", բայց ոչինչ չի փոխվել։ Մինչդեռ առանձնատան շուրջ գրեթե բոլոր տներն ու շենքերը լուսավորված են", - նկատել է Ավագյանը։
Ընդ որում, քաղաքական գործիչը վստահ է, որ Հայաստանի առաջին նախագահի էլեկտրաէներգիան անջատել են իշխանության բարձրագույն էշելոններից մեկի հրահանգով։ ""Հայաստանի էլեկտրական ցանցերը" չէր համարձակվի նման ստորության դիմել առանց հրահանգի։ Հավելենք, որ մինչ այս պահը նախագահի առանձնատան և աշխատասենյակի էլեկտրասնուցումը և ջրամատակարարումը չի վերականգնվել: Սա սովորական պատահականություն չէ, այլ չդադարող սադիզմի դրսևորում առաջին նախագահի և նրա ընտանիքի նկատմամբ", - եզրափակել է Ավագյանը։
Ուշագրավ է, որ ավելի վաղ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատել էր իշխանություններին և աջակցություն հայտնել ռուսաստահայ գործարար, "Ուժեղ Հայաստան" քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանին:



