


Արմինֆո. Ղազախստանի քաղաքացիների մեծ մասը հավանություն է տվել երկրի գլխավոր օրենքում կատարված փոփոխություններին։ Սահմանադրության փոփոխություններին կողմ է քվեարկել հանրաքվեին մասնակցած ղազախստանցիների 87,15 տոկոսը: Այդ մասին են վկայում Ղազախստանի հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի հրապարակած հանրապետական հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները։
"Ստացված տվյալների համաձայն, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 12 միլիոն 482 հազար 613 մարդ։
Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը կազմել է 9 միլիոն 127 հազար 192 մարդ կամ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի 73,12 տոկոսը:
Հանրաքվեի դրված հարցի դրական լուծմանը կողմ քվեարկած քաղաքացիների թիվը կազմել է 7 միլիոն 954 հազար 667 մարդ կամ 87,15 տոկոսը", - հաղորդել են երկրի ԿԸՀ-ում:



