


Արմինֆո.ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Անդրանիկ Տերտերյանը մարտի 14-16-ը գործուղվել էին Ղազախստանի Հանրապետություն՝ դիտարկելու սահմանադրական հանրաքվեն։
ՀՀ ԿԸՀհաղորդագրության համաձայն, հայկական կողմին հրավիրել էր Ղազախստանի Հանրապետության Հանրաքվեի ընտրական հանձնաժողովը։
Նաեւ նշվում է ,որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրավիրել է գործընկերոջն ԱԺ հերթական ընտրություններին։
Նշենք, որ Ղազախստանի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի հրապարակած հանրապետական հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքների համաձայն ՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 12 միլիոն 482 հազար 613 մարդ: Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը կազմել է 9 միլիոն 127 հազար 192 մարդ կամ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի 73,12 տոկոսը: Հանրաքվեի դրված հարցի դրական լուծմանը կողմ քվեարկած քաղաքացիների թիվը կազմել է 7 միլիոն 954 հազար 667 մարդ կամ 87,15 տոկոսը:



