


Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Կառավարության հաղորդագրության համաձայն, նիստին, Անվտանգության խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք:
Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները։



