Arminfo.info


 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026 13:37
Մարիաննա Մկրտչյան

ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան. Եկեղեցու դեմ Հայաստանի վարչապետի հարձակումները թուլացնում են ժողովրդավարությունը երկրում

ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան. Եկեղեցու դեմ Հայաստանի վարչապետի հարձակումները թուլացնում են ժողովրդավարությունը երկրում

Արմինֆո.ԱՄՆ-ում և Մեքսիկայում Հայաստանի նախկին դեսպան, Հայաստանի ԱԳ նախկին փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը վստահ է, որ Երևանը կարող է ինտեգրվել Եվրոպային՝ Հայ Առաքելական Եկեղեցին չդարձնելով քավության նոխազ:

 

Le Figaro-ի համար իր հոդվածում Հովհաննիսյանը հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանի առջև, նշել է Եկեղեցու պատասխանատվությունը երկրի անվտանգության ոլորտում անկայունության համար:

 

"2026 թվականի մարտի 11-ին Ստրասբուրգի Լուիզա Վայս սրահում Եվրոպական խորհրդարանի պաշտոնական նիստի ժամանակ Հայաստանի վարչապետը ներկայացրեց եվրոպական ծանոթ նարատիվ․ խաղաղություն, հաշտեցում և իր երկրի համար հայտարարված "եվրոպական ընտրություն": Այդ տեսարանը բավականին խորհրդանշական էր։ Սակայն այդ մանրակրկիտ բեմադրած դիվանագիտության հետեւում տագնապալի ենթատեքստ էր զգացվում. խոսք, որը ոչ թե, պարզապես, պաշտպանում էր քաղաքական գիծը, այլեւ Հայաստանի բարոյական եւ քաղաքացիական լանդշաֆտի կարեւոր բաղադրիչը դիտարկում էր որպես հակառակորդ: Առաջնորդների համար հազվադեպ չէ դիմակայել իրենց ներքին քննադատներին արտերկրում: Անսովորն այն է, որ նրանք դա անում են ՝ կասկածի ստվեր գցելով երկրի գլխավոր կրոնական հաստատության վրա՝ եվրոպական ամենաազդեցիկ հարթակներից մեկից: Ստրասբուրգում վարչապետի թիրախը Հայ Առաքելական Եկեղեցին էր՝ մի ինստիտուտ, որը, անկախ քաղաքական տարաձայնություններից, վայելում է բացառիկ հանրային վստահություն եւ զգալի սոցիալական ազդեցություն, ինչպես մշտապես ցույց են տալիս հարցումները", - արձանագրել է հայ դիվանագետը:

 

Հովհաննիսյանը հիշեցրել է, որ Հայոց եկեղեցին լոկալ խումբ չէ ընդհանուր շահերի համար, այլ աշխարհի ամենահին քրիստոնեական ինստիտուտներից մեկը, որը հիմնված է Սուրբ Թադեոսի եւ Բարդուղիմեոսի առաքելական ավանդույթի վրա եւ արմատավորված է ժամանակակից պետությանը նախորդած քաղաքակրթական ընտրության մեջ: Դիվանագետը հավելել է, որ նրա հոգեւոր կենտրոնը Սուրբ Էջմիածինն է, սակայն նրա ազդեցությունը գլոբալ է. պատմական հայրապետական ամբիոններ Երուսաղեմում եւ Կոստանդնուպոլսում, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, թեմեր եւ ծխեր ամբողջ Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Մերձավոր Արեւելքում եւ նրա սահմաններից դուրս; ինչպես նաև էկումենիկ շարժմանը մշտական մասնակցություն, մասնավորապես՝ 1962 թվականից Եկեղեցիների համաշխարհային խորհրդին անդամակցության միջոցով:

 

"Այս գլոբալ ասպեկտը կարևոր նշանակություն ունի։ Այն, ինչ ասվում է Եկեղեցու մասին Երևանում, արձագանք է գտնում Փարիզում, Մարսելում, Լիոնում, Միլանում, Ժնևում, Լոնդոնում, Աթենքում, Սալոնիկում, Բրյուսելում, Ամստերդամում, Վիեննայում, Բուխարեստում, Սոֆիայում, Նիկոսիայում, Բարսելոնայում, Տորոնտոյում, Քվեբեկում, Վաշինգտոնում, Նյու Յորքում, Միչիգանում, Չիկագոյում, Բոկա Ռատոնում, Հյուսթոնում, Ֆինիքսում, Լոս Անջելեսում, Սան Դիեգոյում ՝ անհամար այլ համայնքների շրջանում , որտեղ հայազգի քաղաքացիները, հարկատուները, մասնագետներն ու ընտրողները մնում են կապված Մայր եկեղեցուն ՝ որպես ինքնության, հիշողության եւ բարոյական շարունակականության վեկտորի",-նշել է դիվանագետը։

 

Նրա խոսքով՝ Եկեղեցին կարող է աջակցել հաշտեցմանը, միաժամանակ հաստատելով, որ խաղաղությունը չի կարող հիմնվել լռության վրա, եւ տեղահանվածները պարզապես հավելված չեն: "Եկեղեցու կառավարումը նույնպես հաճախ սխալ է ընկալվում։ Դա մոնոլիտ կառույց չէ, որը կառավարվում է ավտորիտար ձևով։ Դարեր շարունակ դրանում զարգացել են մասնակցության և հաշվետվողականության մեխանիզմները, ներառյալ աշխարհականների մասնակցությունը հոգևորականների հետ միասին Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսի և պատրիարքի խոշոր ժողովներին և ընտրություններին: Ինչ կարծիք էլ լինի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին, այս ինստիտուցիոնալ կառույցը զերծ է պահում Եկեղեցին որպես մեկ քաղաքական դերակատար, էլ չեմ ասում՝ որպես գաղտնի խմբակցություն պատկերելու ցանկացած փորձից ", - հավելել Է դիվանագետը։

 

Հովհաննիսյանը վստահ է, որ Ստրասբուրգում վարչապետի հռետորաբանությունը հատել է հենց այդ սահմանը։ Նա հիշեցրել է, որ Եվրախորհրդարանի պաշտոնական արձանագրությունում նա հայտարարել է, որ "որոշ հոգեւորականներ" խախտել են "հոգեւոր պարկեշտության բոլոր կանոնները", իրենց "խոցելի դարձնելով օտարերկրյա հատուկ ծառայությունների համար", հավաստիացնելով, որ "նրանցից ոմանք ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի գործակալներ են", եւ պնդել է, որ այդ հոգեւորականները դարձել են Հայաստանում "պատերազմի կուսակցության" դրոշակակիրներ:

 

«Նա ավելի հեռուն գնաց՝ զգուշացնելով, որ "ոմանք Քրիստոսի զոհասեղանն օգտագործում են Հայաստանում հակամարտություն, պատերազմ և/կամ քաղաքացիական բռնություն քարոզելու համար", հավելելով, որ նման վարքագիծը "անթույլատրելի է որեւէ ժողովրդավարական երկրում": "Սա, պարզապես, քաղաքական քննադատություն չէ։ Քաղաքագիտության լեզվով սա հավասարազոր է սեքյուրիտիզացման. գործընթաց, որի ընթացքում սոցիալական ինստիտուտը վերասահմանվում է որպես անվտանգության սպառնալիք, դրանով իսկ արդարացնելով բացառիկ միջոցները ՝ հետաքննությունները, սահմանափակումները, արգելքները, ձերբակալությունները՝ հանուն "պետական կայունության": Հենց որ այդ կառույցը հաստատվում է, օրենքը, որպես կանոն, հետևում է քաղաքականությանը, այլ ոչ թե՝ հակառակը", - վստահ է Հովհաննիսյանը։

 

"Համատեքստը պարզ է։ Հայաստանի նորագույն պատմությունը նշանավորվում է 2020 թվականի պատերազմով, Լեռնային Ղարաբաղում հայկական ինքնավարության փլուզմամբ և 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո զանգվածային ելքով ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նշել է, որ ավելի քան 100 600 հայեր ՝ Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը, մի քանի օրվա ընթացքում լքել է տարածաշրջանը՝ վկայակոչելով էթնիկ զտումների "հիմնավոր պնդումներն ու կասկածները": Շատ հայերի համար սա սոսկ աշխարհաքաղաքական հարված չէ, այլ քաղաքակրթական վերք. տների, եկեղեցիների, գերեզմանատների, ձեռագրերի և այն վայրերի կորուստ, որտեղ հավատն ու պատմությունը սերտորեն միահյուսվել են դարերի ընթացքում: Նման պահերին Եկեղեցու ձայնը երբեք զուտ "քաղաքական" չէ. այն հովվական և հիշատակի բնույթ է կրում ՝ հանդես գալով տեղահանվածների անունից, երբ պաշտոնական հռետորաբանությունը զգուշավոր է դառնում: Եկեղեցին կարող է աջակցել հաշտեցմանը, միաժամանակ հաստատելով, որ խաղաղությունը չի կարող հիմնված լինել հիշողության ջնջման վրա, և  տեղահանվածները պարզապես ծանոթագրություն չեն", - եզրափակել է Հովհաննիսյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում             Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում            
ՀՀ նախագահ․ Հայաստանի իշխանությունները շահագրգռված են Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու և զարգացնելու հարցումՀՀ նախագահ․ Հայաստանի իշխանությունները շահագրգռված են Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու և զարգացնելու հարցում
Փաշինյանն ու Սինկևիչիուսը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի շրջանակներում տարվող աշխատանքըՓաշինյանն ու Սինկևիչիուսը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի շրջանակներում տարվող աշխատանքը
Սարգիս Խանդանյան ․ չեմ բացառում Հայաստան ադրբեջանական գազի մատակարարման սցենարըՍարգիս Խանդանյան ․ չեմ բացառում Հայաստան ադրբեջանական գազի մատակարարման սցենարը
Ի՞նչ եղան Հայաստանի 57 քկմ ինքնիշխան տարածքները․ ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանել է ԱԺ խոսնակըԻ՞նչ եղան Հայաստանի 57 քկմ ինքնիշխան տարածքները․ ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանել է ԱԺ խոսնակը
TRIPP նախագծի իրականացման համար քաղաքական խոչընդոտներ չեմ տեսնում․ Սարգիս ԽանդանյանTRIPP նախագծի իրականացման համար քաղաքական խոչընդոտներ չեմ տեսնում․ Սարգիս Խանդանյան
Փորձագետ․ Չի կարելի խոսել խաղաղության մասին, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր չի ստորագրվել և չի վավերացվելՓորձագետ․ Չի կարելի խոսել խաղաղության մասին, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր չի ստորագրվել և չի վավերացվել
Վարչապետի որոշմամբ պաշտոնանկ է արվել ևս մեկ փոխնախարարՎարչապետի որոշմամբ պաշտոնանկ է արվել ևս մեկ փոխնախարար
Սարգիս Խանդանյան․ Չեմ կարծում, թե կա  պատճառ, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել անդամակցությունը ՀԱՊԿ-ինՍարգիս Խանդանյան․ Չեմ կարծում, թե կա  պատճառ, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին
Շարմազանով․ Պետք է գործել հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե ինադու Ռուսաստանի ԴաշնությանՇարմազանով․ Պետք է գործել հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե ինադու Ռուսաստանի Դաշնության
Փաշինյան. Հայաստանի իշխանությունները շահագրգռված են արաբական երկրների հետ կապերի խորացմանն ուղղված նոր նախաձեռնությունների առաջմղմամբՓաշինյան. Հայաստանի իշխանությունները շահագրգռված են արաբական երկրների հետ կապերի խորացմանն ուղղված նոր նախաձեռնությունների առաջմղմամբ
Վրաստանն արտաքսել է 113 օտարերկրացու, այդ թվում ՝ Հայաստանի քաղաքացիներիՎրաստանն արտաքսել է 113 օտարերկրացու, այդ թվում ՝ Հայաստանի քաղաքացիների
ՀՀ վարչապետը աշխատանքից ազատեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարինՀՀ վարչապետը աշխատանքից ազատեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարին
Հայաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցությունըՀայաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցությունը
Ավստրալիան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ արձանագրված պատմական առաջընթացըԱվստրալիան բարձր է գնահատում Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու ուղղությամբ արձանագրված պատմական առաջընթացը
Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցելՀայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Փաստաբանների կարծիքով, իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, որ Թևանյանը պետական գաղտնիք պարունակող փաստաթղթի համար ստացել է 622,000 դոլար։Փաստաբանների կարծիքով, իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, որ Թևանյանը պետական գաղտնիք պարունակող փաստաթղթի համար ստացել է 622,000 դոլար։
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն խնդիրներ է տեսնում քաղաքացիների անձնական տվյալների հետ կապվածԱզգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն խնդիրներ է տեսնում քաղաքացիների անձնական տվյալների հետ կապված
ՀՀ Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։ՀՀ Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար։
Անդրանիկ Թևանյան. Փաշինյանին ներկայացում է պետք՝ ադրբեջանա-թուրքական պահանջները բավարարելու իր քայլերը թաքցնելու համարԱնդրանիկ Թևանյան. Փաշինյանին ներկայացում է պետք՝ ադրբեջանա-թուրքական պահանջները բավարարելու իր քայլերը թաքցնելու համար
Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ քրեական գործը փոխանցվել է դատավոր Սերժ ՌուշանյանինԱմենայն հայոց կաթողիկոսի դեմ քրեական գործը փոխանցվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը մինչև 2026 թվականի դեկտեմբեր պետք է որոշում կայացնի ԵՄ-ի, թե՞ ԵՏՄ-ի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու վերաբերյալՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը մինչև 2026 թվականի դեկտեմբեր պետք է որոշում կայացնի ԵՄ-ի, թե՞ ԵՏՄ-ի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ
ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկ տարի առաջ ստորագրված հռչակագիրը դարձել է տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ճանապարհային քարտեզ. Արտաքին գործերի նախարարությունԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկ տարի առաջ ստորագրված հռչակագիրը դարձել է տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ճանապարհային քարտեզ. Արտաքին գործերի նախարարություն
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի թեկնածության վերաբերյալ քննարկումները շարունակվել են խորհրդարանական նիստումԱզգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի թեկնածության վերաբերյալ քննարկումները շարունակվել են խորհրդարանական նիստում
Քաղաքագետ. TRIPP-ի Իրանի սահմանին մոտ լինելը կարող է դանդաղեցնել դրա իրականացումըՔաղաքագետ. TRIPP-ի Իրանի սահմանին մոտ լինելը կարող է դանդաղեցնել դրա իրականացումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ Եվրամիությունը ջանքեր է գործադրում ԵԱՏՄ երկրները բաժանելու համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ Եվրամիությունը ջանքեր է գործադրում ԵԱՏՄ երկրները բաժանելու համար
Հայաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանն ու Ռուանդան պատրաստ են խորացնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը մի շարք ուղղություններովՀայաստանն ու Ռուանդան պատրաստ են խորացնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը մի շարք ուղղություններով
Նոր նշանակումներ Շրջակա միջավայրի և Առողջապահության նախարարություններումՆոր նշանակումներ Շրջակա միջավայրի և Առողջապահության նախարարություններում
Պոլսո հայոց պատրիարքությունը զորակցությւոն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին և եպիսկոպոսներինՊոլսո հայոց պատրիարքությունը զորակցությւոն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին և եպիսկոպոսներին
Ամփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն է
"Կապան" մարզադաշտը կարող է ճանաչվել հանրային գերակա շահի օբյեկտ
Հաքան Ֆիդան. Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ընթացքին դեպի մշտական խաղաղության համաձայնագրի կնքում Հաքան Ֆիդան. Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ընթացքին դեպի մշտական խաղաղության համաձայնագրի կնքում 
Նարեկ Կարապետյանը պատմել է խորհրդարանական հանձնաժողովներն ընտրելիս առաջնահերթությունների մասինՆարեկ Կարապետյանը պատմել է խորհրդարանական հանձնաժողովներն ընտրելիս առաջնահերթությունների մասին
Սա որևէ կերպ չի հանգեցնի քաղաքական կաշկանդվածության. Արամ Վադևանյանը՝ խորհրդարանի փոխնախագահ ընտրվելու մասինՍա որևէ կերպ չի հանգեցնի քաղաքական կաշկանդվածության. Արամ Վադևանյանը՝ խորհրդարանի փոխնախագահ ընտրվելու մասին
ՔԿ․ Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. Տվյալ փաստի առնչությամբ վեց անձ ձերբակալվել էՔԿ․ Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. Տվյալ փաստի առնչությամբ վեց անձ ձերբակալվել է
Հայտնի է, թե ԱԺ որ խմբակցությունների ներկայացուցիչները կգլխավորեն խորհրդարանական հանձնաժողովներըՀայտնի է, թե ԱԺ որ խմբակցությունների ներկայացուցիչները կգլխավորեն խորհրդարանական հանձնաժողովները
ՀՀ վարչապետը մի շարք կադրային որոշումներ է ստորագրելՀՀ վարչապետը մի շարք կադրային որոշումներ է ստորագրել
Ընդդիմադիր․ Հայաստանի հաղորդակցությունների ապաշրջափակման համար անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր պետությունների քաղաքական պատասխանատվությունըԸնդդիմադիր․ Հայաստանի հաղորդակցությունների ապաշրջափակման համար անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր պետությունների քաղաքական պատասխանատվությունը
Ազգային ժողովում կստեղծվի նոր կառույց՝ խորհրդարանական էթիկայի հանձնաժողովԱզգային ժողովում կստեղծվի նոր կառույց՝ խորհրդարանական էթիկայի հանձնաժողով
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
Հայաստանի խորհրդարանում վերաբաշխվել է Ազգային ժողովի յուրաքանչյուր հանձնաժողովում տեղերի թիվըՀայաստանի խորհրդարանում վերաբաշխվել է Ազգային ժողովի յուրաքանչյուր հանձնաժողովում տեղերի թիվը
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ կապի՝ կանանց մարդասիրական այցը Բաքու կազմակերպելու համար։Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ կապի՝ կանանց մարդասիրական այցը Բաքու կազմակերպելու համար։
Արամ Վարդևանյանն ընտրվեց  Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակԱրամ Վարդևանյանն ընտրվեց Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ
Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենքի շինարարական աշխատանքները շուտով կավարտվեն. հայտարարել է Ներքին գործերի նախարարության ղեկավարըԵղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենքի շինարարական աշխատանքները շուտով կավարտվեն. հայտարարել է Ներքին գործերի նախարարության ղեկավարը
Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել և ՀՀ իրավապահ մարմինների կողմից 11 տարի հետախուզվող ՀՀ քաղաքացի է արտահանձնվելՌուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել և ՀՀ իրավապահ մարմինների կողմից 11 տարի հետախուզվող ՀՀ քաղաքացի է արտահանձնվել
Քաղաքագետ. Ո՞վ է զոհաբերում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հեղինակությունը և ինչո՞ւՔաղաքագետ. Ո՞վ է զոհաբերում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հեղինակությունը և ինչո՞ւ
Շոգը մի քանի օրով կնվազի. Հիդրոմետկենտրոնը հրապարակել է եղանակի նոր կանխատեսումՇոգը մի քանի օրով կնվազի. Հիդրոմետկենտրոնը հրապարակել է եղանակի նոր կանխատեսում
Հայաստանի խորհրդարանում շարունակվում են քննարկումները « Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի կողմից առաջադրված Ազգային ժողովի երրորդ փոխնախագահի թեկնածության վերաբերյալ։Հայաստանի խորհրդարանում շարունակվում են քննարկումները « Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի կողմից առաջադրված Ազգային ժողովի երրորդ փոխնախագահի թեկնածության վերաբերյալ։
ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Տավուշի մարզում չորրորդ տարին անընդմեջ անցկացվող բանակային խաղերի փակման արարողությանըՀՀ վարչապետը ներկա է գտնվել Տավուշի մարզում չորրորդ տարին անընդմեջ անցկացվող բանակային խաղերի փակման արարողությանը
ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ
Ֆրանսիայի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները համարձակ քայլեր են ձեռնարկել շոշափելի խաղաղության հասնելու համարՖրանսիայի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները համարձակ քայլեր են ձեռնարկել շոշափելի խաղաղության հասնելու համար
Քաղաքական գործիչ․ «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը» կարող է շրջադարձային լինել Մերձավոր Արևելքի համարՔաղաքական գործիչ․ «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը» կարող է շրջադարձային լինել Մերձավոր Արևելքի համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակը՝ օգոստոսի 8-ի կապակցությամբ. Հայաստանի խորհրդարանի խոսնակը՝ օգոստոսի 8-ի կապակցությամբ. "Առայժմ ոչ բոլոր խնդիրներն են լուծված, բայց խաղաղությունը հաստատված է"
«Հայ Դատ»-ը դատապարտել է Բաքվի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու Թրամփի վարչակազմի մտադրությունը«Հայ Դատ»-ը դատապարտել է Բաքվի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու Թրամփի վարչակազմի մտադրությունը
Քաղաքական մեկնաբանն ամոթալի եւ վտանգավոր է համարել Փաշինյանի օգոստոսի 8-ի ուղերձը և բացահայտել նրա իրական ուղերձներըՔաղաքական մեկնաբանն ամոթալի եւ վտանգավոր է համարել Փաշինյանի օգոստոսի 8-ի ուղերձը և բացահայտել նրա իրական ուղերձները
Փաշինյանը զանգահարել է ԱլիևինՓաշինյանը զանգահարել է Ալիևին
«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ
ՔԿ-ը հաղորդել է պատվիրված սպանության բացահայտման մասին. ձերբակալվել է Հայաստանի նախկին վարչապետի որդինՔԿ-ը հաղորդել է պատվիրված սպանության բացահայտման մասին. ձերբակալվել է Հայաստանի նախկին վարչապետի որդին
Փաշինյան․ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, եւ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի եւ դրանից հետոյիՓաշինյան․ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, եւ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի եւ դրանից հետոյի
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց