


Արմինֆո. Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության իր գործընկերներին տեղեկացրել է դպրոցական Դավիթ Մինասյանի կալանավորման մասին:
«Եվրոպական ժողովրդական կուսակցության իմ գործընկերներին պատշաճ կերպով տեղեկացրել եմ դպրոցական Դավիթ Մինասյանի խայտառակ կալանավորման մասին: Թող եվրոպական մայրաքաղաքներում իմանան, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը «պատրաստվում» մայիսին կայանալիք ԵՄ-Հայաստան գագաթաժողովին", - հայտարարել է Աշոտյանը։
Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանին առնչվող միջադեպին մասնակցած 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կալանավորվել է 2 ամիս ժամկետով



