Շաբաթ, 4 Ապրիլի 2026 12:47
Ալինա Հովհաննիսյան

"Քաղաքացիական պայմանագիրը" ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը․ խաղաղության ինստիտուցիոնալացում, կրթությունը՝ ռազմավարությունների ռազմավարություն, հավասարակշռված արտաքին քաղաքականություն

"Քաղաքացիական պայմանագիրը" ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը․ խաղաղության ինստիտուցիոնալացում, կրթությունը՝ ռազմավարությունների ռազմավարություն, հավասարակշռված արտաքին քաղաքականություն

Արմինֆո.  Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը (ՔՊ) ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, որի գաղափարախոսական հենքն Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է և Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը։

 

Որպես 2026-2031 թվականների առանցքային խնդիրներ սահմանվել են խաղաղության ինստիտուցիոնալացումը, կրթությունը ՝ որպես ռազմավարությունների ռազմավարություն, Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը, արտաքին, պարենային, էներգետիկ, ներքին անվտանգությունը, քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարը, կիբեռանվտանգությունը, արհեստական բանականությունը, թվայնացումը, տեխնոլոգիաները, արժեքահեն հանրությունը, մշակույթի և սպորտի տնտեսականացում, առողջ ապրելակերպը, սոցիալական համերաշխությունը, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը, վայրի և ընտանի կենդանիների պաշտպանությունը և այլն:

 

Տնտեսական զարգացման ծրագիրը ներկայացված է առանձին բլոկով, որը ներառում է 100 կետ։

 

Տնտեսական ծրագրում հիմնական նպատակներն են․ ՀՆԱ-ի միջինում տարեկան առնվազն 6% աճ;  արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների 50 տոկոս ավելացում՝ ներկայիս 3,3 տրիլիոն դրամից հասցնելով մինչև 5 տրիլիոն դրամի;  ՀՆԱ-ում ՓՄՁ-ների մասնաբաժնի աճ մինչև 40 տոկոս՝ 2024 թվականի 34,3 տոկոսի համեմատ;  20 հազար նորագույն մեքենասարքավորումներով և դրանց բաղկացուցիչներով տնտեսության արդիականացում՝ ներառյալ 3000 գյուղատնտեսական տեխնիկան և 2000 ագրովերամշակման սարքավորումները; տարեկան առնվազն 25 հազար նոր աշխատատեղերի ստեղծում. աղքատության կրճատում 5 տոկոսային կետով; առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ամբողջ բնակչության ընդգրկում; հաշմանդամություն ունեցող 2000 անձի անձնական օգնականի ծառայության ապահովում;   կենսաթոշակների ինդեքսավորում այնպես, որ միջին փաստացի կենսաթոշակը  ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից; «Թրամփի ուղի» հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության ներդրումային նախագծի (TRIPP) իրագործման աշխատանքների մեկնարկ, առնվազն երկաթուղային, էլեկտրահաղորդման ենթակառուցվածքի գործարկում; Գյումրի–Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևանի սահման երկաթգծի հատվածների վերակառուցում; «Զվարթնոց» օդանավակայանի 2-րդ տերմինալի կառուցում մինչև 2033 թվականը՝ տարեկան ուղևորահոսքի թողունակության ավելացմամբ;  «Սյունիք» օդանավակայանի վերակազմավորում՝ որպես միջազգային օդանավակայան;  Մեղրի (Ագարակ) անցման կետի արդիականացում՝ յուրաքանչյուր ուղղությամբ հինգ անցուղով՝ գործող երկուսի փոխարեն: Բագրատաշենի անցման կետի արդիականացում՝ յուրաքանչյուր կողմում տասն անցուղով; չորս թունելների՝ Քաջարանի թունելի կառուցման, Դիլիջանի թունելի կառուցման, Բարգուշատի թունելի կառուցման, Պուշկինի թունելի վերակառուցման աշխատանքների մեկնարկ, 2033–ին ավարտելու նպատակադրումով; 2500 կմ ավտոճանապարհի կառուցում, վերակառուցում և հիմնանորոգում; հայկական ծագման արտադրանքի արտահանման կրկնապատկում (մինչև 8,9 միլիարդ ԱՄՆ դոլար); առնվազն 10 միջազգայնորեն հավատարմագրված որակի ստուգման լաբորատորիաների հիմնում; Կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրում և դրա հիման վրա սահմանների հատման տեխնոլոգիական ժամանակակից լուծումների ներդրում; ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատում; գյուղատնտեսական համախառն արտադրանքի արժեքի ավելացում 40 տոկոսով՝ հասցնելով շուրջ 1,5 տրիլիոն դրամի․ հողերի խոշորացման խթանում; տարեկան առնվազն 1500 հեկտար ինտենսիվ այգիների հիմնում;           150 հա արդիական ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների ստեղծում;  8000 հա հողատարածքներում ջրախնայող տեխնոլոգիաների ներդնում; տավարի մսի ինքնաբավության բարձրացում 88 տոկոսից մինչև 93,5 տոկոս; տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների տեսակարար կշռի եռապատկում՝ 2,5 տոկոսից 7,5 տոկոս; կաթի ինքնաբավության մակարդակի բարձրացում՝ ներկայիս 78,6 տոկոսից մինչև 88,7 տոկոս; տոհմային մանր եղջերավոր կենդանիների տեսակարար կշռի եռապատկում՝ 2,5 տոկոսից 7,5 տոկոս;  50 խելացի անասնաշենքերի կառուցում;  2 գյուղատնտեսական լոգիստիկ կենտրոնների ստեղծում; 25 սառնարանային տնտեսության ստեղծում կամ հզորացում; ներմուծվող թունաքիմիկատների և պարարտանյութերի որակի և վաճառքի վերահսկման համակարգի ներդրում; 10 ջրամբարների կառուցման մեկնարկ՝ 2033–ին ավարտելու նպատակադրումով; 350 կմ ջրանցքների և խողովակաշարերի կառուցում և վերակառուցում; ոռոգման ապահովում 10 հազար հեկտար նոր հողերի համար; 24-ժամյա ջրամատակարարում Երևանում, Գյումրիում և Վանաձորում; 50 առողջապահական կազմակերպությունների կառուցում, վերազինում, այդ թվում՝ 20 բժշկական կազմակերպությունների որակի ակրեդիտացում ԵՄ կամ ԱՄՆ ստանդարտներով, բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների` ԵՄ ստանդարտներին համապատասխանեցման գործընթացի մեկնարկ; ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան նոր ազգային ստադիոնի կառուցում 35 հազար հանդիսատեսի համար՝ Ակադեմիական քաղաքում և ևս երկու ստադիոնի կառուցում՝ առնվազն 10 հազար հանդիսատեսի համար Վանաձորում և Իջևանում; Սպորտի միջազգային քարտեզում Հայաստանի դիրքի ամրապնդում՝ յուրաքանչյուր տարի առնվազն երկու օլիմպիական մարզաձևերի միջազգային առաջնությունների և մրցաշարերի կազմակերպման միջոցով; առնվազն 30 տոկոսով ներգնա զբոսաշրջիկների թվի աճ՝ 2031 թվականին 3 միլիոնի հասցնելու նպատակադրումով;  մշակութային զբոսաշրջության խթանում՝ յուրաքանչյուր տարի առնվազն երկու համաշխարհային աստղերի հյուրախաղերի կազմակերպման միջոցով; ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում 5 հուշարձանների և հիմնական ցանկում 1 նոր հուշարձանի ընդգրկում; 7 զբոսաշրջային կլաստերների ստեղծում՝ Գյումրի, Դիլիջան, Գորիս, Ջերմուկ, Արենի, Եղեգիս, Դվին; Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման մեկնարկ, «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարանների միջանկյալ հատվածում նոր վերգետնյա կայարանի կառուցման մեկնարկ՝ 2033–ին ավարտելու նպատակադրումով; Երկրի դիտարկման 2 և հեռահաղորդակցության 1 տիեզերական արբանյակի ձեռքբերում և շահագործում; կիբեռպաշտպանության ազգային կենտրոնի ստեղծում, տեխնիկական և կիբեռանվտանգության կարողությունների զարգացում; խաղային ոլորտի մոնիթորինգային կենտրոնի ամբողջական գործարկում՝ մինչև 2027 թվականը; կապիտալի շուկայի արժեքի կրկնապատկում՝ 2025 թվականի 664 միլիարդ համեմատությամբ 2031 թվականին հասցնելով 1,3 տրիլիոն դրամի; պետական գույքի կառավարման համակարգի ամբողջական թվայնացում մինչև 2027 թվականի ավարտը։ Համայնքային գույքի կառավարման ամբողջական թվայնացում մինչև 2030 թվականի ավարտը; ֆիսկալ դեֆիցիտի աստիճանական նվազում՝ առավելագույնը մինչև ՀՆԱ-ի 2%-ով: Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կկայունանա 26% մակարդակում։ Պարտքի սպասարկման տոկոսային ծախսերը բյուջեի եկամուտներում կնվազեն 12.1 տոկոսից 2025 թվականին առնվազն 2 տոկոսային կետով՝ ժամանակաշրջանի վերջում; աղետների վաղ ազդարարման համակարգի ամբողջական ձևավորում։ Վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների վաղ նախազգուշացման համակարգի հիմնում, այդ թվում՝ գետերի մոդելավորում, կառավարման և ռիսկերի գնահատման թվայնացված համակարգի գործարկում; ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի մեկնարկ՝ մինչև 2027 թվականի ավարտն իրականացնելով՝ նոր միջուկային էներգաբլոկի տեխնոլոգիայի ընտրություն;   ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի` 2026-2036 թթ.,  երկարացման ծրագրի իրականացում; վերականգնվող էներգետիկայի զարգացում՝ մինչև 2040 թվականն արևային և հողմային էներգետիկայի հզորությունը 2000 ՄՎտ հասցնելու նպատակադրմամբ, ինչպես նաև մինչև 2027 թվականի ավարտն էլեկտրական էներգիայի կուտակման կայանների կառուցման ծրագրի մշակում՝ մինչև 2040 թվականը կուտակիչ կայանների առնվազն 600 ՄՎտ հզորություն ունենալու նպատակադրմամբ; բիոգազի արտադրության կայանի ստեղծում; կանաչ ջրածնի արտադրության կայանի ստեղծում; արդյունաբերական քաղաքի կառուցում՝ ինտեգրված արդյունաբերական և հետազոտական միջավայրի ստեղծմամբ։ Հանրապետության մարզերում երկու արդյունաբերական գոտիների ստեղծում; Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային     կազմակերպման գլխավոր նախագծի մշակում և ընդունում; քաղաքաշինական նորմերի և ստանդարտների ներդաշնակեցում ԵՄ նորմերին: Շինարարության (ներառյալ ճանապարհաշինության) նոր ստանդարտի սահմանում; Երևանի Կոնդ թաղամասի քաղաքաշինական միջավայրի արդիականացման ծրագրի իրականացման մեկնարկ; Երևանի «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական ներդրումային ծրագրի իրագործում մինչև 2031 թվականը; Նորագյուղի՝ Դաունթաուն Երևան քաղաքաշինական ներդրումային ծրագրի իրականացում՝ մինչև 2036 թվականը; Դալմայի քաղաքային այգու բնահեն լուծումներով կառուցում, մայրաքաղաքի կանաչ ֆոնդի ավելացում 230 հա-ով։ Երևանում Հրազդանի կիրճի ռեկրեացիոն գոտու ստեղծման աշխատանքների մեկնարկ, 2036–ին ավարտելու նպատակադրումով։ Երևանի Նորք–Մարաշ վ/շ–ում առնվազն 7 հեկտար քաղաքային անտառ–պուրակի ստեղծում; Սևանի առափնյա տարածքի քաղաքաշինական և տնտեսական ներուժի վերագնահատում՝ առավելագույն օգտագործում՝ բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխան; ամեն հաջորդ տարի Սևանա լճից 5 մլն խ/մ մետրով պակաս ջրառ; Էկոպարեկային ծառայության կողմից ժամանակակից հսկողական տեխնոլոգիաների միջոցով ՀՀ ամբողջ տարածքում 24/7 ռեժիմով անտառների և ԲՀՊ տարածքների պահպանություն: Կենսաբազմազանության պաշտպանությանն ու զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում; կենսաբանական անվտանգության և մարդու առողջության վրա շրջակա միջավայրի (կլիմայի փոփոխություն, օդ, ջուր) ազդեցության կառավարման համակարգի ներդրում: Շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգային ինքնաշխատ համակարգի ընդլայնում: Միջազգային չափանիշներին համապատասխան մթնոլորտային օդի որակի համապետական մոնիթորինգի համակարգի ստեղծում (16 ժամանակակից դիտակայան, ռեֆերենս լաբորատորիա): Շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի՝ «24/7» ռեժիմով աշխատող ցանցի ընդլայնում 2028 թվականին; բնակարանային ֆոնդի ռենովացիա, շենքերի տանիքները կանաչ/շնչող տանիքների վերափոխման ծրագրի իրականացում: Վթարային շենքերի խնդրի լուծման ներդրումային ծրագրերի խթանում;  ՊՆ  համակարգում 2000-ականներից ձևավորված երկարամյա  զինծառայողների, զինթոշակառուների, զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների բնակարանային պարտավորությունների լիարժեք մարում;  «Հասանելի բնակարան բոլորին» պետական բնակարանային քաղաքականության գաղափարախոսության ձևավորում և ներդրում;  3000 նոր տան կառուցում սահմանամերձ և այլ գյուղական բնակավայրերում;                1000 նոր սոցիալական բնակարանների ապահովման ծրագիր; Ղարաբաղից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակապահովում; բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընդունում; Սփյուռքի հետ հարաբերությունների վերաֆորմատավորում․ համահայկական մասնագիտական (իրավաբանական, առողջապահական, ձեռնարկատիրական և այլն), երիտասարդական/ուսանողական ցանցերի ընդլայնում, զարգացում, ստեղծում և նրանց հետ համագործակցության խորացում; Սփյուռքի պետականակենտրոն կազմակերպությունների համաժողովի կազմակերպում՝ խաղաղության պայմաններում Հայաստան–Սփյուռք գործակցության հայեցակարգ ընդունելու և իրագործման մեխանիզմներ ձևավորելու նպատակով եւ այլն։

 

Խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում նախատեսվում է սահմանների սահմանազատման գործընթացի շարունակություն, 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագրի դրույթներին համապատասխան TRIPP նախագծի իրականացում, ինչը կհանգեցնի տարածաշրջանային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի վերջնական ստորագրումն ու վավերացումը, ինչպես նաև դրանով նախատեսված քայլերի հետագա իրականացումը։

 

"Խաղաղության ինստիտուցիոնալացման թվարկված քայլերը սպառիչ չեն. քաղաքացիական հասարակության եւ գործարար համայնքի ներկայացուցիչների միջեւ շփումները, երկկողմ առեւտուրը, քաղաքական, մշակութային եւ հումանիտար երկխոսությունը խաղաղության ինստիտուցիոնալացման կարեւոր գործիքներ են, եւ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը կխրախուսի եւ կաջակցի այդ ուղղությունների ակտիվացմանը", - նշված է ՔՊ ծրագրում:

 

Աղբյուրը նաև նշում է, որ կրթությունը պետության զարգացման ռազմավարության իրականացման հիմնական գործիքն է, որն ընդգրկում է նախադպրոցական, ընդհանուր, արտադպրոցական, մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթությունը, ոչ ֆորմալ ուսուցումը, մասնագիտական վերապատրաստումը, մասնագիտական հմտությունների շարունակական զարգացումը, վերաորակավորումը և մտավոր զարգացումը: Կառավարող կուսակցության նախընտրական ծրագրի համաձայն,՝ կրթական համակարգը պետք է սովորողին սովորեցնի բարեկեցիկ, լիարժեք և երջանիկ կյանքի համար անհրաժեշտ հմտություններ:

 

"Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը կրթությունը հայտարարում է ռազմավարությունների ռազմավարություն: Միաժամանակ, նախատեսվում է 2026-2031 թվականներին ավելացնել գիտության ոլորտի ֆինանսավորումը, որի մասնաբաժինը կհասնի ՀՆԱ-ի 1% - ի։

 

Ծրագրում հատուկ տեղ է հատկացվում հավասարակշռված արտաքին քաղաքականությանը, որն իրականացվելու է որպես ռազմավարություն, առանցքային խնդիր է արտաքին հարաբերություններում անհավասարակշռության կանխումը կամ դրանց հավասարակշռման գործիքների առկայությունը:

 

ԵՄ հետ փոխհարաբերությունների համատեքստում նշվում է, որ Հայաստանը շարունակելու է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ ՝ ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելու համար: «Երբ երկիրը լիովին համապատասխանի այդ չափանիշներին, ԵՄ-ին անդամակցելը կդառնա քաղաքական որոշում ՝ կախված ԵՄ-ի կողմից Հայաստանին ընդունելու պատրաստակամությունից: Եթե այո, ապա ՀՀ-ն ձգտելու է լիիրավ անդամակցության։ Եթե ոչ, ապա բարեփոխումների իրականացումը կդառնա ռազմավարական ձեռքբերում, քանի որ Հայաստանը կդառնա եվրոպական չափանիշներին լիովին համապատասխանող երկիր», - ասված է ծրագրում:

 

ԵԱՏՄ-ի մասով նշվել է, որ ՔՊ-ն գիտակցում է, որ հնարավոր չէ միաժամանակ անդամակցել ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին ։ Հետևաբար, քանի դեռ ԵՄ չափանիշներին մոտենալու բարեփոխումները համատեղելի են ԵԱՏՄ անդամակցության հետ, Հայաստանը կմնա միության անդամ և կզարգացնի առևտրատնտեսական հարաբերությունները նրա պետությունների հետ:

 

Բանակը, ըստ ՔՊ ծրագրի, արտաքին անվտանգության ապահովման պահուստային գործիք է, եթե դիվանագիտական միջոցները չաշխատեն։ Հայաստանի Հանրապետության բանակը չպետք է կիրառվի միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածքից դուրս (բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցության) և պետք է ծառայի բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության համար:  

 

"Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության կողմից ձևավորված խորհրդարանական մեծամասնությունը և կառավարությունը կշարունակեն ՀՀ բանակի բարեփոխումները ՝ ՀՀ բանակի վերափոխման հայեցակարգին համապատասխան: Աստիճանաբար կներդրվի պաշտպանության և անվտանգության համալիր համակարգ», - ասվում է ծրագրում։

 

Դրա հետ մեկտեղ, ծրագրում ներառված են նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) բարենորոգման վերաբերյալ կետեր  Այդ համատեքստում նախատեսվում է ՀԱԵ առաջնորդի փաստացի հեռացում, սահմանված ընթացակարգով ժամանակավոր պատրիարքի նշանակում, Հայ Առաքելական Եկեղեցու կանոնադրության ընդունում, սահմանված կարգով Ամենայն հայոց  կաթողիկոսի ընտրություն:

 

Աղբյուրում ասվում է, որ Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգումն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի վերականգնմանը՝ Եկեղեցին քաղաքական ոլորտից դուրս բերելու միջոցով:

 

Նիկոլ Փաշինյանի և "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նախընտրական ծրագրի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.civilcontract.am/news-inner/924  .

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ԱՄՆ փոխդեսպանը Մարտունու բնակիչների հետ քննարկեց TRIPP նախագիծըԱՄՆ փոխդեսպանը Մարտունու բնակիչների հետ քննարկեց TRIPP նախագիծը
Yandex-ի ռուսական տվյալների կենտրոնների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո ընկերության ծառայությունների խափանումներ են նկատվում նաև ՀայաստանումYandex-ի ռուսական տվյալների կենտրոնների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո ընկերության ծառայությունների խափանումներ են նկատվում նաև Հայաստանում
Հայաստանի արտաքին գործերի նախարարը այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական ընկերությունՀայաստանի արտաքին գործերի նախարարը այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական ընկերություն
ՀՀ դեսպանը մի շարք հանդիպումներ է ունեցել՝ ուղղված հայ-չեռնոգորական քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացմանըՀՀ դեսպանը մի շարք հանդիպումներ է ունեցել՝ ուղղված հայ-չեռնոգորական քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացմանը
Երևանն ու Վարշավան քննարկել են  համագործակցության օրակարգի շուրջԵրևանն ու Վարշավան քննարկել են համագործակցության օրակարգի շուրջ
Հայաստանը վերահաստատել է իր աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀայաստանը վերահաստատել է իր աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին
Ադրբեջանում շարունակվում են բողոքի ակցիաները դպրոցներում հիջաբ կրելու արգելքի ֆոնինԱդրբեջանում շարունակվում են բողոքի ակցիաները դպրոցներում հիջաբ կրելու արգելքի ֆոնին
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի հետ, ով ավարտում է պաշտոնավարումըՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի հետ, ով ավարտում է պաշտոնավարումը
ԵՄ պատվիրակության ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր ԵՄ պատվիրակության ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր "Հայաստան" և "Ուժեղ Հայաստան" խմբակցությունների հետ
Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահինՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահին
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան և ՎրաստանԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան և Վրաստան
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետIDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
"Հայաստան" խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են Հարավային Կովկասի զարգացումները
Երևանն ու Փարիզը քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության խորացման հարցերԵրևանն ու Փարիզը քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության խորացման հարցեր
Հայաստանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր ԱրևելքումՀայաստանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
Հայաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՍԾՏՀԿ մշակույթի հարցերով աշխատանքային խմբի նիստՀայաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՍԾՏՀԿ մշակույթի հարցերով աշխատանքային խմբի նիստ
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր ղեկավար ունիՀայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր ղեկավար ունի
ԿԳՄՍՆ-ը Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ համագործակցության հուշագիր է ստորագրել բարերար Դավիթ Տոնոյանի հետԿԳՄՍՆ-ը Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ համագործակցության հուշագիր է ստորագրել բարերար Դավիթ Տոնոյանի հետ
Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ գործող իշխանությունների ռազմավարական նպատակը հայ ժողովրդի համար այլընտրանքների ստեղծումն էՓաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ գործող իշխանությունների ռազմավարական նպատակը հայ ժողովրդի համար այլընտրանքների ստեղծումն է
Հայաստանի փոխարտգործնախարարը հավաստիացնում է․ COP17-ի կազմակերպման ժամանակ կոռուպցիոն սխեմաներ չկանՀայաստանի փոխարտգործնախարարը հավաստիացնում է․ COP17-ի կազմակերպման ժամանակ կոռուպցիոն սխեմաներ չկան
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացները
Խորհրդարանը վավերացրել է Հայաստանում COP17-ի անցկացման շուրջ համաձայնագիրըԽորհրդարանը վավերացրել է Հայաստանում COP17-ի անցկացման շուրջ համաձայնագիրը
ՀՀ նախագահը պաշտոնից ազատել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ ԳրիգորյանինՀՀ նախագահը պաշտոնից ազատել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Գրիգորյանին
Երևանի քաղաքապետը ապահովագրական ընկերություններին կոչ է անում դուրս գալ հարմարավետության գոտուցԵրևանի քաղաքապետը ապահովագրական ընկերություններին կոչ է անում դուրս գալ հարմարավետության գոտուց
Նարեկ Կարապետյան․ Հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է բազմաթիվ դեպքերում օգնել Հայաստանին պահպանել իր տարածքային ամբողջականությունըՆարեկ Կարապետյան․ Հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է բազմաթիվ դեպքերում օգնել Հայաստանին պահպանել իր տարածքային ամբողջականությունը
Նախկին պատգամավոր. Հայաստանի իշխանությունները դեռևս չեն պարզաբանել, թե որ ուղղությամբ է ապօրինաբար հատել սահմանը ադրբեջանցի զինվորըՆախկին պատգամավոր. Հայաստանի իշխանությունները դեռևս չեն պարզաբանել, թե որ ուղղությամբ է ապօրինաբար հատել սահմանը ադրբեջանցի զինվորը
Երևանի քաղաքապետարանը մտադիր է մինչև 2030 թվականը հասարակական տրանսպորտով երթևեկության տևողությունը գագաթնակետային ժամերին կրճատել առնվազն 30%-ովԵրևանի քաղաքապետարանը մտադիր է մինչև 2030 թվականը հասարակական տրանսպորտով երթևեկության տևողությունը գագաթնակետային ժամերին կրճատել առնվազն 30%-ով
Շինարարական կրպակների սեփականատերերը բողոքի ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով դադարեցնել իրենց շենքերի քանդումըՇինարարական կրպակների սեփականատերերը բողոքի ակցիա են անցկացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով դադարեցնել իրենց շենքերի քանդումը
Երևանի քաղաքապետը որոշել է իր և տեղակալների աշխատավարձը 50%-ից բարձրացնել մինչև 90%-ից բարձրԵրևանի քաղաքապետը որոշել է իր և տեղակալների աշխատավարձը 50%-ից բարձրացնել մինչև 90%-ից բարձր
Լևոն Քոչարյան. Հայաստանի իշխանությունները արհեստականորեն խնդիր են ստեղծել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող հայկական գյուղերի բնակիչների համար։Լևոն Քոչարյան. Հայաստանի իշխանությունները արհեստականորեն խնդիր են ստեղծել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող հայկական գյուղերի բնակիչների համար։
Անհեթեթ մեղադրանքներ, զրոյական ապացույցներ՝ Ռուբեն Վարդանյանի գործի մանրամասներըԱնհեթեթ մեղադրանքներ, զրոյական ապացույցներ՝ Ռուբեն Վարդանյանի գործի մանրամասները
ՀՀ արտաքին գործերի նախարարը մեկնել է Վարշավայի անվտանգության ֆորումՀՀ արտաքին գործերի նախարարը մեկնել է Վարշավայի անվտանգության ֆորում
Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԲացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը
Երևանը հավերժացրել է մեծ Ֆրունզիկի հիշատակը․ քաղաքի զբոսայգիներից մեկում բացվել է արվեստագետի հուշարձանըԵրևանը հավերժացրել է մեծ Ֆրունզիկի հիշատակը․ քաղաքի զբոսայգիներից մեկում բացվել է արվեստագետի հուշարձանը
Փաստաբանը հրապարակել է Գագիկ Ծառուկյանի՝ իրանցի գործարարների հետ բանակցությունների տեսանյութը, որն ապացուցում է նրա անմեղությունըՓաստաբանը հրապարակել է Գագիկ Ծառուկյանի՝ իրանցի գործարարների հետ բանակցությունների տեսանյութը, որն ապացուցում է նրա անմեղությունը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել է երկրի զինված ուժերի զինծառայողի մահվան հերթական դեպքի մասինՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել է երկրի զինված ուժերի զինծառայողի մահվան հերթական դեպքի մասին
Նոբելյան կոմիտեն վստահ չէ՞ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցումՆոբելյան կոմիտեն վստահ չէ՞ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցում
ՀՀ ԱԱԾ-ն ընդօրինակում է միջազգային առաջատար փորձը սահմանների պահպանության ոլորտումՀՀ ԱԱԾ-ն ընդօրինակում է միջազգային առաջատար փորձը սահմանների պահպանության ոլորտում
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը շնորհավորել է Երևանին 2808-ամյակի կապակցությամբՀայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը շնորհավորել է Երևանին 2808-ամյակի կապակցությամբ
Սամվել Կարապետյան․ մեր մայրաքաղաքը, որը Էրեբունիից վերածվել է Երևանի, երբեք Էրիվան չի դառնաՍամվել Կարապետյան․ մեր մայրաքաղաքը, որը Էրեբունիից վերածվել է Երևանի, երբեք Էրիվան չի դառնա
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդների գործով դատական նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 9-ը«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդների գործով դատական նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 9-ը
Հարուցվել է քրեական գործ՝ 3.2 միլիարդ դրամ արժողությամբ 80 գնման ընթացակարգ, որոնց մեջ ներգրավված են եղել կեղծ հաճախորդներՀարուցվել է քրեական գործ՝ 3.2 միլիարդ դրամ արժողությամբ 80 գնման ընթացակարգ, որոնց մեջ ներգրավված են եղել կեղծ հաճախորդներ
Հայաստանում օդի ջերմաստիճանը առաջիկա հինգ օրերին էապես չի փոխվիՀայաստանում օդի ջերմաստիճանը առաջիկա հինգ օրերին էապես չի փոխվի
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին չտրվել վարորդական իրավունքի խաբեբաների խորամանկություններին։Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին չտրվել վարորդական իրավունքի խաբեբաների խորամանկություններին։
Երևանը կնշի իր 2808-ամյակըԵրևանը կնշի իր 2808-ամյակը
ՀԱԵ բարձրագույն հոգևորականությունը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը և խորհրդարանի կողմից ստեղծված Հայոց եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովըՀԱԵ բարձրագույն հոգևորականությունը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը և խորհրդարանի կողմից ստեղծված Հայոց եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովը
Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունում հերքել են Թուրքմենստանում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ նրա եռակողմ հանդիպման փաստըՀայաստանի վարչապետի մամուլի ծառայությունում հերքել են Թուրքմենստանում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ նրա եռակողմ հանդիպման փաստը
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը 
Հայաստանում շարունակվում է մշակութային ժառանգության 17 օբյեկտների վերականգնումը․ ԿԳՄՍՆՀայաստանում շարունակվում է մշակութային ժառանգության 17 օբյեկտների վերականգնումը․ ԿԳՄՍՆ
Հայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են միջպետական նշանակության մայրուղին ՝ լոլիկի իրացմանն առնչվող խնդիրների պատճառովՀայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են միջպետական նշանակության մայրուղին ՝ լոլիկի իրացմանն առնչվող խնդիրների պատճառով
Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի գործընկերոջ հետՀայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի գործընկերոջ հետ
ԲՀԿ մամուլի քարտուղար. Վերաքննիչ դատարանը մերժել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունըԲՀԿ մամուլի քարտուղար. Վերաքննիչ դատարանը մերժել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը
Ծառուկյանի կուսակցությունում հաղորդել են գործարարի անվան միջազգային մրցանակ հիմնելու մասինԾառուկյանի կուսակցությունում հաղորդել են գործարարի անվան միջազգային մրցանակ հիմնելու մասին
Սամվել Կարապետյան. իրական ընդդիմադիր ուժերին միավորելու քայլեր կձեռնարկվեն, որից հետո կսկսվի պայքար միասնական ճակատովՍամվել Կարապետյան. իրական ընդդիմադիր ուժերին միավորելու քայլեր կձեռնարկվեն, որից հետո կսկսվի պայքար միասնական ճակատով
Հայաստանն ու Նորվեգիան հանդես են եկել երկկողմ համագործակցության խորացման օգտինՀայաստանն ու Նորվեգիան հանդես են եկել երկկողմ համագործակցության խորացման օգտին
Երեք ֆրանսախոս գրողներ Newmag Francofest 2026-ին կներկայացնեն իրենց հայերեն թարգմանված գրքերըԵրեք ֆրանսախոս գրողներ Newmag Francofest 2026-ին կներկայացնեն իրենց հայերեն թարգմանված գրքերը
Արամ Վարդևանյանն Իտալիայի դեսպանին ներկայացրել է իր դիտարկումները Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության հարցերի վերաբերյալԱրամ Վարդևանյանն Իտալիայի դեսպանին ներկայացրել է իր դիտարկումները Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության հարցերի վերաբերյալ
Ռուբեն Ռուբինյանը Սատու Կոյվուի հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հարցերՌուբեն Ռուբինյանը Սատու Կոյվուի հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հարցեր
Քրեական ոստիկանության աշխատակիցները կանխել են քրեական հեղինակության մասնակցությամբ արյունալի պարզաբանումՔրեական ոստիկանության աշխատակիցները կանխել են քրեական հեղինակության մասնակցությամբ արյունալի պարզաբանում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ