


Արմինֆո. Հայաստանը ողջունում է բոլոր մարտական գործողությունները դադարեցնելու մասին ԱՄՆ-ի և Իրանի կարևոր որոշումը։ Այդ մասին Twitter-ի (X) իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Մենք նաեւ բարձր ենք գնահատում միջնորդական ջանքերը, այդ թվում՝ Պակիստանի կողմից, եւ միանգամայն համոզված ենք, որ բոլոր չլուծված հարցերի կարգավորման եւ Մերձավոր Արեւելքում խաղաղության պահպանման համար պետք է գերիշխի դիվանագիտությունը", - գրել է Հայաստանի վարչապետը:
Նշենք, որ ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ընդունել Է Իրանի 10 պայմանները երկշաբաթյա հրադադար հաստատելու համար։ Դրանից հետո Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին Twitter-ի իր էջում հրապարակել է 10 կետերը, որոնց ԱՄՆ-ը համաձայնել է հրադադարի հաստատման համար, որն ուժի մեջ կմտնի ապրիլի 10-ին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է․ չհարձակվելու պարտավորությանը; Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության պահպանմանը; ուրանի հարստացմանը համաձայնությանը; բոլոր առաջնային պատժամիջոցների չեղարկմանը; բոլոր երկրորդային պատժամիջոցների չեղարկմանը; ՄԱԿ Անվտանգության խորհրդի բոլոր բանաձեւերի գործողության դադարեցմանը; ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բոլոր բանաձեւերի գործողության դադարեցմանը; Իրանին փոխհատուցում վճարելուն; տարածաշրջանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը; բոլոր ճակատներում պատերազմի դադարեցմանը՝ ներառյալ Լիբանանում "Հեզբոլլահի" դեմ պատերազմը։ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները տեղի կունենան ապրիլի 10-ին Իսլամաբադում՝ Պակիստանի ներկայացուցիչների ներկայությամբ, որոնք հանդես կգան որպես միջնորդներ:



