


Արմինֆո. Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի առողջական վիճակը լավ է: Այդ մասին ասվում է նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանի հաղորդագրությունում։
Այսօր կառավարության նիստում սպորտային գյուղի կառուցման հարցը ներկայացնելիս նախարարի վիճակն անսպասելի վատացել է, և նա ստիպված է եղել լքել նիստերի դահլիճը: Հարցը ներկայացրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Քիչ անց Մաթևոսյանը վերադարձել է և մասնակցել ծավալված քննարկմանը։
«Նախարար Համբարձում Մաթևոսյանն իրեն լավ է զգում։ Կառավարության նիստից հետո նա անցել է համապատասխան բուժզննում և կստանա անհրաժեշտ բուժում: Շնորհակալ եմ ուշադրության համար», - հաղորդել է Անի Հակոբյանը:



