Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում առաձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Արմինֆո. Հայաստանում եւս մեկ ամսով կերկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը։ Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության արտահերթ նիստում։
Արմինֆո. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, քաղաքացիների տվյալներն օգտագործելով, ստորագրությունները կեղծելով, խարդախություն և յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործով չորս մեղադրյալի մասով նախաքննությունը: 15 ֆիզիկական և իրավաբանական անձ ճանաչվել է տուժող:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից, մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից չորսի ինքնությունը, հանցագործությունների կատարման մեխանիզմները:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի՝ 1967 թ. ծնված բնակիչը, խարդախությամբ հափշտակություններ է կատարել իր՝ 2000թ. ծնված դստերը ներգրավելու միջոցով: Քննության տվյալներով՝ 52-ամյա տղամարդը 19-ամյա դստեր հետ համացանցից փնտրել և գտել են հեռախոսների վաճառքի վերաբերյալ հայտարարություններ, որից հետո, ըստ դերաբաշխման, աղջիկը զանգահարել և հեռախոսը գնելու ցանկություն է հայտնել՝ պայմանավորվածություն ձեռք բերելով հանդիպման շուրջ: Հանդիպման ժամանակ հայրն առաջարկել է բջջային հեռախոսի համար վճարել ՌԴ ռուբլով, սակայն իրական թղթադրամների փոխարեն վճարել կեղծ՝ հուշանվեր թղթադրամներով:
ՙԴեպքերի առթիվ հարուցվել է թվով 7 քրեական գործ, և որոշում է կայացվել՝ դրանք մեկ վարույթում միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ: Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի 52-ամյա բնակիչը կատարել է այլ խարդախություններ և կեղծիքներ ևս: Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, օգտագործելով տարբեր քաղաքացիների անձնագրային տվյալները, տարբեր բանկերի հետ կնքել է ապրանքների ապառիկ վաճառքի պայմանագրեր և կեղծելով քաղաքացիների ստորագրությունը՝ ապառիկ կարգով ձեռք է բերել և խաբեությամբ հափշտակել տարբեր տեսակի տեխնիկա:
Արմինֆո. ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, առանց համապատասխան թույլտվության զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ` բնակելի տների կառուցապատմամբ և վաճառքով, ստանալով տարբեր պատվերներ` Երևան քաղաքում կառուցել և տարբեր անձանց է վաճառել բազմաթիվ բնակելի տներ, որոնցից հերթականը կառուցելու համար պատվիրատուից ստացել է 27.000 ԱՄՆ դոլար (համարժեք դրամ):
Արմինֆո. Իրանը կփորձի ընդհանուր լեզու գտնել ԱՄՆ-ի հետ եւ միջուկային գործարքի վերաբերյալ նոր համաձայնագիր ստորագրել։ <Իրան-ԱՄՆ նոր առճակատում. ի՞նչ սպասել> թեմայով այսօր հրավիրված փորձագիտական քննարկման ժամանակ իրադարձությունների զարգացման նման տարբերակը չի բացառել իրանագետ Արմեն Վարդանյանը։
Արմինֆո. Հայաստանի շահերը պահանջում են իրանա - ամերիկյան հարաբերությունների կարգավորում, քանի որ Իրանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը շահագրգռված է Հայաստանի անվտանգության հարցում: <Իրան-ԱՄՆ նոր առճակատում. ի՞նչ սպասել> թեմայով այսօր հրավիրված փորձագիտական քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել իրանագետ Էմմա Բեգիջանյանը:

































































Փորձագետ . Հայաստանում ընդդիմադիր գործիչների ձերբակալությունը սոցիալական ցանցերում գրառումների համար հանրությանը վախեցնելու և այլախոհությունը ճնշելու համակարգված փորձ է
Ադրբեջանագետ. Մինչ Ադրբեջանն իր սերնդին պատրաստում է պատերազմի, Ալիևի օգնականը կոչ է անում Հայաստանին պատրաստել հայ հասարակությանը «խաղաղության»
Թուրքագետ. Ադրբեջանը երբեք, ոչ մի պարագայում չի դադարի հայ ժողովրդի վրա ճնշում գործադրելուց
Քաղաքագետ. Մենք պետք է հեռանանք «երբ» հարցից և այն փոխարինենք ավելի կարևոր հարցերով
Միջազգային իրավունքի մասնագետ. Ադրբեջանը մտադիր է դատական գործընթաց սկսել Հայաստանի դեմ՝ դատապարտելով հայ բանտարկյալներին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
