Շաբաթ, 25 Հուլիսի 2026, 11:52
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը աշխատանքային այցով կգտնվի Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության կայքում՝ վարչապետի որոշումներ բաժնում:
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 20:51
Արմինֆո."Ուժեղ Հայաստան" դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորական աշխատավարձից ՝ հօգուտ բարեգործական վճարների: Այդ մասին նա հայտարարել է հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում։
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 20:31
Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) տեղեկացնում է, որ Բյուրեղավան համայնքում 2026 թվականի հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 20:16
Արմինֆո. Ձերբակալվել է Երևանի "Արարատ" կոնյակի, գինու և օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ինհաղորդել են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 20:14
Արմինֆո.Կապանում տեղի է ունեցել քաղաքին 2026 թվականի ԱՊՀ Երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունը:
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 20:11
Արմինֆո. Հուլիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանը "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոցը փոխել է տնային կալանքի՝ 3 ամիս ժամկետով:
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 19:33
Արմինֆո. Հուլիսի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին' Սարավան բնակավայրի մոտակայքում, կողաշրջվել է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության մեքենան:
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 19:29
Արմինֆո.Hatis Chalet-ը գործունեությունը սկսել է 2023 թվականին՝ մեկ փայտե էկոտնակով, որը նախատեսված էր բնության գրկում հանգիստը նախընտրողների համար։
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 19:08
Արմինֆո. IDBank-ն ազդարարում է իր 35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դուրս կգա ավանդական բեմից՝ տեղափոխվելով անմիջապես բաց երկնքի տակ՝ Khachaturian Rooftop:
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 18:54
Արմինֆո."Ուժեղ Հայաստան" դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը չի բացառել, որ խորհրդարանում իրենց խմբակցության ղեկավարը կարող է լինել ինքը: Այդ մասին նա ասել է հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում։
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 18:49
Արմինֆո.Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մտադիր է ստուգում իրականացնել «Մարիոթ» հյուրանոցային համալիրում՝ Երևանում Ֆրանսիայի դեսպանատան՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված ընդունելության ժամանակ հյուրերի սննդային թունավորումից հետո:
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 15:01
Արմինֆո. Հայաստանում գործող իշխանությունն իր գործողություններով, այդ թվում ՝ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, ձգտում է ցույց տալ, որ ինքը սահմանափակված չէ ոչ օրենքով, ոչ հասարակության շահերով, ոչ էլ արդարադատության սկզբունքներով։ Այդ մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը՝ ՊԵԿ քննչական վարչության շենքի դիմաց, որտեղ ընթանում է Ծառուկյանի հերթական հարցաքննությունը։
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 14:29
Արմինֆո. 2026 թվականի առաջին կիսամյակում գրեթե կրկնակի աճել է Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը: Այդ մասին ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 13:56
Արմինֆո. Հայաստանը վերածվել է համակենտրոնացման ճամբարի. այդ մասին են վկայում այսօր երկրում ընթացող գործընթացները։ Այդ մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է 8-րդ գումարման ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՝ ՊԵԿ քննչական բաժնի շենքի դիմաց, որտեղ ընթանում է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը։
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 13:38
Արմինֆո: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գարիկ Ծառուկյանի ընկերությունների շուրջ զարգացումները աննախադեպ ամենաթողության դրսևորում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան և «Նոր դարաշրջան» կուսակցության առաջնորդ Հարություն Հարությունյանը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության դիմաց, որտեղ Ծառուկյանը հերթական հարցաքննությանն է ենթարկվում:
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 12:50
Արմինֆո. Արենի-1 քարանձավը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում: Այս մասին հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանի արդյունքներին, որը տեղի է ունենում Հարավային Կորեայի Բուսան քաղաքում հուլիսի 19-ից 29-ը:
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 12:40
ԱրմԻնֆո. Ապագա անվտանգության ճարտարապետության ստեղծմանը Հայաստանի մասնակցությունը այլևս դիվանագիտական ընտրություն չէ, այլ ռազմավարական անհրաժեշտություն: Այս մասին ասվում է ՀՀ նախկին արտգործնախարար և Դիվանագետների համաՀայկական Խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազյանի հոդվածում:
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 12:01
ԱրմԻնֆո. Մայր Հայաստան կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը իր կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելը որակել է անօրինական:
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 11:29
ԱրմԻնֆո. 2026 թվականի առաջին կիսամյակում արարատի մարզում հրազենի կիրառմամբ հանցագործությունների թիվը նվազել է 60%-ով: Այս մասին ArmInfo-ին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը:
|
Ուրբաթ, 24 Հուլիսի 2026, 10:46
Արմինֆո. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ 2026 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում Հայաստանի զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 30 դեպք:
|