Հինգշաբթի, 8 Նոյեմբերի 2018, 14:11
|
Երեքշաբթի, 6 Նոյեմբերի 2018, 12:33
Արմինֆո.Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 1-ին որոշում է կայացրել Կամո Արեյանին նշանակել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական: Հայկ Մարությանը գլխավոր խորհրդական է նշանակել մի մարդու, ով մասնակից է եղել նախկին իշխանությունների կողմից իրականացված թալանին և ապօրինություններին: Այդ մասին ասվում է <Երկիր Ծիրանի> կուսակցության հայտարարության մեջ:
|
Երկուշաբթի, 5 Նոյեմբերի 2018, 21:43
|
Ուրբաթ, 2 Նոյեմբերի 2018, 11:44
Արմինֆո.«Քաղաքացիական պայմանագիր՚ կուսակցությունն ակտիվորեն նախապատրաստվում է դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ուշագրավ է, որ այս օրերին դիտվում է ինչպես կուսակցության շարքերից արտահոսք, այնպս էլ նոր անդամների ներհոս: Նախօրեին կուսակցկությունից հեռացել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը:
|
Հինգշաբթի, 27 Սեպտեմբերի 2018, 19:33
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՔԿ մամուլի ծառայությունից, քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերի շրջանակում ժամը 18:00-ին այցելել է Երևան քաղաքի Բաշինջաղյան 188/5 հասցեում տեղակայված նախընտրական շտաբ և կատարել դեպքի վայրի զննություն:
Ըստ քրեական գործի նյութերի՝ այդ ընթացքում հիշյալ շտաբի աշխատանքները համակարգող Գ.Գ-ն նկատել է, որ ոստիկանը զննության ընթացքում վերցրել է շինության տեսախցիկներով կատարվող տեսաձայնագրությունների հիշողության կրիչը:
Իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանի ծառայողական գործողությունները դադարեցնելու, այն է՝ տեսաձայնագրությունների հիշողության սարքի դուրսբերումը կանխելու և խոչընդոտելու համար, ուժ գործադրելու եղանակով, կոտրելով դռան շրջանակն ու ապակին, Գ.Գ.-ն բացել է շտաբի դուռը և բղավելով ներս կանչել դրսում հավաքված շուրջ քառասուն երիտասարդների՝ նրանց հրահանգելով կոտրել սրահում ամեն ինչ և արգելել տեսաձայնագրությունների հիշողության սարքի դուրսբերումը տարածքից:
Բացի այդ, Գ.Գ-ն., չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ քննչական գործողությանը չխոչընդոտելու օրինական պահանջներին, վերջիններիս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ նրանց կյանքի և առողջության համար գործադրել է ոչ վտանգավոր բռնություն:
2018թ. սեպտեմբերի 25-ին Գ.Գ-ն ձերբակալվել է: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ սեպտեմբերի 27-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 2-րդ մասով:
«Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ՚, - ասվում է հաղորդագրությունում:
|
Կիրակի, 23 Սեպտեմբերի 2018, 20:06
Արմինֆո.Աջափնյակ վարչական շրջանի 6/51 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստանե կուսակցության վստահված անձը կանգնած է եղել քվեախցիկներին շատ մոտ տարածության վրա, որտեղից տեսանելի էր քվեարկման գործընթացը:
|
Կիրակի, 23 Սեպտեմբերի 2018, 18:49
|
Կիրակի, 23 Սեպտեմբերի 2018, 13:30
Արմինֆո.«Ես քվեարկեցի հանուն Երևանի փայլուն ապագայի՚, - լրագրողներին հաղորդել է «Երևանցիներ՚ դաշինքից քաղաքապետի պաշտոնի թեկնածու Արարատ Զուրաբյանը` ընտրատեղամասում Երևանի ավագանու ընտրություններում քվեարկությունից հետո:
|
Կիրակի, 23 Սեպտեմբերի 2018, 12:33
Արմինֆո. ՀՅԴ-ից քաղաքապետի պաշտոնի թեկնածու Միքայել Մանուկյանը «բավարար՚ է գնահատել նախընտրական քարոզարշավի ընթացքը: Այսօր նա քվեարկել է «հանուն միասնական և համերաշխ ժողովրդի ապագայի և բարեկարգ Երևանի՚:
|
Կիրակի, 23 Սեպտեմբերի 2018, 11:07
Արմինֆո. Աջափնյակում ԲՀԿ նախընտրական շտաբում Ոստիկանության գործողությունները եղել են օրինական բնույթի: Սեպտեմբերի 23-ին այդ մասին լրագրողներին հաղորդել է ոստիկանապետ Վակլերի Օսիպյանը` Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո:
|
Չորեքշաբթի, 19 Սեպտեմբերի 2018, 20:52
Արմինֆո. Վաղը «Սանիտեք» ընկերության պատվերով Հայաստան կժամանեն 5 աղբահավաք մեքենաներ, որոնք այժմ գտնվում են հայ-վրացական սահմանիվրա: Այս մասին սեպտեմբերի 19-ի կակուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, նշելով, որ աղբահանության խնդիրը կլուծվի:
|
Երեքշաբթի, 12 Հունիսի 2018, 11:30
|
Կիրակի, 14 Մայիսի 2017, 23:21
Արմինֆո. Ըստ ԿԸՀ-ի առաջին հրապարակման Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներոց Հանրապետական կուսակցությունը հավաքում է 10508 քվե, որը կազմում է ձայների 73,20 տոկոսը:
|
Կիրակի, 14 Մայիսի 2017, 21:52
Արմինֆո. Երևանի ավագանու այսօր կայացած ընտրություններին մասնակցել է ընտրողների 40.99%-ը: Ընտրելու իրավունք ունեցող 842147 ընտրողներց Երևանում քվեարկել է քվեարկել 345226 հոգի:
|
Կիրակի, 14 Մայիսի 2017, 16:22
|
Կիրակի, 14 Մայիսի 2017, 13:09
Արմինֆո.Ժամը 11.00-ի դրությամբ Երեւանի ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցել է 94 256 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի (842147) 11.19% -ը: Այդ մասին հաղորդել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:
|
Կիրակի, 2 Ապրիլի 2017, 14:54
|
Ուրբաթ, 17 Մարտի 2017, 17:57
Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է ՀՀ ոստիկանությանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով իրականացնել ստուգողական գործողություններ:
|
Ուրբաթ, 17 Մարտի 2017, 14:28
Արմինֆո.Երեկ ուշ երեկոյան ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու, պետական գույքի կառավարման վարչության ղեկավար և ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանի կողմնակիցները փորձել են հաշվեհարդար տեսնել «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության թեկնածու, «Չերի» ռեստորանի սեփականատեր պատգամավոր Վահան Կարապետյանի նկատմամբ:
|
Հինգշաբթի, 16 Մարտի 2017, 20:37
Արմինֆո. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնակատարի կողմից հանձնարարվել է նույն վարչական շրջանի քննչական բաժնին՝ Ա. Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով իրականացնել քննություն: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
|