Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026, 15:26
Արմինֆո.Անկարայի և Բաքվի համար Ռուսաստանի ներգրավումը Թյուրքական պետությունների կազմակերպությունում կարող է նշանակել ԹՊԿ-ի միջազգային կշռի բարձրացում, բայց, միևնույն ժամանակ, բարձրացնել միավորման ներսում քաղաքական ազդեցության վերաբաշխման հարց, կարծում է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 22:46
Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է «իվանների» մասին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի աղմկահարույյց գրառումը:
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 17:20
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պետությունների ղեկավարների խորհրդատվական հանդիպման ժամանակ առաջ է քաշել "Թրամփի երթուղին" Անդրսկասկյան միջազգային տրանսպորտային երթուղուն "C6" ձևաչափով ինտեգրելու նախաձեռնությունը:
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 14:23
ԱրմԻնֆո. Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամը (ԵԿԶՀ) հոկտեմբերի 29-ին Աստանայում կանցկացնի "Դեպի հավասարակշռված տնտեսական զարգացում" խորագրով միջազգային տնտեսական համաժողովը։
|
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2026, 17:18
Արմինֆո. Եվրոպական ուղղության ակտիվացումը Հայաստանի ղեկավարության ինքնիշխան ընտրությունն է։ Սեպտեմբերի 24-ին APRI Armenia 2026 ֆորումի հարթակներում ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՂՌՀԻ) եվրոպական և ամերիկյան հետազոտությունների դեպարտամենտի առաջատար փորձագետ Ալիշեր Աբդռեշևն այդպես է մեկնաբանել ղազախական կողմի դիրքորոշումը Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցելու Հայաստանի ձգտման վերաբերյալ:
|
Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2026, 12:27
Արմինֆո. Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն օծել է Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի նորակառույց եկեղեցին:
|
Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2026, 12:16
Արմինֆո. Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է: Այդ մասին ասվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարությունում՝ Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի և բռնի տեղահանման երրորդ տարելիցի կապակցությամբ
|
Երեքշաբթի, 1 Սեպտեմբերի 2026, 12:18
ԱրմԻնֆո. Կրեմլը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ նա չի կարող Ռուսաստանին ռազմավարական գործընկեր անվանել։
|
Երկուշաբթի, 31 Օգոստոսի 2026, 10:27
ԱրմԻնֆո. Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցության վերաբերյալ որոշումը պետք է կայացնեն իրենք՝ հայերը, և Ռուսաստանը առաջարկում է հանրաքվե անցկացնել այդ նպատակով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
|
Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2026, 11:27
ԱրմԻնֆո. Այս տարի հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ նվաճեցին Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI):
|
Երեքշաբթի, 28 Հուլիսի 2026, 12:04
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցը չի նշանավորել հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի լուծման սկիզբը, այլ հաստատել է, որ կողմերի միջև ռազմավարական տարաձայնությունները շարունակում են խորանալ: Այս մասին Facebook-ում գրել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցը:
|
Երկուշաբթի, 27 Հուլիսի 2026, 21:33
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին։
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 12:26
ԱրմԻնֆո. ՀՀ կառավարությունը հուլիսի 9-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների փոխանակման, օգտագործման, պահպանում և պաշտպանության մասին» համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին:
|
Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2026, 17:37
Արմինֆո.«Իրազեկում եմ հանրությանը, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ ստացել եմ ծանուցում առ այն, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում», - Facebook-ի իր էջում հաղորդել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
|
Երեքշաբթի, 7 Հուլիսի 2026, 12:27
Արմինֆո. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից հետո «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից (առավել հայտնի է որպես ԱԱծ նկուղ) ուղերձ է հղել՝ «Ում համար են ղողանջում զանգերը», որը հրապարակվել է «Մայր Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 17:19
Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձության սկզբունքով երկու պետությունների մայրաքաղաքներում տարածքներ կտրամադրեն միմյանց՝ դեսպանատների կառուցման համար:
|
Երկուշաբթի, 29 Հունիսի 2026, 16:38
ԱրմԻնֆո. ՀՀ-ի և Եվրամիության միջև մերձեցման գործընթացը ակնհայտ է, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հարցազրույց է տվել RTVI-ին։
|
Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 17:26
Արմինֆո. Եվրոպական միության (ԵՄ) հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների տնտեսական անվտանգության համար: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին ասվում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 16:39
Արմինֆո. ԱԺ իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը պատմել է ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակման վերաբերյալ ՀՀ իշխանությունների օրենսդրական նախաձեռնության մասին:
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 13:26
Արմինֆո.Հայաստանի իշխանությունները որոշել են օրենսդրորեն սահմանափակել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքները՝ նախատեսելով ներդնել վերջին վեց ամսում երկրում բնակվելու ցենզ՝ ընտրական գործընթացներին մասնակցելու իրավունք ստանալու համար։
|