Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 19:14
Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունն արգելել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանի մուտքը երկիր: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ինքը՝ Բադալյանը։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 15:43
Արմինֆո. Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր եւ շուրջ 235,000,000 դրամ։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 14:17
Արմինֆո. «Թղթից՝ պրակտիկա. թվային որակի կառավարում Հայաստանի առողջապահական հաստատությունների համար» ծրագրի շրջանակում էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը կառավարող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը և «Կենսաբժշկական սարքավորումների մասնագետների ասոցիացիա» ՀԿ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 16:34
Արմինֆո. ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ խորհրդաժողովի (COP17) նախապատրաստումը հարցեր է առաջացնում պետական բյուջեի միջոցների ծախսման հիմնավորվածության վերաբերյալ: Այդ մասին հոկտեմբերի 13-ին "Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը բարելավելու փոխարեն" թեմայով մամուլի ասուլիսում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 10:28
ԱրմԻնֆո. ՀՀ արտաքին գործերի նախարար ԱՐԱՐԱՏ Միրզոյանը և Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին Վարշավայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են հայ-լեհական գործընկերության հարցեր։
|
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 15:16
Արմինֆո.ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման ծախսերի հանրագումարը դեռևս հայտնի չէ, քանի որ կազմակերպչական որոշակի աշխատանքներ շարունակվում են: Այդ մասին հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՝ անդրադառնալով այդ միջազգային միջոցառման համար երկրի ծախսերի չափը հստակեցնելու խնդրանքին։
|
Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026, 13:26
Արմինֆո. Մերժելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի հայտը՝ Նոբելյան կոմիտեն իր անվստահությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 18:13
Արմինֆո.Հայաստանում շարունակվում են մշակութային ժառանգության 17 օբյեկտների վերականգնման աշխատանքները։
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 17:04
Արմինֆո. Օրեր առաջ Վերաքննիչ դատարանը հերթական անգամ մերժել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը: Այդ մասին հոկտեմբերի 9-ին հաղորդել է ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ Գագիկ Ծառուկյանի եւ մյուս քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 12:35
Արմինֆո. Որոշ ազգային սահմանափակումների վերացումը թույլ կտա ԱՊՀ-ին հասնել շատ ավելի մեծ հաջողությունների: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Թուրքմենստանում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում:
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 20:23
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Թուրքմենբաշիում անցկացվող ԱՊՀ երկրների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի հայկական տաղավարից:
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 19:51
Արմինֆո. Հոկտեմբերի 8-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ հայոց արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտավորներին՝ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սարգիս ավագ քահանա Պետոյանի առաջնորդությամբ։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 16:05
Արմինֆո.Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 29-ին, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, ՍՊ ընկերության, ՓԲ ընկերության՝ պահանջելով, ի թիվս այլնի, բռնագանձում տարածել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող (նախկին հասցե՝ Մ. Խորենացի 43, «Այրարատ» կինոթատրոն) անշարժ գույքի վրա: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայյությունը։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 15:50
Արմինֆո.Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար սահմանել զորակոչի ենթակա լինելու 32 տարեկան շեմը։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 15:27
Արմինֆո.Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 8-ի նիստում հավանություն է տվել 2026 թ. մայիսի 5-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև Հայաստանում ֆրանսիական համալսարանի վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 15:19
Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզական Հանրապետության նախարարների կաբինետի միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 14:23
Արմինֆո.Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 1996 թ. մայիսի 3-ին ստորագրված «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 14:21
Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրմանը: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 14:11
ԱրմԻնֆո. Հայաստանում ստեղծվել է հանձնաժողով՝ Ռուսաստանի Իրկուտսկի մարզից երկրում ժանտախտի ներթափանցումը կանխելու նպատակով։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 10:37
Արմինֆո: Հայաստանի քննչական կոմիտեի աշխատանքը հասել է որակապես նոր մակարդակի: Այս մասին հոկտեմբերի 8-ին Քննչական կոմիտեի աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|