Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 11:46
Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը մեկնել է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
|
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 11:40
Արմինֆո. Ակբա բանկը գլխամասային նոր գրասենյակ ունի. Իսակով 22/1 հասցեում՝ ավելի քան 14600 քմ տարածքում, կանգնած է յոթհարկանի նորարարական շենքը՝ ճարտարապետական եզակի լուծումներով, հայկական ձեռագրով և բնապահպանական բարձր ստանդարտներով։
|
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 11:33
ԱրմԻնֆո. Երևանի Ս. Շահումյանի անվան պուրակում բացվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Մհեր Մկրտչյանի հուշարձանը, որին միլիոնավոր հանդիսատեսներ ճանաչում և սիրում են որպես Ֆրունզիկի։
|
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 11:31
ԱրմԻնֆո. Փաստաբան Երեմ Սարգսյանը հրապարակել է իր պաշտպանյալի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի՝ իրանցի գործարարների հետ բանակցությունների տեսանյութը, որն ապացուցում է նրա անմեղությունը։
|
Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026, 15:25
Արմինֆո. Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է երկրի զինված ուժերի զինծառայողի մահվան հերթական դեպքի մասին:
|
Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026, 13:26
Արմինֆո. Մերժելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի հայտը՝ Նոբելյան կոմիտեն իր անվստահությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
|
Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026, 13:19
Արմինֆո. Պետական սահմանի համալիր կառավարման ոլորտում բարեփոխումների, Սահմանապահ զորքերի անձնակազմի մասնագիտական պատրաստվածության, ուսուցման և վերապատրաստումների վերաբերյալ հարցեր են քննարկվել Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ, ՀՀ-ում DCAF-ի աջակցության ծրագրի ղեկավար Անթյե Ֆրիցի և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Գլոբալ վտանգների նվազեցման տնօրինության կովկասյան տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Ստեֆանի Փենինգտոնի գլխավորած պատվիրակությունների հետ ՀՀ ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի ղեկավարի և աշխատակիցների հանդիպումներում:
Ինչպես հաղորդում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը, հանդիպումների ընթացքում քննարկվել են պետական սահմանի պահպանությանը և սահմանապահների մասնագիտական պատրաստվածությանը վերաբերող հարցեր՝ կարևորելով հատկապես ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառումը, միջազգային համագործակցությունը և այդ համատեքստում՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի համար ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական համակարգի ստեղծումը:
|
Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026, 11:56
ԱրմԻնֆո. Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը շնորհավորել է Երևանին 2808-ամյակի կապակցությամբ։
|
Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026, 11:31
ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 10-ին նշվող Երևանի 2808-ամյակի կապակցությամբ հայրենակիցներին ուղերձով դիմել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
|
Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026, 11:30
Արմինֆո: «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հոկտեմբերի 9-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է տնային կալանքի տակ գտնվող Արեգնազ Մանուկյանի դատարան չներկայանալու պատճառով:
|
Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026, 11:28
ԱրմԻնֆո. Հայաստանի պետական վերահսկողության ծառայությունը ամփոփել է 2026 թվականի առաջին ինը ամիսների գնումների գործընթացի վերահսկողության ընթացակարգերի ստուգման արդյունքները:
|
Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026, 11:25
ԱրմԻնֆո. ՀՀ-ում ջերմաստիճանը հաջորդ հինգ օրերի ընթացքում կմնա անփոփոխ, ասվում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոմետերոլոգիայի և մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրության մեջ:
|
Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026, 11:22
ԱրմԻնֆո. ՀՀ ՆԳՆ-ն կոչ է անում քաղաքացիներին չտրվել վարորդական իրավունքի հետ կապված խարդախություններին։
|
Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026, 11:20
ԱրմԻնֆո. Այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանը նշում է իր 2808-ամյակը։
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 20:14
Արմինֆո.Հոկտեմբերի 9-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմակալ առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողով։
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 19:49
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունում հերքել են Թուրքմենստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպման փաստը:
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 19:48
Արմինֆո.ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում: Այդ մասին ասվում է Հայաստանի ՆԳՆ հաղորդագրությունում։ Հաղորդվում է, որ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը։
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 18:13
Արմինֆո.Հայաստանում շարունակվում են մշակութային ժառանգության 17 օբյեկտների վերականգնման աշխատանքները։
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 17:46
Արմինֆո.Արարատի մարզի Վերին Դվին համայնքի բնակիչները փակել են Երեւան-Աշտարակ մայրուղին՝ լոլիկի իրացման հետ կապված խնդիրների պատճառով՝ պետական սուբսիդիաների տրամադրման դադարեցումից հետո:
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 17:44
Արմինֆո.Հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
|