Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 22:46
Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է «իվանների» մասին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի աղմկահարույյց գրառումը:
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 22:44
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման և հայկական տնտեսության վրա այդ քայլի հետևանքների մասին զեկույցի պատրաստումը նորություն չէր ոչ մեկի համար, ով խորասուզված է այս թեմայի մեջ, այդ թվում՝ նաև Հայաստանի կառավարության համար: Այս մասին հոկտեմբերի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը մեկնաբանելու խնդրանքին, թե դա արտաքին ուժերի կողմից Հայաստանում իշխանափոխության երրորդ փորձն է։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 20:15
Արմինֆո.Մենք կարծում ենք, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, և կարևոր չէ՝ TRIPP նախագծին զուգահեռ թե դրանից հետո։ Բայց եթե մենք խոսում ենք իրական, անկեղծ խաղաղության մասին, մենք չպետք է վիճեինք: Չէ որ՝ խաղաղությունը, ըստ ձեզ, արդեն հաստատված է, նույնիսկերկրների միջև առևտրաշրջանառություն կա. հարց է առաջանում ՝ ինչու՞ չկա խաղաղության պայմանագիր։ Նման հարցով արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին է դիմել ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ՝ արձագանքելով գերատեսչության ղեկավարի ՝ խաղաղության հաստատմանւ մասին ելույթին:
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 19:05
Արմինֆո."Մենք գնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու նպատակով", - խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքը, փաստորեն ուղղված էր ընդդիմության և իր կողմից չնշված արտաքին խաղացողների դեմ, որոնք աջակցում են նրան:
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 18:57
Արմինֆո.ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 18:55
Արմինֆո.Ադրբեջանը ՀՀ սահմանադրության փոփոխություն չի պահանջում, այլ միայն մերժում է խաղաղության պայմանագրի ստորագրումն այնքան ժամանակ, քանի դեռ չի ընդունվել ՀՀ նոր սահմանադրությունը: Բաքվի դիրքորոշման հենց այդպիսի մեկնաբանություն է առաջարկել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ հոկտեմբերի 28-ին խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում փորձելով շեշտադրումը տեղափոխել ոչ թե հարցի էության, այլ ձեւակերպման վրա։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 18:52
Արմինֆո. Անկախության հռչակագրի սխալ մեկնաբանության հիման վրա ՀՀ սահմանադրությունը վերանայելու նախաձեռնությունը ուղիղ փակուղի տանող ճանապարհ է, կարծում է ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը:
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 17:52
Արմինֆո.COP17-ի նախագահ, Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն առանձին հանդիպումներ է անցկացրել է Շվեյցարիայի, Հնդկաստանի և Կատարի ներկայացուցիչների հետ․ ուշադրության կենտրոնում եղել են բնապահպանական համագործակցության հեռանկարները։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 17:49
Արմինֆո. Հայաստանի Պաշտպանության նախարարության հրաձգարաններից մեկում կառուցվում է վրանային ավան՝ պահեստազորայինների նախնական պատրաստության համար: Այդ մասին հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցին։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 17:48
Արմինֆո.Հայաստանի զինված ուժերի հասցեին հնչող հայտարարությունների հարցում պետք է մի կողմ դնել բոլոր էմոցիաները։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում կառավարական ժամին պատասխանելով "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանի հարցին։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 17:19
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայի ժողովրդին և կառավարությանը՝ հոկտեմբերի 28-ին Իսպանիայի Տոլեդո նահանգում գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ:
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 17:17
Արմինֆո.ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը չի կարծում, թե ընդդիմությունը դեմ կլինի, որպեսզի Հայաստանի ժողովուրդն իր կամքն արտահայտի ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցում։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 16:50
Արմինֆո. Հայաստանն ու Սլովենիան ստորագրել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ քաղաքական երկխոսության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրվել է հոկտեմբերի 28-ին Երևանում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի և Սլովենիայի իր գործընկեր Տոնե Կայզերի բանակցություններից հետո:
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 15:56
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի գլխավորած պատվիրակությանը։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 15:37
Արմինֆո. ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացումն այսօր ավելի շատ կախված է Հայաստանից, քան՝ եվրոպական կողմից, կարծում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 14:17
ԱրմԻնֆո. ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ի նիստում վավերացրել է բնակության պետությունից դուրս գտնվելու ժամանակ արտադրությունում աշխատողների հետ տեղի ունեցած դժբախտ պատահարների քննության կարգի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը:
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 14:16
ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին՝ Չեխիայի Ազգային տոնի կապակցությամբ։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 14:06
Արմինֆո: Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը հոկտեմբերի 28-ի իր նիստում:
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 13:57
ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց ԱՄՆ-ի հետ «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի» (TRIPP) շրջանակային համաձայնագիրը: Վավերացման օգտին քվեարկեց 63 անդամ, դեմ՝ 32-ը, և ձեռնպահ չեղան:
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 13:54
ԱրմԻնֆո. ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ կոնֆերանսի (COP17) շրջանակներում «Մշակույթ և բնություն» կոնֆերանսի մասնակիցների համար կազմակերպվել են էքսկուրսիաներ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի պատմամշակութային հուշարձաններ։
|