Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 12:41
ԱրմԻնֆո. Հայաստանը World Travel Awards-ի մրցանակաբաշխության վարկածով ճանաչվել է 2026 թվականի եվրոպական առաջատար մշակութային ժառանգության ուղղություն (Europe's Leading Heritage Destination 2026)։
|
Հինգշաբթի, 3 Սեպտեմբերի 2026, 15:09
Արմինֆո.Հայաստանը Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու մտադրություն չի ունեցել և չունի։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների խնդրանքով այդպես է մեկնաբանել Արևելյան տնտեսական համաժողովում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ Երևանի հետ վիզային ռեժիմի սահմանումն ուղղված է լինելու ոչ թե Մոսկվայի, այլ հենց իրենց դեմ:
|
Շաբաթ, 29 Օգոստոսի 2026, 11:15
Արմինֆո. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները ՝ ՌԴ քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց:
|
Հինգշաբթի, 20 Օգոստոսի 2026, 14:30
ԱրմԻնֆո. "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ հարգանք է վայելում և Ռուսաստանում, և Հայաստանում: Այդ տեսակետը նա հայտնել Է օգոստոսի 20-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում։
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026, 14:56
Արմինֆո. Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից հասել է ամենաբարձր մակարդակին հենց Հայաստանի գործող իշխանությունների օրոք։ Այդ մասին մայիսի 7 - ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, խոսելով այն մասին, թե որ երկրների հետ է իրենց քաղաքական ուժը մտադիր համագործակցել:
|
Հինգշաբթի, 16 Ապրիլի 2026, 10:06
Արմինֆո. Ապրիլի 15-ին "Բուշեր" ԱԷԿ-ի աշխատակիցների տարհանման հերթական փուլի ընթացքում "Նուրդուզ-Ագարակ" սահմանային անցակետով Իրանից Հայաստան ժամանած Ռուսաստանի ևս 94 քաղաքացի մեկնել են հայրենիք: Այդ մասին ասվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայության հաղորդագրությունում:
|
Երկուշաբթի, 13 Ապրիլի 2026, 11:47
Արմինֆո.Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունները հասցեագրված էին հայ ընտրողներին և նպատակ ունեն ազդել երկրում նախընտրական տրամադրությունների վրա: Այդ մասին ասվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի՝ ԱրմԻնֆո-ին տրամադրված մեկնաբանության մեջ՝ Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ապրիլյան հանդիպման առնչությամբ:
Նրա ասելով՝ Ռուսաստանի նախագահն, ըստ էության, կիրառում էր մտրակի եւ քաղցրաբլիթի մարտավարություն։ «Մի կողմից, նա հնչեցնում էր սպառնալիքներ եւ այդ տիպի խոսույթ, իսկ մյուս կողմից շատ հետաքրքիր էր, որ նա խոսում էր հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության եւ այդ բարեկամությունը կարեւորող ավանդույթների մասին։ Դրան զուգահեռ ինքը կարեւորեց եւ շեշտադրեց ռուսաստանցի բիզնեսմեն, ռուսամետ, ինքն այդպես անվանեց, քաղաքական գործչի (Սամվել Կարաապետյան – խմբ․) հանդեպ դրական վերաբերմունք ձեւավորելը։
|
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026, 16:57
Արմինֆո.Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը եւ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը ապրիլի 10-ին կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի շուրջ՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ վերջերս կայացած բանակցությունների արդյունքների լույսի ներքո:
|
Շաբաթ, 4 Ապրիլի 2026, 12:14
Արմինֆո. Երկրների միջև քաղաքական երկխոսության իմաստը հարցերի և մտահոգությունների քննարկումն է, հատկապես, եթե այն հավակնում է լինել գործընկերային և վստահելի: Այդ մասին 24News-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։
|
Ուրբաթ, 3 Ապրիլի 2026, 14:34
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա անհրաժեշտ էր երկրի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն օրինականացնելու համար: Այդ մասին հայտարարել է "Պոլիտէկոնոմիա" հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Բենիամին Մաթեւոսյանը՝ ապրիլի 3-ին Երեւանում "Տարածաշրջանային եւ ընտրական գործընթացների ազդեցությունը ռուս-հայկական հարաբերությունների վրա" թեմայով խորհրդաժողովի ժամանակ, որը կազմակերպել էր Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնը (ACSSI):
|
Հինգշաբթի, 4 Սեպտեմբերի 2025, 10:47
Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Մակուի և Մոսկվայի միջև առկա հարաբերությունները:
|
Չորեքշաբթի, 20 Օգոստոսի 2025, 10:46
Արմինֆո. Ռուսաստանը չի համարձակվի Ադրբեջանի դեմ երկրորդ ճակատ բացել։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այդ մասին հայտարարել է նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը։
|
Ուրբաթ, 11 Ապրիլի 2025, 18:03
Արմինֆո. «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հոտազոտական համալսարանի (ԷԲԴ ԱՀՀ) դիզայնի դպրոցը Հայաստանում բացվել է 2 տարի առաջ՝ հնարավորություն ընձեռելով ցանկացողներին կրթություն ստանալ "հաղորդակցային դիզայն" մասնագիտությամբ, իսկ այս տարվանից՝ նաև "թվային դիզայն UX/UI " մասնագիտությամբ: Դասընթացի ուսման տարեկան վարձը կազմում է 1.8 մլն դրամ:
|
Ուրբաթ, 17 Մայիսի 2024, 12:12
Արմինֆո. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանիպուլյատիվ պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք հայկական կողմը խնդրել է Մոսկվային, որպեսզի Ռուսաստանի սահմանապահները շարունակեն պահպանել հայ-իրանական և հայ-թուրքական սահմանները, ինչպես այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
|
Երեքշաբթի, 27 Փետրվարի 2024, 12:28
Արմինֆո.ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի ծառայողները և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները, ստանալով տեղեկատվություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Բագրատաշեն սահմանապահ վերահսկողության բաժնի աշխատակիցներից, բացահայտել են կանխիկ դրամական միջոցների ապօրինի տեղափոխման դեպք:
|
Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2023, 15:44
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք, ԱԱՀ-ի դեբետային գումարի գերավճարներ առաջացնելու, հարկերից խուսափելու և դրա արդյունքում նյութական օգուտներ քաղելու նպատակով, 2022 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հիմնադրել են ՍՊ ընկերություն։
|
Ուրբաթ, 15 Սեպտեմբերի 2023, 18:23
Արմինֆո.Վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ փորձում են ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից մի խումբ քաղաքացիների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն ներկայացնել որպես զինծառայողների տարհանում: Այդ մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
|
Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023, 16:28
Արմինֆո. Այսօր ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր:
|
Ուրբաթ, 28 Հուլիսի 2023, 17:49
Արմինֆո.Ինքնաթիռի անսարքության պատճառով հուլիսի 27-ին տեղի է ունեցել "WizzAir" ավիաընկերության Երեւան-Վիեննա W4 2892 չվերթի ուշացում, որի արդյունքում Երեւան քաղաքի "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի տարանցման գոտուց դուրս են բերվել Ռուսաստանի շուրջ 100 քաղաքացիներ: Այդ մասին ասվում է ՀՀ - ում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ՝ ի պատասխան վերոհիշյալ չվերթով ուղևորվող ՌԴ քաղաքացիների վիճակի վերաբերյալ ԶԼՄ-ների հարցումներին:
|
Հինգշաբթի, 1 Դեկտեմբերի 2022, 15:43
Արմինֆո. Դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել և բռնկվել։
|