ՀԱԵ հարցով քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատանքային կանոնակարգը
 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 17:47

Արմինֆո. Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մի շարք հոգեւորականների գործողությունների եւ դրանից բխող հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում ՀԱԵ բացառիկ առաքելության չկատարման հետեւանքով եկեղեցական ճգնաժամը քննող հանձնաժողովը հոկտեմբերի 26-ի իր նիստում հաստատել է աշխատանքային կանոնակարգը:

"Ականատես". Արտաշատում հոգևորականը հրապարակավ սատարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածուին
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 20:41

Արմինֆո.  Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի դիտարկման ընթացքում «Ականատես» դիտորդական առաքելությունն Արտաշատում արձանագրել է գործող համայնքապետ-թեկնածուի գործունեության հրապարակային գովաբանման դեպք՝ կրոնական արարողության ժամանակ։ Այդ մասին հաղորդում է «Ականատես» դիտորդական առաքելության մամուլի ծառաայությունը։

ՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիք
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 19:08

Արմինֆո.   Հայաստանում արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունն ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։ Նման կարծիք է հայտնել "Հայ ազգային կոնգրես" կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ երկրում հնարավոր արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի հայտարարության ֆոնին։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ
 Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026, 17:10

Արմինֆո. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուին։

Ռուսաստանի դեսպանը այցելել է Հայաստանի Լոռու մարզ
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026, 11:02

ԱրմԻնֆո. ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հոկտեմբերի 20-21-ը այցելել է Լոռու մարզ՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջանում բնակվող ռուս հայրենակիցներին։

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներին
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026, 17:21

Արմինֆո.Հոկտեմբերի 20-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է ուխտավորաբար Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Կաթոլիկ եկեղեցու Տրիեստի թեմի (Իտալիա) հոգևորականներին՝ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Էնրիկո եպիսկոպոս Թրևիզիի գլխավորությամբ։

Կոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնում
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 20:32

Արմինֆո. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնում։ Այդ մասին հոկտեմբերի 16-ին մարշալ Բաղրամյանի անվան ՀՀ վետերանների միավորման 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Իրավապաշտպան․ Հայաստանի կառավարությունը հաստատում է հայ ռազմագերիներին այցելելու հարցով երրորդ երկրներին ուղղված դիմումը, բայց հերքում է նրանց համաձայնությունը
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 17:53

Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է հայ ռազմագերիների մոտ հյուպատոսական այց կազմակերպելու խնդրանքով երրորդ պետություններին դիմելու փաստը, սակայն հերքում է, որ այդ պետությունները տվել են այն անցկացնելու իրենց համաձայնությունը: Այդ մասին հոկտեմբերի 16-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հաղորդել է փաստաբան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 15:14

Արմինֆո.Հոկտեմբերի 16-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորած պատվիրակությանը։

ՀՀ ԱԱԾ-ն ընդօրինակում է միջազգային առաջատար փորձը սահմանների պահպանության ոլորտում
 Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026, 13:19

Արմինֆո. Պետական սահմանի համալիր կառավարման ոլորտում բարեփոխումների, Սահմանապահ զորքերի անձնակազմի մասնագիտական պատրաստվածության, ուսուցման և վերապատրաստումների վերաբերյալ հարցեր են քննարկվել Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ, ՀՀ-ում DCAF-ի աջակցության ծրագրի ղեկավար Անթյե Ֆրիցի և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Գլոբալ վտանգների նվազեցման տնօրինության կովկասյան տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Ստեֆանի Փենինգտոնի գլխավորած պատվիրակությունների հետ ՀՀ ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի ղեկավարի և աշխատակիցների հանդիպումներում:
            
Ինչպես հաղորդում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը, հանդիպումների ընթացքում քննարկվել են պետական սահմանի պահպանությանը և սահմանապահների մասնագիտական պատրաստվածությանը վերաբերող հարցեր՝ կարևորելով հատկապես ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառումը, միջազգային համագործակցությունը և այդ համատեքստում՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի համար ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական համակարգի ստեղծումը:                                         

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը 
 Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 19:48

Արմինֆո.ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում: Այդ մասին ասվում է Հայաստանի ՆԳՆ հաղորդագրությունում։ Հաղորդվում է, որ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում Հայաստանում է Գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը։

Հայաստանն ու Նորվեգիան հանդես են եկել երկկողմ համագործակցության խորացման օգտին
 Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 16:24

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Լիսե Նուրդգարդին՝ հավատարմագրերի պատճենների հանձնման կապակցությամբ։

Ռուբեն Ռուբինյանը Սատու Կոյվուի հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հարցեր
 Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 15:35

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Իտալիայից կաթոլիկ ուխտավորներին
 Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 11:02

ԱրմԻնֆո. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իտալիայի Միլան քաղաքի ծխական համայնքի կաթոլիկ ուխտավորների մի խումբ։

"Դիմակայուն Հայաստան" ծրագրի շրջանակում Մտադրությունների մասին հուշագիր է ստորագրվել ՀՀ ներքին գործերի նախարարության և Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության գործակալության միջև
 Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 17:01

Արմինֆո. ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության և դիմակայունության գործակալության ներկայացուցիչներին։

Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին
 Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 19:49

Արմինֆո.  Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլին:

Հայաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրում նոր տոնի ՝ Պետական ծառայողի օրվա հաստատմանը
 Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 16:17

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 6-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել "Տոների և հիշատակի օրերի մասին" օրենքում: Խոսքը Պետական ծառայողի օրվա մասին է, որը նշվելու է հունիսի 23-ին։

Հայկական ոստիկանության պատվիրակությունը ծանոթացավ հասարակական կարգի պահպանման ֆրանսիական փորձին։
 Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 14:01

ԱրմԻնֆո։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ և ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Փարիզ, որտեղ ծանոթացել է Ֆրանսիայի ոստիկանության և Ազգային ժանդարմերիայի գործունեությանը ճգնաժամային իրավիճակների կառավարման և հասարակական կարգի պահպանման ոլորտում, ինչպես նաև կիրառվող մեխանիզմներին և հատուկ ստորաբաժանումների փորձին։

ՀՀ վարչապետ. Հայաստանը և մեր տարածաշրջանը գտնվում են վերափոխման փուլում, որը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետ
 Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 12:35

Արմինֆո. Հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայ-բրիտանական գործարար ֆորումին, որն առաջին անգամ է անցկացվում Երևանում։

ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում տեղի է ունեցել հերթական կռիվը
 Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 11:22

ԱրմԻնֆո. ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել։




Մեկնաբանվողներ
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ