Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 14:03
|
Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026, 11:06
|
Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026, 14:56
ԱրմԻնֆո. Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու դեպքում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կանխատեսվող անկման նույնիսկ կեսը, որը պարունակվում է ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցում Հայաստանի համար, լուրջ խնդիր կդառնա Հայաստանի Հանրապետության համար։ Այս մասին հայտարարել է «Արմենիա» ընդդիմադիր խմբակցության Ազգային ժողովի անդամ Արթուր Խաչատրյանը՝ ՀՀ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, երբ նրան խնդրել են գնահատել այս զեկույցը։ |
Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026, 20:31
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի վերանայի իր որոշումները, քանի դեռ դրանց հետևանքներն ուղղակիորեն չեն անդրադարձել անձամբ իր և իր քաղաքական ապագայի վրա: Իր տելեգրամյան ալիքում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, քաղաքական մեկնաբան Բենիամին Մաթևոսյանը՝ Ռուսաստանի կառավարության կայքում Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների մասին զեկույցի հրապարակումից հետո: |
Արհեստական բանականության ազդեցությունը կենսաբազմազանության վրա քննարկվել է Երևանում՝ COP17-ի ժամանակ
Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026, 12:11
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 12:58
ԱրմԻնֆո. Ֆրանսիայում տեղի ունեցողը բնութագրվում է որպես «հույսի ճգնաժամ», որի պատճառները բազմակողմանի են՝ տնտեսական խնդիրներից մինչև երիտասարդության ապագայի հանդեպ սպասումների ճգնաժամ: Այս մասին Facebook-ում գրել է արևելագետ և արաբագետ Գոռ Գևորգյանը՝ արձագանքելով Ֆրանսիայում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերին և անկարգություններին: |
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 12:19
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 12:37
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 11:44
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին, ով Հայաստան է ժամանել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։ |
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 16:34
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 15:14
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 21:14
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:20
Արմինֆո.Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում և թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողովը։ Այն կազմակերպվում է ժողովրդական արվեստի անվանի գործիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 17-18-ը և նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան։ |
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 15:14
Արմինֆո. Բաքվում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի իր պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության ակտիվացման ընթացիկ խնդիրների շուրջ՝ շեշտադրում աանելով երկկողմ առանցքային նախագծերի իրագործման ընթացքի վրա: |
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 14:30
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 10:37
ԱրմԻնֆո. Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության փոխխոսնակ Արամ Վարդևանյանը Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկուդիեի հետ հանդիպման ժամանակ շնորհավորել է նրան առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա գործունեությունը Հայաստանում արդյունավետ կլինի և կծառայի երկու երկրների բարօրությանը։ |
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 19:12
ԱրմԻնֆո. Վերջին տարիներին Հայաստանը վերածվել է մարդկանց ներհոսք ունեցող ընդունող երկրի, ինչը միգրացիայի կառավարումը դարձնում է պետական քաղաքականության առանցքային ուղղություն։ Այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ անցկացված՝ միգրացիայի կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններին նվիրված կառավարական խորհրդակցության ժամանակ։ |
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 18:03
Արմինֆո. Հոկտեմբերի 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ՝ Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) հետ համագործակցությամբ, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը՝ նվիրված զինվորական ծառայության ընթացքում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը։ |
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 14:17
Արմինֆո. «Թղթից՝ պրակտիկա. թվային որակի կառավարում Հայաստանի առողջապահական հաստատությունների համար» ծրագրի շրջանակում էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը կառավարող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը և «Կենսաբժշկական սարքավորումների մասնագետների ասոցիացիա» ՀԿ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: |
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 20:59
Արմինֆո. Երեւանն ընտրվել է Bloomberg LSE European City Leadership Initiative նախաձեռնությանը՝ եվրոպական քաղաքների քաղաքապետների և քաղաքային պաշտոնյաների համար հատուկ մշակված առաջատար մասնագիտական առաջնորդության և կառավարման ծրագրին մասնակցելու համար: Այդ մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ |