Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 18:30
Արմինֆո. Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում Կոնվերս Բանկի տաղավարում ներկայացվում են Բանկի կայուն ֆինանսավորման լուծումներն ու ESG՝ բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղությամբ նախաձեռնությունները։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 18:14
Արմինֆո. Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է քանի դեսպանատների միջամտությունից հետո։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 10:50
ԱրմԻնֆո. ԱՄՆ-ն Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Սահմանապահ զորքերին մոտ 1,4 միլիոն դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է փոխանցել։
|
Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026, 17:19
Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Արամ Վարդևանյանը նախօրեին Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահ Համդա բինթ Հասան Ալ Սուլայթիի հետ։
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 19:01
Արմինֆո. Հոկտեմբերի 19-ին Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի գործառնական ծրագրերի գծով գործադիր տնօրենի տեղակալ Մեթյու Հոլինգվորթի հետ:
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 17:44
Արմինֆո.Կոնվերս Բանկը մասնակցում է Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին՝ ներկայացնելով կայուն ֆինանսավորման իր լուծումներն ու ESG ուղղությամբ իրականացվող ծրագրերը։
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 15:27
Արմինֆո. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, որտեղ ընթանում են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) միջոցառումները, տեղի է ունեցել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա: Ոստիկանությունը թույլ չի տվել ցուցարարներին բարձրանալ համալիրի մուտքի մոտ՝ օղակ կազմելով ՄՀՀ աստիճանների մոտ։
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 14:01
ԱրմԻնֆո. Հայաստանի ներքին գործերի նախարար (ՆԳՆ) Արփինե Սարգսյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ-ի ՊՀԾ) ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթը համատեղ հանդիպման ընթացքում պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը համատեղ վարժանքների անցկացման և կարողությունների զարգացման ուղղությամբ։
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 12:39
ԱրմԻնֆո. Սփյուռքի գործերի գերագույն հանձնակատար Զարեհ Սինանյանը Լեհաստանի Սենատի արտագաղթի և արտասահմանում գտնվող լեհերի հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոգդան Բորուսևիչի հետ քննարկել է ՀՀ Սփյուռքի գործերի գերագույն հանձնակատարի գրասենյակի և Լեհաստանի Սենատի համապատասխան հանձնաժողովի միջև համագործակցության զարգացման, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 10:39
ԱրմԻնֆո. Կենսաբանական բազմազանության պահպանման, բնական պաշարների կայուն օգտագործման և շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացմանը հանրության արդյունավետ մասնակցության կարևորությունը շեշտելով՝ Արցախի իշխանությունները խորը մտահոգություն են հայտնում Արցախի հայ բնակչության հարկադիր տեղահանման բնապահպանական և կենսամշակութային հետևանքների վերաբերյալ։ Այս մասին ասվում է Արցախի Ազգային ժողովի պաշտոնակատար նախագահ Գագիկ Բաղունցի ուղերձում, որը ուղղված է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերին, պատվիրակներին և CBD COP17 կոնֆերանսի մասնակիցներին։
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 11:44
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին, ով Հայաստան է ժամանել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 17:49
Արմինֆո. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ղրղզստանի Հանրապետության գիտության, բարձրագույն կրթության և նորարարությունների նախարար Գուլզատ Տընիբեկովնա Իսամատովային և Լուսավորության նախարար Դոգդուրկուլ Քենդիրբաևային, ովքեր Հայաստանում են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում:
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 16:34
Արմինֆո.Գևորգ Փարսյանը կմասնակցի Կապանում նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ինքը ՝ Փարսյանը։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 15:12
Արմինֆո. Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 13:53
ԱրմԻնֆո: Ազգային ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքի շահագործումը երկրի Վայոց ձորի մարզում՝ այս քայլը որակելով որպես լուրջ հետևանքներով լի Հայաստանի բնապահպանական, տնտեսական և ազգային անվտանգության համար:
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:55
Արմինֆո. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին:
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:34
Արմինֆո.Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալ Հաոլիանգ Սյուին։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 14:30
Արմինֆո. Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը փորձում է աշխահին ներկայանալ կանաչ օրակարգով, մինչդեռ, Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է Հայաստանում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 17:19
Արմինֆո. «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 16:43
Արմինֆո. Հոկտեմբերի 13-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ։
|