Հայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորությունները
 Շաբաթ, 24 Հոկտեմբերի 2026, 14:26

Արմինֆո.  COP17-ի շրջանակներում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի Հանրապետության շրջակա միջավայրի, կլիմայի և վայրի բնության նախարար Էվելին Նդլովայի հետ։

"Ականատես". Արտաշատում հոգևորականը հրապարակավ սատարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածուին
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 20:41

Արմինֆո.  Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի դիտարկման ընթացքում «Ականատես» դիտորդական առաքելությունն Արտաշատում արձանագրել է գործող համայնքապետ-թեկնածուի գործունեության հրապարակային գովաբանման դեպք՝ կրոնական արարողության ժամանակ։ Այդ մասին հաղորդում է «Ականատես» դիտորդական առաքելության մամուլի ծառաայությունը։

Արման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններում
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 19:31

Արմինֆո. Քաղաքական գործիչ, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անդամ Արման Աբովյանը ստանձնել է քաղաքական ուժի հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները ՝ վերջինիս առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի տակ գտնվելու պայմաններում: Այդ մասին քաղաքական գործիչը հաղորդել է Facebook-ի իր էջում։

Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 18:30

Արմինֆո. Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում Կոնվերս Բանկի տաղավարում ներկայացվում են Բանկի կայուն ֆինանսավորման լուծումներն ու ESG՝ բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղությամբ նախաձեռնությունները։

Արցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտին
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 14:03

ԱրմԻնֆո. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ, որում ուշադրություն են հրավիրել այն լուրջ քաղաքական, սոցիալական, տնտեսական և իրավական խնդիրների վրա, որոնց արցախցիները շարունակում են բախվել բռնի տեղահանումից երեք տարի անց։

«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 13:15

ԱրմԻնֆո. Գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Լոռու մարզի Ստեփանավան համայնքում հոկտեմբերի 25-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից առաջ քաղաքական ուժին վարկաբեկելու փորձի մեջ։

Հայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունը
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 11:27

ԱրմԻնֆո. Մտավորականության ներկայացուցիչները պահանջել են ապահովել «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունը, որին քննությունը մեղադրում է պետական դավաճանության մեջ։

ԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցել
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 10:50

ԱրմԻնֆո. ԱՄՆ-ն Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Սահմանապահ զորքերին մոտ 1,4 միլիոն դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է փոխանցել։

Հայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ է
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 09:47

ԱրմԻնֆո. «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ է։ Այս մասին ասվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի իրավաբանական թիմի հայտարարության մեջ, որը ստացվել է ԱրմԻնֆո-ում։

Երևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարան
 Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026, 13:27

ԱրմԻնֆո. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Պեկինի քաղաքապետ Վեն Սյանի հետ, ով երկիր է ժամանել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (COP17) կողմերի 17-րդ համաժողովին մասնակցելու համար, որպեսզի քննարկեն քաղաքային կառավարման ոլորտում երկու մայրաքաղաքների միջև գործընկերության զարգացման հեռանկարները։

Ամստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն
 Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026, 11:22

ԱրմԻնֆո.  Հայաստանում քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն։ Այսպես է Amsterdam&Partners LLP-ի հիմնադիր և կառավարող գործընկեր, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը մեկնաբանել Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնի «Ուժեղ Հայաստան»ի թեկնածու Արսեն Գևորգյանի ձերբակալությունը։

ՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքները
 Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026, 10:37

ԱրմԻնֆո. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը և այլ պաշտոնյաներ այցելել են Սյունիքի մարզ՝ քննարկելու «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախագծի ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր տեղում և որոշելու հաջորդ քայլերը: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը: Նախարարությունը որևէ այլ մանրամասնություն չի տրամադրել:

Փաստաբան. Արմավիրի դատարանը մերժել է կարգալույծ դարձած վանական Արման Սարոյանի հայցը՝ նրան Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելու որոշման անօրինականության վերաբերյալ։
 Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026, 10:19

ԱրմԻնֆո.  ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է կարգալույծ դարձած աբեղա Արման Սարոյանի քաղաքացիական հայցը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի՝ Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից նրան ազատելու մասին պապական հրամանագիրը և վերականգնել նրան այդ պաշտոնում: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Դատարանը երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026, 21:17

Արմինֆո. Դատարանը երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026, 17:22

Արմինֆո.Ակբա բանկը հրապարակել է բանկի Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը՝ ներկայացնելով բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղություններով կատարված աշխատանքը:

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծին
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026, 17:10

Արմինֆո.Ազգային ժողովի  Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Օրակարգային հարցը քննարկման է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

«Ուժեղ Հայաստան»-ում Ստեփանավանում իրենց համակիրների ձերբակալությունները՝ ՏԻՄ առաջիկա ընտրությունների ֆոնին, համարել են բռնապետության դրսևորում
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026, 13:27

ԱրմԻնֆո.  «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում Ստեփանավանում իրենց համակիրների ձերբակալությունները բռնապետության դրսևորում են անվանել և համայնքի բնակիչներին կոչ արել չտրվել Հայաստանի իշխանությունների կողմից գործադրվող ճնշմանը և մասնակցել հոկտեմբերի 25-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։

Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հայտնել է 14 անձի ձերբակալության մասին՝ Ստեփանավանում Կարապենյանի կողմնակիցների նկատմամբ հետապնդումների մասին հաղորդագրությունների ֆոնին
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026, 11:24

ԱրմԻնֆո.Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հաստատել է Ստեփանավանում խուզարկությունների մասին տեղեկությունները, նշելով, որ դրանք իրականացվում են քրեական հետաքննության շրջանակներում, և որ արդեն կալանավորվել է 14 անձ։

Պատգամավոր․ Ստեփանավանում առավոտվանից ձերբակալում են Սամվել Կարապետյանի կողմնակիցներին
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026, 10:30

ԱրմԻնֆո. Վաղ առավոտից Ստեփանավանում զանգվածային խուզարկություններ և «Ուժեղ Հայաստան» շարժման ու գործարար Սամվել Կարապետյանի կողմնակիցների ձերբակալություններ են իրականացվում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է Հայաստանի խորհրդարանի՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։ «Իշխանությունների գործողությունները չափազանց կանխատեսելի են, սակայն տեղի ունեցողն արդեն դուրս է գալիս ողջամտության սահմաններից. երեկվա «ժողովրդավարության» ցուցադրությունը և այսօրվա օրենքի աղաղակող խախտումները դրա վառ ապացույցն են»,- գրել է պատգամավորը։

ՏԻՄ ընտրությունները՝ որպես Հայաստանում ընտրական ճգնաժամի լակմուսի թուղթ
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026, 17:24

Արմինֆո. Երեկ երեկոյան ՏԻՄ ընտրությունների ընթացքում ճնշման ենթարկվող "ճնշված անձանց պաշտպանի" դերում մարմնավորված վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում այդ թեմայով մի քանի ծավալուն հրապարակումներից հետո ինքն է սկսել ընդդիմադիր թեկնածուի ընտանիքի անդամին սպառնալ աշխատանքից հեռացմամբ՝ նետելով առաքինության դիմակը։




Մեկնաբանվողներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ