Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 10:21
ԱրմԻնֆո. Փարիզի քաղաքապետի՝ միջազգային և եվրոպական հարաբերությունների ու ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պյուլվարն ու միջազգային հարաբերությունների գծով գլխավոր պատվիրակի տեղակալ Բենուա Հերցբրունը այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 10:13
ԱրմԻնֆո. Հայաստանի Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը որոշել է, որ Ստեփան Ասատրյանի (Արամ Ասատրյանի հոր) և Արամայիս Թահմազյանի (Տադե Թահմազյանի հոր) հայցը՝ նշված հոգևորականներին պաշտոնանկ անելու մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ, քաղաքացիական կարգով քննության ենթակա չէ։
|
Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026, 12:18
ԱրմԻնֆո: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջին: Այս մասին հայտնեցին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) մամուլի ծառայությունից՝ նախարարության ղեկավար Ժաննա Անդրեասյանի Ծիծեռնակաբերդ կատարած այցից հետո:
|
Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026, 10:19
ԱրմԻնֆո. ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է կարգալույծ դարձած աբեղա Արման Սարոյանի քաղաքացիական հայցը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի՝ Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից նրան ազատելու մասին պապական հրամանագիրը և վերականգնել նրան այդ պաշտոնում: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
|
Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026, 17:21
Արմինֆո.Հոկտեմբերի 20-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է ուխտավորաբար Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Կաթոլիկ եկեղեցու Տրիեստի թեմի (Իտալիա) հոգևորականներին՝ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Էնրիկո եպիսկոպոս Թրևիզիի գլխավորությամբ։
|
Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026, 15:18
Արմինֆո. Հայաստանի ԿԳՄՍ նախարարության և Բելգիայի Թագավորության Գենտի համալսարանի միջև հեռավար ձևաչափով ստորագրվել է հայագիտական դասընթացներ իրականացնելու մասին փոխըմբռնման հուշագիր: Այն համապատասխանաբար ստորագրել են Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը և Գենտի համալսարանի ռեկտոր Պետրա դե Սուտերը:
|
Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026, 14:50
ԱրմԻնֆո. Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նախաձեռնությամբ և ներկայությամբ Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքի Հայ կաթողիկե սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող խաչքար։
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 11:04
ԱրմԻնֆո.Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի անդամ Հայր Ասողիկ Կարապետյանը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցություններում Հայ Առաքելական Եկեղեցու շահերը անտեսելու համար։
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 14:50
Արմինֆո. Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Այդ մասին ասվում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարությունում։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 15:14
Արմինֆո.Հոկտեմբերի 16-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորած պատվիրակությանը։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 19:01
Արմինֆո. Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի Դաշնային խորհրդի փոխնախագահ, Դաշնային արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանի, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանի ուղեկցությամբ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության համաձայն, պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը։
Պարոն Իգնացիո Կասիսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Պատվիրակության անդամները շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններում՝ ծանոթանալով Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա իրագործման ընթացքին, հայ ժողովրդի կրած մարդկային և մշակութային կորուստներին: Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավար Իգնացիո Կասիսը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին այցելության համար և պատվիրակության ղեկավարին նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 17:28
Արմինֆո. Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության համաձայն, պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
Բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհան ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։
Հյուրերը շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում՝ ծանոթանալով մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։ Այցի ավարտին պատվիրակության ղեկավար Թաքուր Մայանկ Սինհան իր տպավորություններն է գրառել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և տպավորիչ շրջայցի համար՝ Հրաչյա Թաշչյանին և էքսկուրսավար Մերի Եղիկյանին հանձնելով հուշանվերներ։ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել այցի համար և պատվիրակության ղեկավարին նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 20:14
Արմինֆո.Հոկտեմբերի 9-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմակալ առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողով։
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 17:02
Արմինֆո.Բարգավաճ Հայաստան կուսակցությունից հաղորդել են գործարար, քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ հիմնելու մասին:
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 16:22
Արմինֆո.Լիբանանցի գրող Շարիֆ Մաջդալանին, բելգիացի հեղինակ Ֆիլիպ Մարչևսկին և ֆրանսիացի գրող Օլիվյե Բուրդոն կմասնակցեն Newmag Francofest 2026-ին, որտեղ հայ ընթերցողներին կներկայացնեն իրենց ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ:
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 12:15
ԱրմԻնֆո։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, և նրա եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել ընտրարշավին խոչընդոտելու մեջ։ Համապատասխան որոշումը կայացրել է Արմավիրի մարզային դատարանը՝ Գևորգ Մանուկյանի նախագահությամբ։
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 11:02
ԱրմԻնֆո. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իտալիայի Միլան քաղաքի ծխական համայնքի կաթոլիկ ուխտավորների մի խումբ։
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 19:51
Արմինֆո. Հոկտեմբերի 8-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ հայոց արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտավորներին՝ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սարգիս ավագ քահանա Պետոյանի առաջնորդությամբ։
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 17:44
Արմինֆո. Լայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունը Լայպցիգի մշակույթի հարցերով փոխքաղաքապետ Սկադի Յենիկեի գլխավորությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի ուղեկցությամբ:
Ինչպես հաղորդում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունը, պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Այցի սկզբում նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունը, ճարտարապետական առանձնահատկություններն ու նշանակությունը։
Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այնուհետև Հրաչյա Թաշչյանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որտեղ ներկայացվել է գերմանացի գործիչներ Յոհաննես Լեփսիուսի և Արմին Վեգների հայանպաստ գործունեությունը:
Պատվիրակության անդամները շրջայց են կատարել մշտական և ժամանակավոր ցուցադրություններում՝ ծանոթանալով Հայոց ցեղասպանության պատմությանը, դրա իրագործման ընթացքին, հայ ժողովրդի կրած մարդկային և մշակութային կորուստներին, ինչպես նաև պատմական հիշողության պահպանմանն ուղղված աշխատանքներին։ Շրջայցի ավարտին պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին այցելության համար և պատվիրակության ղեկավար Սկադի Յենիկեին նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 16:45
Արմինֆո.Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է մի խումբ հեղինակավոր իրավաբանների, իրավապաշտպանների և սահմանադրագետների հետ․ քննարկվել են Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները և Ազգային ժողովի՝ Հայոց եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները։
|