ԼՂՀ մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ
 Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 17:12

Արմինֆո.Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ գործողություններ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) պատմամշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ:

Սկզբում հանեցին արգելքը, հետո չթողեցին ներս մտնել․ հայ գրող Ռուբեն Փաշինյանը հայտնվել է ռուսական բյուրոկրատիայի ծուղակում
 Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2026, 20:44

ԱրմԻնֆո։Մշակույթի պատվավոր դեսպանին «պատվով» և «մշակութայնորեն» ճանապարհեցին

Եվրոպական առաջատար դաշնամուր արտադրող Petrof ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ
 Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2026, 14:14

ԱրմԻնֆո. Եվրոպական առաջատար դաշնամուր արտադրող «Պետրոֆ» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, այս մասին «Պետրոֆ» ընկերության գործադիր տնօրեն Զուզանա Չերալովա-Պետրոֆովան հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Տիգրան Վիրաբյանի հետ հանդիպման ժամանակ:

Արտաքին գործերի նախարար. Նիդեռլանդները ֆինանսական օգնություն կցուցաբերի ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց որոնման գործում
 Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2026, 12:03

Արմինֆո. Նիդեռլանդները ֆինանսական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց որոնման գործում: Այս մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը իր հայ գործընկեր արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Հայաստաի օմբուդսմեն
 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 19:56

Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որպես բանախոս մասնակցել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում՝ Կապույտ գոտու Հայաստանի տաղավարում անցկացված «Մարդու իրավունքների վրա հիմնված գործողություններ՝ հանուն կենսաբազմազանության․ հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով բարձր մակարդակի երկխոսությանը։

ԿԳՄՍՆ-ում փորձել են բացատրել ս. Արտենիի դպրոցի շենքից զորավար Անդրանիկի պատկերի ապամոնտաժման պատճառները
 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 13:09

ԱրմԻնֆո.  Արագածոտնի մարզի Արտենի գյուղում թիվ 1 միջնակարգ դպրոցի պատից ապամոնտաժել են զորավար Անդրանիկ Օզանյանի (Զորավար Անդրանիկի) պատկերով քարե խճանկարը։

"Ականատես". Արտաշատում հոգևորականը հրապարակավ սատարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածուին
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 20:41

Արմինֆո.  Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի դիտարկման ընթացքում «Ականատես» դիտորդական առաքելությունն Արտաշատում արձանագրել է գործող համայնքապետ-թեկնածուի գործունեության հրապարակային գովաբանման դեպք՝ կրոնական արարողության ժամանակ։ Այդ մասին հաղորդում է «Ականատես» դիտորդական առաքելության մամուլի ծառաայությունը։

Հայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունը
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 11:27

ԱրմԻնֆո. Մտավորականության ներկայացուցիչները պահանջել են ապահովել «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունը, որին քննությունը մեղադրում է պետական դավաճանության մեջ։

Հայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ է
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 09:47

ԱրմԻնֆո. «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ է։ Այս մասին ասվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի իրավաբանական թիմի հայտարարության մեջ, որը ստացվել է ԱրմԻնֆո-ում։

Դատարանը երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026, 21:17

Արմինֆո. Դատարանը երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026, 17:22

Արմինֆո.Ակբա բանկը հրապարակել է բանկի Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը՝ ներկայացնելով բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղություններով կատարված աշխատանքը:

Հայաստանի ավելի քան չորս տասնյակ ՀԿ-ներ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026, 10:28

Արմինֆո. Չորս տասնյակից ավելի հայկական ոչ կառավարական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը։

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ աշխատանքները
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 18:09

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ աշխատանքները:

Գագիկ Բաղունցը կոչ արեց COP17 մասնակիցներին հաշվի առնել Արցախից տեղահանված հայերի ավանդական գիտելիքներն ու փորձը՝ որպես տարածաշրջանի բնիկ բնակչություն
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 10:39

ԱրմԻնֆո. Կենսաբանական բազմազանության պահպանման, բնական պաշարների կայուն օգտագործման և շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացմանը հանրության արդյունավետ մասնակցության կարևորությունը շեշտելով՝ Արցախի իշխանությունները խորը մտահոգություն են հայտնում Արցախի հայ բնակչության հարկադիր տեղահանման բնապահպանական և կենսամշակութային հետևանքների վերաբերյալ։ Այս մասին ասվում է Արցախի Ազգային ժողովի պաշտոնակատար նախագահ Գագիկ Բաղունցի ուղերձում, որը ուղղված է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերին, պատվիրակներին և CBD COP17 կոնֆերանսի մասնակիցներին։

Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
 Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 10:30

ԱրմԻնֆո.Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից Հայաստանում COP17-ում արված հայտարարությունների վերաբերյալ: Բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանման և միջազգային հանրության պատասխանատվության մասին խոսելիս նա չի հիշատակել Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանման և հայրենիք վերադառնալու նրանց իրավունքի մասին:

ՀՅԴ ուսանողական միությունը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը
 Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 14:50

Արմինֆո. Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Այդ մասին ասվում է  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարությունում։

Փաշինյան․ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև դժվար օրերին հենց բնությունն է փրկել հայ ժողովրդին
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 14:11

Արմինֆո.  Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև հայերի համար դժվարին օրերին, Հայաստանի Հանրապետության դժվարին օրերին, հենց բնությունն է փրկել  հայ ժողովրդին: Այդ մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում անցկացվող "Առաջնորդները հանուն բնության" գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանն իր ողջույնի խոսքում։

Իմաստի եզրին. Արվեստի դեսպանատունը կներկայացնի «Լռություն»՝ նկարիչ Բագրատ Արազյանի նոր նախագիծը
 Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 10:24

ArmInfo. Հոկտեմբերի 17-ին «Արվեստի դեսպանատուն» ժամանակակից արվեստի պատկերասրահում կբացվի ժամանակակից նկարիչ, համադրող, գրաֆիկական դիզայներ, երաժիշտ և փիլիսոփա Բագրատ Արազյանի անհատական ցուցահանդեսը:

Կարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է Հայաստանում
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 14:30

Արմինֆո.  Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը փորձում է աշխահին ներկայանալ կանաչ օրակարգով, մինչդեռ, Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է Հայաստանում։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

COP17-ից առաջ Արցախի մարդու իրավունքների խորհուրդը բողոքի ակցիա անցկացրեց Հայաստանի կառավարության դիմաց
 Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 13:58

Արմինֆո: Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհուրդը բողոքի ակցիա է անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովից (COP17) առաջ:




Մեկնաբանվողներ
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան