Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 13:12
Արմինֆո.Օրգով գյուղում տեղի ունեցած դեպքը՝ կապված 12-ամյա դպրոցականի օրգանիզմում թմրանյութի հայտնաբերման հետ, չի կարող մտահոգություն չառաջացնել։ Այս մասին հունիսի 12-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 13:57
Արմինֆո. Հայաստանում կլուծվեն ընտանիքների ապահովվածության գնահատման համակարգի ներդրման պիլոտային ծրագրի կիրառման արդյունքում առաջացած խնդիրները, որն իրականացվում է Կոտայքի և Սյունիքի մարզերում։ ՀՀ կառավարությունը հունիսի 11-ի նիստում փոփոխություններ է կատարել այդ ծրագրում։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 10:30
Արմինֆո.«Միասնության թևեր» կուսակցությունը մտադիր է շարունակել պայքարը Հայաստանում արդարության վերականգնման համար։ Այս մասին գրում է կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 19:51
Արմինֆո. Դատախազը, 2026 թվականի հունիսի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 16:21
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գործադիր մարմնի անդամների մասնակցությամբ։
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 15:55
Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մի շարք ընտրատեղամասերում "Լուսավոր Հայաստան" կուսակցությունից գողացել է ընտրողների կողմից նրան տրված ձայները: Այդ մասին ահազանգում է կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ որպես ապացույց ներկայացնելով Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ձայների հաշվարկի արդյունքները։
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 14:53
Արմինֆո.Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե։ Սրանք պարզապես թվեր չեն, այլ համատեղ ուժի, վստահության և ամուր գործընկերության վառ արտացոլանք։
|
Երկուշաբթի, 8 Հունիսի 2026, 14:30
Արմինֆո. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ բարդություններ են առաջացել այն ընտրատեղամասերում քվեարկության գործընթացի վերահսկողությունը կազմակերպելու հարցում, որտեղ գտնվել են հայ զինծառայողների մեծ խմբեր: Այդ մասին հունիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Լյուդմիլա Մարկինան։
|
Երկուշաբթի, 8 Հունիսի 2026, 12:57
Արմինֆո. ԱՊՀ դիտորդական առաքելությունը լուրջ խախտումներ չի հայտնաբերել, որոնք կարող էին ազդել 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։ Այս մասին հունիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովը։
|
Կիրակի, 7 Հունիսի 2026, 22:31
Արմինֆո.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է Երևանում և Հայաստանի տասը մարզերում քվեարկության արդյունքների նախնական տվյալները:
|
Կիրակի, 7 Հունիսի 2026, 18:26
Արմինֆո.Ժամը 17.00-ի դրությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ընտրողների ընդհանուր՝ 2.203.976 թվից քվեարկությանը մասնակցել է 1.224.957 մարդ կամ ընտրողների 48,92%-ը: Այս մասին հայտնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ):
|
Կիրակի, 7 Հունիսի 2026, 17:34
Արմինֆո."Հայաստանի Էլեկտրական ցանցեր" ընկերությունը (ՀԷՑ) հաղորդում է հոսանքի զանգվածային անջատումների մասին՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:
|
Կիրակի, 7 Հունիսի 2026, 14:30
Արմինֆո. "Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հույս է հայտնել, որ առաջիկա գիշերը քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան ՀՀ Ազգային ժողով:
|
Կիրակի, 7 Հունիսի 2026, 12:52
Արմինֆո. Տեղեկություններ են ստացվում, որ Հայաստանի տարբեր մարզերում ծառայություն իրականացնող Ոստիկանության աշխատակիցները փորձելու են քվեարկել միանգամից մի քանի ընտրատեղամասերում: Այդ մասին քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, "Հայաստան" դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, խոսելով այն մասին, թե այս պահին ընտրակեղծիքների ինչ փորձեր են արձանագրվել:
|
Կիրակի, 7 Հունիսի 2026, 11:39
Արմինֆո. Վաղ առավոտից "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախընտրական շտաբների վրա ուժայինների կողմից բազմաթիվ հարձակումներ են իրականացվում: Այդ մասին հունիսի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
|
Կիրակի, 7 Հունիսի 2026, 10:53
Արմինֆո. Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ առաքելության համակարգող, Ղազախստանի Սենատի փոխնախագահ Ժակիպ Ասանովը նշել է քվեարկության ընթացքում տիրող հանգիստ մթնոլորտը Երևանի ընտրական տեղամասերում։
|
Կիրակի, 7 Հունիսի 2026, 10:19
Արմինֆո.«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը խորհրդարանական ընտրություններում քվեարկել է Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքի դպրոցում։
|
Ուրբաթ, 5 Հունիսի 2026, 16:50
Արմինֆո. 2026 թվականի հունիսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար Վ.Ղ.-ն այլ անձանց հետ խմբի կազմում, 2025 թվականի ընթացքում ՀՀ-ում տարբեր անձանց հետ հանդիպումների և համակիրների հավաքագրման միջոցով առերևույթ կատարել են ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակներով՝ ՀՀ իշխանությունը յուրացնելուն ուղղված նախապատրաստական գործողություններ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
|
Ուրբաթ, 5 Հունիսի 2026, 13:08
Արմինֆո. Այսօր գլխավոր վտանգը կախված է Հայաստանի Սյունիքի մարզի գլխին։ Այս մասին իր համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
|
Ուրբաթ, 5 Հունիսի 2026, 12:26
Արմինֆո. Եթե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չի աշխատում, ապա թող Հայաստանը ոչ թե սառեցնի իր մասնակցությունը, այլ դուրս գա այնտեղից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ դիմելով կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։
|