Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենա
 Շաբաթ, 24 Հոկտեմբերի 2026, 11:44

Արմինֆո.  Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մշակութային նոր հարթակ է ստեղծվել: Ինչպես ասվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդագրության մեջ, այսուհետեւ նախկին Opera Club-ի տեղում կգործի թատրոնի փոքր համերգասրահը:

Արման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններում
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 19:31

Արմինֆո. Քաղաքական գործիչ, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անդամ Արման Աբովյանը ստանձնել է քաղաքական ուժի հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները ՝ վերջինիս առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի տակ գտնվելու պայմաններում: Այդ մասին քաղաքական գործիչը հաղորդել է Facebook-ի իր էջում։

ՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիք
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 19:08

Արմինֆո.   Հայաստանում արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունն ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։ Նման կարծիք է հայտնել "Հայ ազգային կոնգրես" կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ երկրում հնարավոր արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի հայտարարության ֆոնին։

Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 18:30

Արմինֆո. Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում Կոնվերս Բանկի տաղավարում ներկայացվում են Բանկի կայուն ֆինանսավորման լուծումներն ու ESG՝ բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղությամբ նախաձեռնությունները։

Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող "Ուժեղ Հայաստանի" կողմնակիցների կալանավորման հաշվին ստիպել նրան պաշտպանել նոր սահմանադրությունը
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 17:02

Արմինֆո.  "Ուժեղ Հայաստան" կուսակցության կողմնակիցների կալանավորմամբ նրան ստիպել պաշտպանել նոր սահմանադրությունը՝ չի ստացվի։ Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է  "ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում։

87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 16:05

Արմինֆո.  Կյանքի 87-րդ տարում մահկանացուն է կնքել  Հայաստանի վաստակավոր նկարիչ, Հայաստանի և ԽՍՀՄ նկարիչների միությունների անդամ, ծաղրանկարների բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, "Գոլոս Արմենիի" խմբագրության երկարամյա աշխատակից Վլադիմիր Աբրոյանը: Նկարչի մահվան մասին հայտնել է նրա դուստրը՝ Իռա Աբրոյանը։

2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 15:37

Արմինֆո.2026 թվականի ինն ամիսների ընթացքում Հայաստանում լրագրողների և ԶԼՄ-ների դեմ ներկայացված հայցերի ընդհանուր թիվը կազմել է 44: Այդ մասին հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը՝ հոկտեմբերի 23-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր Հայաստանում խոսքի ազատության վիճակին եւ 2026 թվականի երրորդ եռամսյակում լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների խախտումներին:

Արցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտին
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 14:03

ԱրմԻնֆո. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ, որում ուշադրություն են հրավիրել այն լուրջ քաղաքական, սոցիալական, տնտեսական և իրավական խնդիրների վրա, որոնց արցախցիները շարունակում են բախվել բռնի տեղահանումից երեք տարի անց։

Նարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններին
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 11:32

ԱրմԻնֆո. «Ուժեղ Հայաստան» բլոկը պատրաստ է Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Ընդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ է
 Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026, 19:33

Արմինֆո.Այն, որ առաջիկա տարում Հայաստանում նոր ընտրություններ են լինելու, փաստ է, քանի որ ներկայիս խորհրդարանը լեգիտիմ չէ։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ նոր սահմանադրության ընդունման համար չի բացառվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Խամոյան․ "Հայաստան" դաշինքը չի քվեարկի նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու օգտին
 Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026, 17:52

Արմինֆո. Հնարավոր չի լինի համոզել "Հայաստան" դաշինքին՝ քվեարկել նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու օգտին։ Այդ մասին հոկտեմբերի 22-ին հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դատարանի դիմաց, որտեղ քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու հարցը։ Նա այդպես է մեկնաբանել  Հայաստանում հնարավոր արտահերթ ընտրությունների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ եթե չհաջողվի խորհրդարանական ընդդիմությանը համոզել կողմ քվեարկել նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու որոշմանը։

ՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւ
 Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026, 15:29

Արմինֆո. Հայաստանը կանգնած է ներքաղաքական իրավիճակի զարգացման երեք հնարավոր սցենարների առջև․ նոր սահմանադրության ընդունում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ կամ իմպիչմենտի միջոցով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացում իշխանությունից: Նման կարծիք է հայտնել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՝ արձագանքելով հնարավոր արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի հայտարարությանը։

Ընդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի են
 Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026, 14:12

ԱրմԻնֆո.  Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի են, կարծում է Երևանի ավագանու "Մայր Հայաստան" խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջին
 Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026, 12:18

ԱրմԻնֆո: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջին: Այս մասին հայտնեցին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) մամուլի ծառայությունից՝ նախարարության ղեկավար Ժաննա Անդրեասյանի Ծիծեռնակաբերդ կատարած այցից հետո:

Հանգուցյալ գեներալի ժառանգներից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույք
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026, 20:08

Արմինֆո.Հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի ժաառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագրավվի 1,2 միլիարդ դրամի գույք: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Փաստաբան․ Շինարարների փողոցի կրպակների սեփականատերերը պահանջում են հետեւել օրենքին և փոխհատուցում վճարել մինչև իրենց գույքի ապամոնտաժումը
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026, 18:08

Արմինֆո.Երևանի Շինարարների փողոցի կրպակների սեփականատերերը ցանկանում են օրենքով նախատեսված փոխհատուցում ստանալ իրենց ապամոնտաժված գույքի դիմաց: Այդ մասին հոկտեմբերի 21-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է փաստաբան Վարսիկ Հովսեփյանը, ով ներկայացնում է երկու կրպակների սեփականատերերի շահերը։

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026, 17:37

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։ Նախաձեռնության շրջանակում Հրազդանի հանրային գրադարանի ֆոնդը համալրվել է նոր գրքերով՝ մեծացնելով ընթերցողների հասանելիությունը ժամանակակից գրականությանը։

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026, 17:22

Արմինֆո.Ակբա բանկը հրապարակել է բանկի Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը՝ ներկայացնելով բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղություններով կատարված աշխատանքը:

Զախարովա․ Հայկական ԱԷԿ-ի անվտանգ չլինելու մասին որոշ ԶԼՄ-ների պնդումները տարակուսանքից բացի այլ բան չեն առաջացնում
 Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026, 14:55

ԱրմԻնֆո. Հայկական ԱԷԿ-ի անվտանգ չլինելու մասին որոշ լրատվամիջոցների պնդումները տարակուսանքից բացի այլ բան չեն առաջացնում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Մեծամորի ԱԷԿ-ի, իբր, անվտանգ չլինելու մասին որոշ ԶԼՄ-ների հրապարակումները։

Արցախի բնակիչները նամակ են հանձնել երեք եվրոպական երկրների դեսպանատներին՝ կոչ անելով COP17-ում բարձրացնել իրենց հարկադիր տեղահանման հարցը
 Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2026, 13:47

Արմինֆո։ ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (COP17) կողմերի 17-րդ համաժողովի ֆոնին, արցախցիները նամակներ են հանձնել երեք եվրոպական երկրների դեսպանատներին՝ կոչ անելով բարձրացնել արցախցի բնակչության հարկադիր տեղահանման, նրա մշակութային ժառանգության պահպանման և բնական միջավայրի պաշտպանության հարցը։ Նամակները հանձնվել են երկրում գտնվող Շվեյցարիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատներին։




Մեկնաբանվողներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ