Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 13:52
ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 17:17
Արմինֆո. Հայաստանում կբացվի իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոն։
|
Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2026, 11:04
ԱրմԻնֆո. Երբ խոսքը պետական ծառայողի մասին է, առաջին հերթին անհրաժեշտ է նկատի ունենալ տվյալ ծառայողի անկախությունը։ Այս մասին հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության՝ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունները, որոնց համաձայն՝ առաջարկվում է հունիսի 23-ը հայտարարել Պետական ծառայողի օր։
|
Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2026, 01:24
Արմինֆո. Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը։ Յոթ հիմնական անվանակարգերում հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրը Իդրամից և IDBank-ից ստացան 300,000 դրամին համարժեք idcoin-ներ։
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 19:01
Արմինֆո. Հոկտեմբերի 19-ին Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի գործառնական ծրագրերի գծով գործադիր տնօրենի տեղակալ Մեթյու Հոլինգվորթի հետ:
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 14:11
Արմինֆո. Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև հայերի համար դժվարին օրերին, Հայաստանի Հանրապետության դժվարին օրերին, հենց բնությունն է փրկել հայ ժողովրդին: Այդ մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում անցկացվող "Առաջնորդները հանուն բնության" գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանն իր ողջույնի խոսքում։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 17:34
Արմինֆո.Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալ Հաոլիանգ Սյուին։
|
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026, 16:49
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, ով Հայաստան է ժամանել Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 17:49
Արմինֆո. Ռուսաստանի, Հայաստանի և այլ երկրների քաղաքացիներին, որոնց հետ Ղազախստանում գործում է առանց վիզայի ռեժիմ, 2027 թվականի հուլիսի 1-ից հանրապետություն մուտք գործելու համար կպահանջվի էլեկտրոնային թույլտվություն: Փաստաթուղթը կլինի անվճար եւ ուժի մեջ է 180 օր, հաղորդում է Zakon.kz-ը՝ հղում անելով երկրի կառավարության որոշմանը:
|
Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026, 14:17
Արմինֆո. «Թղթից՝ պրակտիկա. թվային որակի կառավարում Հայաստանի առողջապահական հաստատությունների համար» ծրագրի շրջանակում էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը կառավարող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը և «Կենսաբժշկական սարքավորումների մասնագետների ասոցիացիա» ՀԿ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 17:19
Արմինֆո. «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։
|
Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026, 16:50
Արմինֆո.Հոկտեմբերի 11-ից աշխատանքային այցով Վաշինգտոնում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։
|
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 13:23
ԱրմԻնֆո։ Մինչդեռ Երևանի հասարակական տրանսպորտի սակագները ստանդարտացվել են, տրանսպորտի սպասման խնդիրը, որը կարող է տևել 20-ից 40 րոպե, մնում է հրատապ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը այս մասին հայտարարել է քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ հոկտեմբերի 12-ին։
|
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 11:40
Արմինֆո. Ակբա բանկը գլխամասային նոր գրասենյակ ունի. Իսակով 22/1 հասցեում՝ ավելի քան 14600 քմ տարածքում, կանգնած է յոթհարկանի նորարարական շենքը՝ ճարտարապետական եզակի լուծումներով, հայկական ձեռագրով և բնապահպանական բարձր ստանդարտներով։
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 14:01
Արմինֆո: Մինչև 2029 թվականը թարմացված երեխաների պաշտպանության համակարգը կգործի ամբողջ Հայաստանում: Այս մասին հոկտեմբերի 9-ին Երևանում կայացած հանրային քննարկման ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարար Ռոզա Բաբայանը՝ ներկայացնելով այս ոլորտում իրականացվող բարեփոխումները:
|
Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026, 12:52
ԱրմԻնֆո. Լավ կլիներ, եթե Հայաստանի խորհրդարանում հայտնվեր նոր քաղաքական ուժ, թեկուզ փոքր խմբակցություն, բայց նոր հայացքներով ու գաղափարներով: Այս մասին հոկտեմբերի 8-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 16:17
Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 6-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել "Տոների և հիշատակի օրերի մասին" օրենքում: Խոսքը Պետական ծառայողի օրվա մասին է, որը նշվելու է հունիսի 23-ին։
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026, 15:21
ԱրմԻնֆո. Հայաստանում ևս մեկ տոն կսահմանվի՝ Պետական ծառայողի օրը։ Այն կնշվի հունիսի 23-ին և աշխատանքային օր կլինի։ ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 5-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության ներկայացրած՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին։
|
Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026, 16:41
Արմինֆո. ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովում (COP-17) Հայաստանի նախագահությունը երկրին հնարավորություն կտա դառնալ գենդերային հավասարության հարցերով կանանց գլոբալ ցանցի մաս: Այդ մասին սեպտեմբերի 29-ին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների հարցերով միջազգային համագործակցության բաժնի պետ Զոյա Ստեփանյանը՝ "Ազգային երկխոսություն գենդերային հավասարության, կենսաբազմազանության եւ COP 17-ի մասին" քննարկման ժամանակ։
|
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2026, 10:23
Արմինֆո: 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և անձնական մասնակցությամբ հաստատված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է բացել Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից:
|