Շաբաթ, 24 Հոկտեմբերի 2026, 11:44
Արմինֆո. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մշակութային նոր հարթակ է ստեղծվել: Ինչպես ասվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդագրության մեջ, այսուհետեւ նախկին Opera Club-ի տեղում կգործի թատրոնի փոքր համերգասրահը:
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 20:41
Արմինֆո. Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի դիտարկման ընթացքում «Ականատես» դիտորդական առաքելությունն Արտաշատում արձանագրել է գործող համայնքապետ-թեկնածուի գործունեության հրապարակային գովաբանման դեպք՝ կրոնական արարողության ժամանակ։ Այդ մասին հաղորդում է «Ականատես» դիտորդական առաքելության մամուլի ծառաայությունը։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 20:12
Արմինֆո. Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը: Այդ մասին հաղորդել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը՝ Telegram-ում։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 19:31
Արմինֆո. Քաղաքական գործիչ, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անդամ Արման Աբովյանը ստանձնել է քաղաքական ուժի հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները ՝ վերջինիս առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի տակ գտնվելու պայմաններում: Այդ մասին քաղաքական գործիչը հաղորդել է Facebook-ի իր էջում։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 19:08
Արմինֆո. Հայաստանում արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունն ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։ Նման կարծիք է հայտնել "Հայ ազգային կոնգրես" կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ երկրում հնարավոր արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի հայտարարության ֆոնին։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 18:33
Արմինֆո. Converse Mobile-ը ճանաչվել է Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելված՝ միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի World’s Best Consumer Digital Bank Awards 2026 մրցույթի Best Mobile Banking App in Armenia անվանակարգում։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 18:30
Արմինֆո. Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում Կոնվերս Բանկի տաղավարում ներկայացվում են Բանկի կայուն ֆինանսավորման լուծումներն ու ESG՝ բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղությամբ նախաձեռնությունները։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 18:14
Արմինֆո. Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է քանի դեսպանատների միջամտությունից հետո։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 17:06
Արմինֆո. Այսօր Հայաստանի սահմանն անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ ադրբեջանցի զինծառայողը, ինչը խոսում է պետական սահմաններին անվտանգության պատշաճ միջոցառումների բացակայության մասին: Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ Ստեփանավանում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 17:02
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" կուսակցության կողմնակիցների կալանավորմամբ նրան ստիպել պաշտպանել նոր սահմանադրությունը՝ չի ստացվի։ Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է "ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 16:05
Արմինֆո. Կյանքի 87-րդ տարում մահկանացուն է կնքել Հայաստանի վաստակավոր նկարիչ, Հայաստանի և ԽՍՀՄ նկարիչների միությունների անդամ, ծաղրանկարների բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, "Գոլոս Արմենիի" խմբագրության երկարամյա աշխատակից Վլադիմիր Աբրոյանը: Նկարչի մահվան մասին հայտնել է նրա դուստրը՝ Իռա Աբրոյանը։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 15:37
Արմինֆո.2026 թվականի ինն ամիսների ընթացքում Հայաստանում լրագրողների և ԶԼՄ-ների դեմ ներկայացված հայցերի ընդհանուր թիվը կազմել է 44: Այդ մասին հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը՝ հոկտեմբերի 23-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր Հայաստանում խոսքի ազատության վիճակին եւ 2026 թվականի երրորդ եռամսյակում լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների խախտումներին:
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 12:44
ԱրմԻնֆո. Ֆրանսիական Նիսի քաղաքի քաղաքապետ Էրիկ Սյոտին պահանջել է ազատ արձակել ադրբեջանական բանտերում պահվող բոլոր հայերին։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 12:43
ԱրմԻնֆո. Հայաստանը շատ է տուժում անորոշությունից՝ չի ցանկանում խզել կապերը Արևելքի հետ, իսկ Արևմուտքին ինտեգրվել չի ստացվում, կարծում է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 12:41
ԱրմԻնֆո. Հայաստանը World Travel Awards-ի մրցանակաբաշխության վարկածով ճանաչվել է 2026 թվականի եվրոպական առաջատար մշակութային ժառանգության ուղղություն (Europe's Leading Heritage Destination 2026)։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 11:32
ԱրմԻնֆո. «Ուժեղ Հայաստան» բլոկը պատրաստ է Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 11:27
ԱրմԻնֆո. Մտավորականության ներկայացուցիչները պահանջել են ապահովել «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունը, որին քննությունը մեղադրում է պետական դավաճանության մեջ։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 11:12
ԱրմԻնֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով։ Այս մասին հոկտեմբերի 23-ին դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Հակոբ Կուրեղյանը։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 10:55
Արմինֆո.IDBank-ի, Մատենադարանի և «Armenia Tree Project» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնության գործնական փուլի մեկնարկը տրված է․ կայացավ Մատենադարանին հարակից 1,2 հեկտար տարածքում կենսաբազմազանության նոր այգու հիմնարկեքի պաշտոնական արարողությունը։ Միջոցառումը նշանավորվեց Մեսրոպ Մաշտոցի արձանի հարևանությամբ ապագա այգու առաջին սոսիի տնկմամբ՝ միավորելով մշակութային և բնական ժառանգության պահպանության գաղափարները։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 10:13
ԱրմԻնֆո. Հայաստանի Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը որոշել է, որ Ստեփան Ասատրյանի (Արամ Ասատրյանի հոր) և Արամայիս Թահմազյանի (Տադե Թահմազյանի հոր) հայցը՝ նշված հոգևորականներին պաշտոնանկ անելու մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ, քաղաքացիական կարգով քննության ենթակա չէ։
|