Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 20:41
Արմինֆո. Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի դիտարկման ընթացքում «Ականատես» դիտորդական առաքելությունն Արտաշատում արձանագրել է գործող համայնքապետ-թեկնածուի գործունեության հրապարակային գովաբանման դեպք՝ կրոնական արարողության ժամանակ։ Այդ մասին հաղորդում է «Ականատես» դիտորդական առաքելության մամուլի ծառաայությունը։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 19:31
Արմինֆո. Քաղաքական գործիչ, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անդամ Արման Աբովյանը ստանձնել է քաղաքական ուժի հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները ՝ վերջինիս առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի տակ գտնվելու պայմաններում: Այդ մասին քաղաքական գործիչը հաղորդել է Facebook-ի իր էջում։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 19:08
Արմինֆո. Հայաստանում արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունն ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։ Նման կարծիք է հայտնել "Հայ ազգային կոնգրես" կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ երկրում հնարավոր արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի հայտարարության ֆոնին։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 17:07
Արմինֆո. Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 17:06
Արմինֆո. Այսօր Հայաստանի սահմանն անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ ադրբեջանցի զինծառայողը, ինչը խոսում է պետական սահմաններին անվտանգության պատշաճ միջոցառումների բացակայության մասին: Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ Ստեփանավանում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 17:02
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" կուսակցության կողմնակիցների կալանավորմամբ նրան ստիպել պաշտպանել նոր սահմանադրությունը՝ չի ստացվի։ Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է "ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 16:05
Արմինֆո. Կյանքի 87-րդ տարում մահկանացուն է կնքել Հայաստանի վաստակավոր նկարիչ, Հայաստանի և ԽՍՀՄ նկարիչների միությունների անդամ, ծաղրանկարների բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, "Գոլոս Արմենիի" խմբագրության երկարամյա աշխատակից Վլադիմիր Աբրոյանը: Նկարչի մահվան մասին հայտնել է նրա դուստրը՝ Իռա Աբրոյանը։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 15:37
Արմինֆո.2026 թվականի ինն ամիսների ընթացքում Հայաստանում լրագրողների և ԶԼՄ-ների դեմ ներկայացված հայցերի ընդհանուր թիվը կազմել է 44: Այդ մասին հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը՝ հոկտեմբերի 23-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր Հայաստանում խոսքի ազատության վիճակին եւ 2026 թվականի երրորդ եռամսյակում լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների խախտումներին:
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 14:03
ԱրմԻնֆո. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ, որում ուշադրություն են հրավիրել այն լուրջ քաղաքական, սոցիալական, տնտեսական և իրավական խնդիրների վրա, որոնց արցախցիները շարունակում են բախվել բռնի տեղահանումից երեք տարի անց։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 13:58
ԱրմԻնֆո. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը կայցելի Հայաստան։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 12:43
ԱրմԻնֆո. Հայաստանը շատ է տուժում անորոշությունից՝ չի ցանկանում խզել կապերը Արևելքի հետ, իսկ Արևմուտքին ինտեգրվել չի ստացվում, կարծում է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 12:41
ԱրմԻնֆո. Հայաստանը World Travel Awards-ի մրցանակաբաշխության վարկածով ճանաչվել է 2026 թվականի եվրոպական առաջատար մշակութային ժառանգության ուղղություն (Europe's Leading Heritage Destination 2026)։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 11:32
ԱրմԻնֆո. «Ուժեղ Հայաստան» բլոկը պատրաստ է Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 11:27
ԱրմԻնֆո. Մտավորականության ներկայացուցիչները պահանջել են ապահովել «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունը, որին քննությունը մեղադրում է պետական դավաճանության մեջ։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 11:12
ԱրմԻնֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով։ Այս մասին հոկտեմբերի 23-ին դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Հակոբ Կուրեղյանը։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 10:29
ԱրմԻնֆո։ Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի կործանման հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։ Այդ մասին պարզ է դառնում Ֆրանսիայի ռազմաօդային և տիեզերական ուժերի հաղորդագրությունից։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 09:47
ԱրմԻնֆո. «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ է։ Այս մասին ասվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի իրավաբանական թիմի հայտարարության մեջ, որը ստացվել է ԱրմԻնֆո-ում։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 09:45
ԱրմԻնֆո. Հայաստանը դե ֆակտո դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 00:10
Արմինֆո.Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահի որդուն ՝ Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից 5-ը: Այդ մասին լրագրողներին հաղորդել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
|
Հինգշաբթի, 22 Հոկտեմբերի 2026, 19:33
Արմինֆո.Այն, որ առաջիկա տարում Հայաստանում նոր ընտրություններ են լինելու, փաստ է, քանի որ ներկայիս խորհրդարանը լեգիտիմ չէ։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ նոր սահմանադրության ընդունման համար չի բացառվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
|