Arminfo.info

Ոստիկանության աշխատակիցները բացահայտել են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպք
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026, 11:48

Արմինֆո. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քաղաքային ոստիկանության աշխատակիցները բացահայտել են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպք։ ՀՀ Ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ խուզարկության ընթացքում հայտնաբերվել են նաև զենք և զինամթերք։

Աշոտ Մինասյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
 Հինգշաբթի, 16 Հոկտեմբերի 2025, 16:39

Արմինֆո.Աշոտ Մինասյանը, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար, դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման. Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը և փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը՝ վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակված ոստիկանության գնդապետը դատապարտվել է ցմահ ազատազրկման
 Կիրակի, 15 Դեկտեմբերի 2024, 11:47

Արմինֆո. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 13 - ին բավարարել է դատախազի միջնորդությունը և ցմահ ազատազրկման դատապարտել HSBC բանկի կողոպտչին՝ ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանին, ով մարդ էր սպանել:

«Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքով նախաքննությունն ավարտվել է.  ՔԿ
 Երեքշաբթի, 16 Հուլիսի 2024, 13:14

Արմինֆո. ​​​ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ և մի շարք այլ հոդվածներով իրականացվող քրեական վարույթով գլխավոր վարչության քննիչների կողմից կատարված բազմաթիվ քննչական գործողությունների և ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից

Թագուհի Թովմասյանը գլխավոր դատախազից և միջազգային գործընկերներից պահանջում է քրեաիրավական գնահատական տալ հունիսի 12-ի հանրահավաքի ժամանակ իրավապահների գործողություններին
 Հինգշաբթի, 20 Հունիսի 2024, 14:28

Արմինֆո. Պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Թագուհի Թովմասյանը գլխավոր դատախազից եւ միջազգային գործընկերներից պահանջում է քրեաիրավական գնահատական տալ իրավապահների գործողություններին հունիսի 12-ին խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: Այս մասին ասվում է պատգամավորի պաշտոնական հայտարարության մեջ ։  

Քննչական կոմիտեն հաղորդել է ահաբեկչության երկու դեպքի առնչվող գործի բացահայտման մասին
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 13:45

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ իրականացված հսկայածավալ քննչական ու գաղտնի քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքում 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության երկու դեպքերը։ Այդ մասին հաղորդել է ՔԿ մամուլի ծառայությունը:

Իրանի Քերման քաղաքում ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել. hաղորդվում է մի քանի տասնյակ զոհերի մասին
 Չորեքշաբթի, 3 Հունվարի 2024, 17:24

Արմինֆո. Իրանի Քերման քաղաքում խոշոր ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել։

ՀՀԿ-ից նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի դեմ գործն ուղարկվել է դատարան
 Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2023, 15:31

Արմինֆո. Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 20-ին հաստատել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վ.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Այդ մասին հաղորդել է ՀՀ Գլխավոր դատախազությունը:

Բաքուն արդեն հատում է տրամաբանության սահմանները. Արցախի ՊՆ-ը հերքում է շան միջոցով ահաբեկչական գործողության իրականացումը
 Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023, 18:26

Արմինֆո.Ադրբեջանի ՊՆ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունը՝ արդեն հատելով տրամաբանության սահմանները։ Այդ մասին հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծսռայությունը։

Ռուսամետ բլոգերն ու Sputnik Արմենիա-ի մեկնաբանն ազատվել են արգելանքից. ՔԿ-ը մանրամասներ է ներկայացրել
 Կիրակի, 10 Սեպտեմբերի 2023, 00:31

Արմինֆո. Հրազենի, դրա հիմնական բաղադիչների, ռազմամթերքի և այլ նյութերի ապօրինի շրջանառության գործով, որի շրջանակներում սեպտեմբերի 6-ին և 7-ին Սյունիքում ձերբակալվել էր 7 անձ, կալանքից ազատ են արձակվել 3-ը, այդ թվում ՝ ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը և Sputnik Արմենիա ռադիոյի մեկնաբան Աշոտ Գևորգյանը։

Մի խումբ անձինք, այդ թվում՝ Արցախի ոստիկանության աշխատակիցը, 44-օրյա պատերազմի ընթացքում զենք-զինամթերք են ձեռք բերել՝ դրանց հետագա իրացման նպատակով
 Ուրբաթ, 26 Մայիսի 2023, 15:28

Արմինֆո. Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով հարուցված քրեական գործով դատախազի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է, իսկ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մասնակի բեկանել: Ինչպես հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, փոխվել են գործով որպես մեղադրյալներ ներգրավված Ա.Բ.-ի, Ս.Գ.-ի, Ս.Բ.-ի, Կ.Ե.-ի նկատմամբ նշանակված պատիժները:

ԱԻՆ. մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է
 Երեքշաբթի, 16 Օգոստոսի 2022, 15:20

Արմինֆո. Ժամը 15։00-ի դրությամբ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է: Այդ մասին հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ մի շարք կարևորագույն օբյեկտների ականապատման մասին կեղծ ահազանգերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ. Աբրահամյան
 Երկուշաբթի, 15 Օգոստոսի 2022, 17:25

Արմինֆո.Օգոստոսի 14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել էր տեղեկություն մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական կարևոր օբյեկտներում, առևտրի կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր տեղադրված լինելու մասին։ Այդ մասին հաղորդել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

Արցախի օմբուդսմեն. Շուշի քաղաքի անցակետի հատվածում պայթուցիկ սարք է նետած քաղաքացին հանձնվելու է Արցախի իրավապահներին
 Շաբաթ, 13 Նոյեմբերի 2021, 13:39

Արմինֆո. Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

ԱԱԾ-ն բացահայտել է իրացնելու նպատակով մարտի դաշտից ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու  հանցավոր խումբ
 Ուրբաթ, 15 Հունվարի 2021, 13:46

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակելով իր գործառույթների շրջանակներում գործուն պայքար մղել Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք,  պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքերը բացահայտելու և շրջանառությունն արգելված նշված առարկաները որպես գործիք օգտագործելով հնարավոր հանցագործությունները նախականխելու և կանխելու ուղղությամբ, բացահայտել է իրացնելու նպատակով մարտի դաշտից ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու  հանցավոր խումբ:

Արցախի ԱԱԾ-ը ԱՀ և ՀՀ քաղաքացիներին կոչ է արել հանձնել զենքը, որը նրանց տրվել  է մարտական գործողություններ վարելու համար
 Ուրբաթ, 18 Դեկտեմբերի 2020, 17:40

Արմինֆո. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ մարտական գործողությունների դադարեցումից հետո հասարակության անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում` ԱՀ և ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է մինչև 2021 թվականի հունվարի 10-ը ներառյալ ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունից,

Արցախից զենք-զինամթերք ձեռք բերելու, Հայաստան տեղափոխելու, իրացնելու առթիվ 50 քրեական գործ է քննվում, 12 անձի մեղադրանք է առաջադրվել
 Ուրբաթ, 11 Դեկտեմբերի 2020, 16:37

Արմինֆո 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված և 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը իրականացված ագրեսիվ պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողություններով պայմանավորված ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, փոխադրելու կամ կրելու 163 դեպք: Դրանցից 50-ի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով: Այդ մասին ասվում է ՀՀ դատախազության հաղորդագրությունում:

Հարուցվել է քրեական գործ՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրենի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ
 Չորեքշաբթի, 9 Դեկտեմբերի 2020, 18:44

Արմինֆո. 2020թ. դեկտեմբերի 8-ի ժամը 19:00-ից  մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 08:45-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրենին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս պատկանող՝ Երևան քաղաքի Վ.Դավթյան փողոցի շենքերից մեկի  բակում կայանված «LEXUS LX 570» մակնիշի ավտոմեքենայի տակ պայթուցիկ սարք է ամրացրել, որը 2020 թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:45-ի սահմաններում, վարորդի կողմից վարելու ընթացքում պայթել է: Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ վերոնշյալ ԲԲԸ-ի գործադիր տնօրենը ավտոմեքենայում չի գտնվել: Այդ մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:
 

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է կամովին հանձնել պատերազմական գործողությունների ընթացքում ստացած զենք-զինամթերքը
 Երեքշաբթի, 24 Նոյեմբերի 2020, 17:48

Արմինֆո. Սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողությունների ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, բազմաթիվ քաղաքացիներ սահմանված կարգով ստացել են զենք-զինամթերք և մեկնել ռազմաճակատ:

Մանրամասներ Փաշինյանի դեմ մահափորձի մասին. ԱԱԾ
 Շաբաթ, 14 Նոյեմբերի 2020, 23:35

Արմինֆո. Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, պետության ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործելաոճին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միցոցառումների արդյունքում հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:




Մեկնաբանվողներ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար