Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026, 11:13
Արմինֆո. 2026 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (COP-17) կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում կազմակերպված վահանակային քննարկմանը, որը նվիրված էր շրջակա միջավայրի սկզբունքների իրավական մեկնաբանությունից մինչև դրանց գործնական կիրառումը և արդյունավետ շրջակա միջավայրի պաշտպանության ապահովումը։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 11:33
ԱրմԻնֆո. Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը քննարկել է «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղի» (TRIPP) նախագծի երկրի համար առաջացող ռիսկերը։
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 19:56
Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որպես բանախոս մասնակցել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում՝ Կապույտ գոտու Հայաստանի տաղավարում անցկացված «Մարդու իրավունքների վրա հիմնված գործողություններ՝ հանուն կենսաբազմազանության․ հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով բարձր մակարդակի երկխոսությանը։
|
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 16:32
Արմինֆո."Ապրելու երկիր" կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը բոլոր համայնքներում, որտեղ մասնակցել է ՏԻՄ ընտրություններին, և ներկայացված է լինելու ավագանու կազմերում: Այդ մասին հաղորդել է քաղաքական ուժի հիմնադիրներից մեկը՝ Մանե Թանդիլյանը։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 18:30
Արմինֆո. Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում Կոնվերս Բանկի տաղավարում ներկայացվում են Բանկի կայուն ֆինանսավորման լուծումներն ու ESG՝ բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղությամբ նախաձեռնությունները։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 14:03
ԱրմԻնֆո. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ, որում ուշադրություն են հրավիրել այն լուրջ քաղաքական, սոցիալական, տնտեսական և իրավական խնդիրների վրա, որոնց արցախցիները շարունակում են բախվել բռնի տեղահանումից երեք տարի անց։
|
Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 12:43
ԱրմԻնֆո. Հայաստանը շատ է տուժում անորոշությունից՝ չի ցանկանում խզել կապերը Արևելքի հետ, իսկ Արևմուտքին ինտեգրվել չի ստացվում, կարծում է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
|
Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026, 17:22
Արմինֆո.Ակբա բանկը հրապարակել է բանկի Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը՝ ներկայացնելով բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղություններով կատարված աշխատանքը:
|
Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026, 17:10
Արմինֆո.Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Օրակարգային հարցը քննարկման է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 17:44
Արմինֆո.Կոնվերս Բանկը մասնակցում է Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին՝ ներկայացնելով կայուն ֆինանսավորման իր լուծումներն ու ESG ուղղությամբ իրականացվող ծրագրերը։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 16:34
Արմինֆո.Գևորգ Փարսյանը կմասնակցի Կապանում նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ինքը ՝ Փարսյանը։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 14:44
Արմինֆո. IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։
|
Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026, 17:13
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ գործող իշխանությունների ռազմավարական նպատակը հայ ժողովրդի համար այլընտրանքների ստեղծումն է: Այդ մասին նա հայտարարել է Radio France International-ի հետ հարցազրույցում՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք Հայաստանի գործող իշխանությունները ձգտում են անդամակցել ԵՄ-ին։
|
Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026, 14:01
Արմինֆո: Մինչև 2029 թվականը թարմացված երեխաների պաշտպանության համակարգը կգործի ամբողջ Հայաստանում: Այս մասին հոկտեմբերի 9-ին Երևանում կայացած հանրային քննարկման ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարար Ռոզա Բաբայանը՝ ներկայացնելով այս ոլորտում իրականացվող բարեփոխումները:
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 16:45
Արմինֆո.Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է մի խումբ հեղինակավոր իրավաբանների, իրավապաշտպանների և սահմանադրագետների հետ․ քննարկվել են Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները և Ազգային ժողովի՝ Հայոց եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները։
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 15:31
Արմինֆո. ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանը:
|
Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի 2026, 12:59
ԱրմԻնֆո. ՀՀ իշխանությունների գործողությունները տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ հակասահմանադրական են և հիշեցնում են խորհրդային ժամանակները: Այս մասին հոկտեմբերի 7-ին լրագրողներին ասել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մամիկոն Ասլանյանը՝ «Հզոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ:
|
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026, 13:26
ԱրմԻնֆո: Պետական ծառայողների խրախուսումները կհիմնվեն նրանց կատարողականի վրա: Այս մասին հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում հայտարարեց վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության վարչության պետ Վաչե Քալաշյանը, ով առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Տոների և հիշարժան օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026, 14:36
ԱրմԻնֆո. Միանձնյա կառավարիչներին վերահսկելը շատ ավելի հեշտ է, քան ամբողջ ժողովրդին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրում է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը՝ խոսելով հանրաքվեների նպատակների և նշանակության մասին։
|
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի 2026, 13:40
ԱրմԻնֆո. ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը հայտարարել է իր մտադրության մասին անձամբ մեկնել Բաքու՝ հայ ռազմագերիների հետ հանդիպելու համար։ Նա այս մասին իր Ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԵԱՀԿ ԽՎ ղեկավարությանը։
|