Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026, 20:44
Արմինֆո.Համիկ Սայադյանը նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ՀՀ ռազմական կցորդ: Այդ մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026, 20:00
Արմինֆո.Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտվել Ռուսաստանի Դաշնությունից, խաբել Ռուսաստանին և Եվրասիական տնտեսական միության մյուս դաշնակիցներին, որպեսզի, արտոնյալ տնտեսական կապերից օգուտ քաղելով, վճարեն մի ճամբարից մյուսը Հայաստանի անցման համար, կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
|
Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026, 19:45
Արմինֆո. Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության պատգամավորներ Հարություն Հարությունյանը և Հասմիկ Ենգոյանը նոյեմբերի 2-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի հետ։
|
Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026, 19:25
Արմինֆո.Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի հետ։
|
Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026, 18:16
Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը ՀՀ դեսպանությունում ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Շահվերդյանին և անդամներ Գեղարդ Մանսուրյանին, Սեյեդ Մոհամմադ Սաադաթ Էբրահիմիին և Սեյեդ Մոհամմադ Ջամալիանին:
|
Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026, 10:31
ԱրմԻնֆո. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, որ Մոսկվան հրաժարվել է հաստատել Սամվել Մկրտչյանի թեկնածությունը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
|
Երկուշաբթի, 2 Նոյեմբերի 2026, 10:29
ԱրմԻնֆո. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն քննարկել է հայ-ռուսական հարաբերությունների վիճակը Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինի հետ։
|
Շաբաթ, 31 Հոկտեմբերի 2026, 13:21
Արմինֆո. Հոկտեմբերի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը։
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026, 18:58
Արմինֆո. Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրի շրջանակում IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն իր ստորագրությունն է թողել ապագա քանդակի համար նախատեսված հուշատախտակին։
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026, 17:51
Արմինֆո. Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը, խմբակցության անդամներ Լիանա Մանուկյանն ու Ռուբեն Մխիթարյանը հոկտեմբերի 30-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլիի հետ։
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026, 13:35
ԱրմԻնֆո. GullivAir-ի կողմից Bulgaria Air-ի հետ համագործակցությամբ իրականացվող կանոնավոր չվերթները կսկսվեն 2026 թվականի նոյեմբերի 7-ին: Այս մասին հայտարարվել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա պաշտոնական Facebook-յան էջում:
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026, 12:31
Արմինֆո. COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026, 11:55
Արմինֆո. Հայ ուռուցքաբան Գևորգ Թամամյանը հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կազմակերպության կայքում տեղադրված հայտարարությանը:
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026, 11:46
ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 30-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը: Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել են նաև Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 17:34
Արմինֆո.Երևանում ընթացող ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հենց այն հարթակն է, որտեղ պետք է բարձրացվեին արցախցիների իրավական խնդիրները: Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել է Արցախի Հանրային խորհրդի անդամ Ալվարդ Զաքարյանը՝ "Միջազգային պարտավորությունները և ազգային օրակարգը COP17-ի համատեքստում. գնահատականներ և հետևություններ" թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 14:48
ԱրմԻնֆո. Շիրակի մարզպետին պաշտոնանկ անելու հիմքեր չեմ տեսնում։ Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 11:55
ԱրմԻնֆո. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպել են 44 օր հացադուլ անող կալանավոր Աշոտ Բադալյանի հետ։
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 11:32
ԱրմԻնֆո. Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։ Այս մասին նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 22:46
Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է «իվանների» մասին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի աղմկահարույյց գրառումը:
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 20:15
Արմինֆո.Մենք կարծում ենք, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, և կարևոր չէ՝ TRIPP նախագծին զուգահեռ թե դրանից հետո։ Բայց եթե մենք խոսում ենք իրական, անկեղծ խաղաղության մասին, մենք չպետք է վիճեինք: Չէ որ՝ խաղաղությունը, ըստ ձեզ, արդեն հաստատված է, նույնիսկերկրների միջև առևտրաշրջանառություն կա. հարց է առաջանում ՝ ինչու՞ չկա խաղաղության պայմանագիր։ Նման հարցով արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին է դիմել ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ՝ արձագանքելով գերատեսչության ղեկավարի ՝ խաղաղության հաստատմանւ մասին ելույթին:
|