Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 17:42
Արմինֆո. Ընդդիմությունը Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կամ նրա ծրագրերը կասեցնելու փոխարեն ընդդիմադիր հանրությանը սովորեցնում են բավարարվել նրանով, որ "համենայն դեպս, իրենք պատասխան են տալիս": Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն այդպես է մեկնաբանել այսօր խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը, որը հրահրել էր Նիկոլ Փաշինյանի կառավարխող "Քաղաքացիական պայմանագիր" ուժը:
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 17:32
Արմինֆո. Փաշինյանը, տեսնելով, որ ալիևյան սահմանադրությունը չանցկացնելու հարցում ընդդիմությունն անդրդվելի է, տեսնելով, որ զանգվածային ձերբակալությունները, սարքած գործերը ոչ մի ազդեցությունյուն չեն ունենում, որոշել է կոտրել ընդդիմադիրներին հենց Ազգային Ժողովում ֆիզիկական բիրտ ուժի կիրառմամբ: Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այդպես է մեկնաբանել վարչապետի արձագանքն Ազգային ժողովում պատգամավորների այսօրվա ծեծկռտուքին։
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 14:34
ԱրմԻնֆո. Խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը ծրագրվել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության սնանկությունը թաքցնելու նպատակով։ Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Քաղրամանյանը։
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 14:32
Արմինֆո. <Եթե նախկինում ասում էի, որ արտահերթ ընտրությունները նոր Սահմանադրություն ընդունելու հնարավոր եղանակներից մեկն են, ապա երեկ ինձ համար պարզ դարձավ, որ արտահերթ ընտրությունների չեն հասնի։ Ընդհակառակը, կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարողանա հրաժարվել, հոկտեմբերի 29-ին լրագրողների հարցերին պատասխանելով՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 14:08
ԱրմԻնֆո. Հայաստանի օմբուդսմեն Անահիտ Մանասյանն արձագանքել է Հայաստանի խորհրդարանում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին՝ վճռականորեն դատապարտելով պատգամավորների մասնակցությամբ այս միջադեպը։
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 13:55
ԱրմԻնֆո. Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը կապված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» ուժի լեգիտիմության ճգնաժամի առկայության հետ։ Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 13:07
ԱրմԻնֆո. Լիլիթ Ստեփանյանը դարձել է Կոտայքի մարզպետ։ ՀՀ կառավարությունը հաստատել է նրա թեկնածությունը հոկտեմբերի 29-ի նիստում։
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 12:26
Արմինֆո. Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերին: Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 12:12
ԱրմԻնֆո. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տարոն Չախոյանի կողմից «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ընտանիքի հասցեին արված վիրավորական արտահայտություններից հետո, Հայաստանի խորհրդարանում բանավեճ է սկսվել: Այն սկզբում վերածվել է պատգամավորների միջև քաշքշուկի, ապա՝ ֆիզիկական բախման:
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 22:44
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման և հայկական տնտեսության վրա այդ քայլի հետևանքների մասին զեկույցի պատրաստումը նորություն չէր ոչ մեկի համար, ով խորասուզված է այս թեմայի մեջ, այդ թվում՝ նաև Հայաստանի կառավարության համար: Այս մասին հոկտեմբերի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը մեկնաբանելու խնդրանքին, թե դա արտաքին ուժերի կողմից Հայաստանում իշխանափոխության երրորդ փորձն է։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 18:52
Արմինֆո. Անկախության հռչակագրի սխալ մեկնաբանության հիման վրա ՀՀ սահմանադրությունը վերանայելու նախաձեռնությունը ուղիղ փակուղի տանող ճանապարհ է, կարծում է ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը:
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 17:48
Արմինֆո.Հայաստանի զինված ուժերի հասցեին հնչող հայտարարությունների հարցում պետք է մի կողմ դնել բոլոր էմոցիաները։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում կառավարական ժամին պատասխանելով "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանի հարցին։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 17:20
Արմինֆո.ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին ընդդիմության ճգնաժամի առկայությունը։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարական ժամի ընթացքում պատասխանելով "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի հարցին։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 17:17
Արմինֆո.ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը չի կարծում, թե ընդդիմությունը դեմ կլինի, որպեսզի Հայաստանի ժողովուրդն իր կամքն արտահայտի ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցում։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 15:42
Արմինֆո. Ազգային ժողովում մեկնարկել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության շուրջ քննարկումները: "
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 12:42
ԱրմԻնֆո. 2026 թվականի հոկտեմբերի 28-ի նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) անվավեր ճանաչեց թեկնածու Էսթեր Սահակյանի գրանցումը, որը ընդգրկված էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում 2026 թվականի հունիսի 7-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 12:34
Արմինֆո. Էդգար Առաքելյանը ստանձնել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 10:59
ԱրմԻնֆո: Հայաստանում կխստացվեն ընտանեկան բռնության համար նախատեսված պատիժները, և կամրապնդվեն զոհերի պաշտպանության մեխանիզմները: Հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ կքննարկվեն «Ընտանեկան և ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունները և դրանց հետ կապված փաստաթղթերի փաթեթը: Նախաձեռնությունը ներկայացրել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը:
|
Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2026, 17:33
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, կարծում է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը:
|
Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2026, 15:35
Արմինֆո.Հայաստանի գործող իշխանությունը ձգտում է ոչ թե 1999 թվականի հոկտեմբերի 27-ի գործի բացահայտմանը, այլ փորձում է կոնկրետ մարդկանց անուններ կապել դրա հետ։ Այդ մասին հոկտեմբերի 27-ին "Եռաբլուր" զինվորական պանթեոնում հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։
|