Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2026, 20:02
Արմինֆո.Երևանում կայացել է Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Յոհան Վադեֆուլի զրույցը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Այլ մանրամասներ գերատեսչությունում չեն ներկայացրել։
|
Չորեքշաբթի, 18 Նոյեմբերի 2026, 17:37
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Միրիջանյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ:
|
Երկուշաբթի, 16 Նոյեմբերի 2026, 15:47
Արմինֆո.Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի և ռուսական կողմի ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի միջև առաջին հանդիպումը, ենթադրաբար, կլինի շատ շուտով: Այդ մասին լրագրողներին հաղորդել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
|
Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2026, 17:16
Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 12-ի նիստում մերժել է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության հեղինակած "Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին" ԱԺ հայտարարության նախագիծը: Քննարկումն ընթացել է իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների միջև սուր բանավեճի պայմաններում։
|
Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2026, 18:29
Արմինֆո. Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդ: Այդ մասին այսօր լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ պատասխանելով երրորդ երկրների խնդրանքով Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների պարբերական ձերբակալությունների մասին հարցին: Հարցի մեջ ասվում էր, որ այդ թեման մի քանի ամիս առաջ բարձրացվել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի կողմից ՝ Հայաստաննի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
|
Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026, 20:52
Արմինֆո. Հայաստանի և Էստոնիայի միջև հարաբերությունները զարգանում են ամուր քաղաքական հանձնառության և երկու կողմերի կողմից ձևավորված կոնկրետ ծրագրերի հիման վրա: Այդ մասին ասվում է Տալլինում Հայաստանի և Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Մարգուս Ծաղկնայի հանդիպման արդյունքների վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Այլ մանրամասներ գերատեսչությունում չեն ներկայացրել։
|
Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026, 10:50
ԱրմԻնֆո. Երևանը կրկին փորձում է իր կողմից ընդունվող որոշումների պատասխանատվությունը փոխանցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
|
Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026, 10:49
ԱրմԻնֆո. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կտրուկ արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020-2023 թվականներին տեղի ունեցած գործընթացների համար ՌԴ-ին պատասխանատվությունը վերագրելու Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի փորձերին։
|
Շաբաթ, 7 Նոյեմբերի 2026, 14:48
Արմինֆո. Հայաստանը երբեք Իրանի դեմ չի գնա որևէ նախագիծ իրականացնելիս, այդ թվում՝ "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) նախագիծը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի շրջանակում անցկացված քննարկումների ժամանակ՝ ի պատասխան ճշգրտող հարցին, թե արդյոք TRIPP-ը կարող է օգտագործվել Իրանի դեմ։
|
Շաբաթ, 7 Նոյեմբերի 2026, 13:03
Արմինֆո. Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների կառավարություններին կոչ է անում մերժել Թուրքիայի կողմից Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածության առաջադրումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։
|
Շաբաթ, 7 Նոյեմբերի 2026, 11:49
ԱրմԻնֆո. Այսօր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրենդան Հանրահանը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն հայտարարել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) բազմամոդալ տարանցիկ ուղու առաջմղման նպատակով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքների մեկնարկը։
|
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026, 19:43
Արմինֆո.Երեւանը դեռ ունի ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը վերադառնալու հնարավորություն, բայց հարկադրաբար ոչ ոք մտադիր չէ իր գործընկերներին պահել կազմակերպությունում։ Այդ մասին նոյեմբերի 5-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
|
Երեքշաբթի, 3 Նոյեմբերի 2026, 20:38
Արմինֆո.Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ: Այդ մասին ասվում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ։
|
Երեքշաբթի, 3 Նոյեմբերի 2026, 15:47
Արմինֆո.Ռուսաստանն ակնկալում է, որ "3 + 3" ձևաչափով հաջորդ հանդիպումը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) տեղի կունենա մոտ ժամանակներս: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստում։
|
Շաբաթ, 31 Հոկտեմբերի 2026, 12:05
Արմինֆո. Հայաստանն ընդգրկվել է այն 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ բացել: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Կլիմովը։
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026, 19:33
Արմինֆո.Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պահանջել է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները։
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026, 17:30
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տոնե Կայզերին։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, հնդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Սլովենիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը և Տոնե Կայզերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ այդ առումով շեշտելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել նաև տնտեսության, տեխնոլոգիաների և ներդրումների ոլորտներում կապերի զարգացմանը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերին։ Այս համատեքստում, կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը միտված նախագծերի իրականացումը և տրանսպորտային կապերի զարգացումը:
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 22:46
Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է «իվանների» մասին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի աղմկահարույյց գրառումը:
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026, 22:44
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման և հայկական տնտեսության վրա այդ քայլի հետևանքների մասին զեկույցի պատրաստումը նորություն չէր ոչ մեկի համար, ով խորասուզված է այս թեմայի մեջ, այդ թվում՝ նաև Հայաստանի կառավարության համար: Այս մասին հոկտեմբերի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը մեկնաբանելու խնդրանքին, թե դա արտաքին ուժերի կողմից Հայաստանում իշխանափոխության երրորդ փորձն է։
|
Երեքշաբթի, 27 Հոկտեմբերի 2026, 20:22
Արմինֆո. Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն:
|